ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2000 թվականի հուլիսի 6-ին
ՊԱՏՎՈ ՇՔԱՆՇԱՆԻ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Պատվո շքանշանը շնորհվում է Հայաստանի Հանրապետության պետական և ազգային շահերի պաշտպանության, անկախության, ժողովրդավարության հաստատման գործում առանձնահատուկ ծառայություններ մատուցելու, Հայաստանի Հանրապետության հետ բարեկամություն հաստատելու, ամրապնդելու և զարգացնելու, ինչպես նաև ժողովուրդների միջև խաղաղության ամրապնդման գործում նշանակալի ավանդ ներդնելու համար:
Հոդված 2. Պատվո շքանշանով պարգևատրվում են`
ա) օտարերկրյա պետությունների և կառավարությունների ղեկավարները.
բ) օտարերկրյա պետությունների դիվանագիտական ներկայացուցիչները.
գ) օտարերկրյա քաղաքական, տնտեսական, մշակութային և հասարակական գործիչները, բարեգործները.
դ) միջազգային կազմակերպությունների` Հայաստանի Հանրապետության քաղաքացի չհանդիսացող ներկայացուցիչները.
ե) օտարերկրյա կրոնական գործիչները:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Ռ. Քոչարյան |
|
|