Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-57
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (15.06.2000-16.12.2017)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2003.10.15/51(286)
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
03.05.2000
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
25.05.2000
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.06.2000
Ուժը կորցնելու ամսաթիվ
16.12.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2000 թվականի մայիսի 3-ին

 

«ԶԻՆԱՊԱՐՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11 հոդվածի 6-րդ կետում «զորակոչիկները» բառից հետո լրացնել հետևյալ արտահայտությունը.

«, ինչպես նաև 27 տարեկանից բարձր տարիքի զորակոչիկները` սույն օրենքի 14 հոդվածի 4-րդ կետով նախատեսված դեպքում,»:

 

Հոդված 2. Օրենքի 13 հոդվածի 4-րդ կետի «պահեստազորում» բառից հետո լրացնել հետևյալ արտահայտությունը.

«, բացառությամբ սույն օրենքի 14 հոդվածի 4-րդ կետով նախատեսված դեպքի»:

 

Հոդված 3. Օրենքի 14 հոդվածի չորրորդ կետը լրացնել հետևյալ նախադասությամբ.

«Պետական գիտակրթական համակարգի ասպիրանտուրայում պետական պատվերով սովորողները, եթե նրանք ուսումն ավարտում են 27 տարեկանից բարձր տարիքում, պարտադիր զինվորական ծառայության են կանչվում ասպիրանտուրան ավարտելուց հետո:»:

 

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


Երևան
25 մայիսի 2000 թ.
ՀՕ-57