Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-75
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.08.2000-09.08.2014)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2000.08.01/17(115)
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
06.07.2000
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
27.07.2000
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.08.2000
Ուժը կորցնելու ամսաթիվ
09.08.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2000 թվականի հուլիսի 6-ին

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐԳԵՎՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6 հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հոդված 6. Հայաստանի Հանրապետության Նախագահը չի կարող պարգևատրվել Հայաստանի Հանրապետության պետական պարգևներով:»:

 

Հոդված 2. «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10 հոդվածը «Մարտական խաչ շքանշանը` 1-ին աստիճանի և 2-րդ աստիճանի,» բառերից հետո լրացնել «Պատվո շքանշանը,» բառերով:

 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


Երևան
27 հուլիսի 2000 թ.
ՀՕ-75