Գլխավոր տեղեկություն
Համար
N 895-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.06.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2020.06.10/61(1616) Հոդ.742
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
04.06.2020
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
05.06.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.06.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

4 հունիսի 2020 թվականի N 895-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1073-Ն, 2019 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1254-Ն ԵՎ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1899-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՆՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ԺԱՄԿԵՏՆԵՐԻ ԵՎ ԾԱՎԱԼՆԵՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի սեպտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարությանը, Հայաստանի Հանրապետության Արագածոտնի, Արարատի, Գեղարքունիքի, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի և Տավուշի մարզպետարաններին գումար հատկացնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 28-ի N 1717-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» N 1073-Ն որոշման N 1 հավելվածում կատարել փոփոխություն և լրացումներ՝ համաձայն N 1 հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի սեպտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը գումար հատկացնելու, Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1515-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 1254-Ն որոշման N 7 հավելվածում կատարել փոփոխություններ և լրացումներ՝ համաձայն N 2 հավելվածի:

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1515-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի սեպտեմբերի 19-ի N 1254-Ն որոշման մեջ լրացում և փոփոխություններ կատարելու մասին» N 1899-Ն որոշման N 6 հավելվածում կատարել փոփոխություններ և լրացումներ՝ համաձայն N 3 հավելվածի։

4. Թույլատրել Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամին՝

1) Արագածոտնի մարզի Ապարանի համայնքի Նիգավան բնակավայրի «Խմելու ջրագծի կառուցում /6կմ/» ծրագրի իրականացման նպատակով կնքված աշխատանքի պետական գնման N ՀԾ-ՀԲՄ-ԱՇՁԲ-2019/3 ծածկագրով պայմանագրում կատարել աշխատանքային ծավալների փոփոխություն՝ պայմանագրային գնի սահմաններում, պայմանագրով նախատեսված աշխատանքների կատարման ժամկետը լրանալուց հետո, կիրառելով պայմանագրով սահմանված տույժերը.

2) Արմավիրի մարզի Շենիկ գյուղի «Մայր ջրանցքից ոռոգման ցանցի կառուցում» ծրագրի իրականացման նպատակով կնքված աշխատանքի պետական գնման ՀԾ-ԳՀ-ԱՇՁԲ-2019/86 ծածկագրով պայմանագրի ժամկետը երկարաձգել մինչև 2020 թվականի հուլիսի 31-ը, Լոռու մարզի Թումանյանի համայնքի Ահնիձոր բնակավայրի «Ահնիձորի նախակրթարանի և hանդիսությունների սրահի ջրագծի անցկացում» ծրագրի իրականացման նպատակով կնքված աշխատանքի պետական գնման ՀԾ-ԳՀ-ԱՇՁԲ-2019/89 ծածկագրով պայմանագրի ժամկետը երկարաձգել մինչև 2020 թվականի հուլիսի 31-ը, Սյունիքի մարզի Կապան քաղաքի «Բազմաբնակարան շենքերի տանիքների վերանորոգում» ծրագրի իրականացման նպատակով կնքված աշխատանքի պետական գնման N ՀԾ-ՀԲՄ-ԱՇՁԲ-2019/5 ծածկագրով պայմանագրի ժամկետը երկարաձգել մինչև 2020 թվականի հուլիսի 31-ը, Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի «Թիվ 2 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի շենքի հիմնանորոգում՝ տանիքով» ծրագրի իրականացման նպատակով կնքված աշխատանքի պետական գնման N ՀԾ-ԳՀ-ԱՇՁԲ-2019/97 ծածկագրով և Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի «Թիվ 5 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի շենքի հիմնանորոգում (առանց տանիքի)» ծրագրի իրականացման նպատակով կնքված աշխատանքի պետական գնման N ՀԾ-ԳՀ-ԱՇՁԲ-2019/96 ծածկագրով պայմանագրերի ժամկետները երկարաձգել մինչև 2020 թվականի հուլիսի 31-ը և Տավուշի մարզի «Սարիգյուղի համայնքի խմելու ջրի համակարգի կառուցում» ծրագրի իրականացման նպատակով կնքված աշխատանքի պետական գնման N ՀԾ-ՀԲՄ-ԱՇՁԲ-2019/8 ծածկագրով պայմանագրի ժամկետը երկարաձգել մինչև 2020 թվականի հուլիսի 31-ը.

3) Լոռու մարզի Թումանյանի համայնքի Ահնիձոր բնակավայրի «Ահնիձորի նախակրթարանի և hանդիսությունների սրահի ջրագծի անցկացում» ծրագրի իրականացման նպատակով կնքված աշխատանքի պետական գնման ՀԾ-ԳՀ-ԱՇՁԲ-2019/89 ծածկագրով պայմանագրային գնի սահմաններում կատարել 15 տոկոսից ավելի փոփոխություններ` պայմանավորված պայմանագրով նախատեսված սկզբնական աշխատանքների փոխարինմամբ այլ աշխատանքներով, Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի «Թիվ 2 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի շենքի հիմնանորոգում՝ տանիքով» ծրագրի իրականացման նպատակով կնքված աշխատանքի պետական գնման N ՀԾ-ԳՀ-ԱՇՁԲ-2019/97 ծածկագրով և Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի «Թիվ 5 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի շենքի հիմնանորոգում (առանց տանիքի)» ծրագրի իրականացման նպատակով կնքված աշխատանքի պետական գնման N ՀԾ-ԳՀ-ԱՇՁԲ-2019/96 ծածկագրով պայմանագրային գնի սահմաններում կատարել 15 տոկոսից ավելի փոփոխություններ` պայմանավորված պայմանագրով նախատեսված սկզբնական աշխատանքների փոխարինմամբ այլ աշխատանքներով և Կոտայքի մարզի Եղվարդի համայնքի Սարալանջ բնակավայրի «ՕԿՋ-ի խմելու ջրի ներքին ցանցի վերանորոգում» ծրագրի իրականացման նպատակով կնքված աշխատանքի պետական գնման ՀԾ-(ԳՀ)ԱՇՁԲ-2019/101 ծածկագրով պայմանագրային գնի սահմաններում կատարել 15 տոկոսից ավելի փոփոխություններ` պայմանավորված պայմանագրով նախատեսված սկզբնական աշխատանքների փոխարինմամբ այլ աշխատանքներով:

 5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

2020 թ. հունիսի 5

Երևան

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2020 թվականի

հունիսի 4-ի N 895-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1073-Ն ՈՐՈՇՄԱՆ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

 

Մարզը

Համայնքը

Բնակավայրը

Ծրագրի անվանումը

 Ցուցանիշների փոփոխությունները (ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները՝ փակագծերում)

 Հատկացվող գումարը
(հազ. դրամ)

 Համայնքների կողմից համաֆինան-սավորման չափը
(հազ. դրամ)

Արագածոտն

Նոր Արթիկ

Նոր Արթիկ

Դպրոցի սանհանգույցի կառուցման, դպրոցի սանհանգույցի և մշակույթի տան կոյուղու, մշակույթի տան ջրամատակարարման կառուցման աշխատանքներ

(2,774.5)

 

Լուսակն

Լուսակն

Ջրամատակարարման ցանցի վերակառուցում

(146.3)

 

Մելիքգյուղ

Մելիքգյուղ

Խմելու ջրագծի վերակառուցման աշխատանքներ

(3,111.5)

 

Արտաշավան

Արտաշավան

Հիմնական հատվածի ջրամատակարարման ցանցի կառուցում

(1,818.6)

 

Լեռնարոտ

Լեռնարոտ

Լեռնարոտ համայնքը սնող ջրագծի և կապտաժների կառուցում

(256.3)

 

Շղարշիկ

Շղարշիկ

Խմելու ջրի ջրագծի վերանորոգում և ներքին ցանցի կառուցում

(4,609.9)

 

Ընդամենը

   

(12,717.1)

 

Արարատ

Նոր Ուղի

Նոր Ուղի

Նոր Ուղու համայնքի միջնակարգ դպրոցի ջեռուցման համակարգի կառուցում

(1,495.7)

 

Սայաթ-Նովա

Սայաթ-Նովա

Ոռոգման ցանցի կառուցում

8,791.1

2,000.0

Ընդամենը

   

7,295.4

2,000.0

Արմավիր

Շենիկ

Շենիկ

Մայր ջրանցքից ոռոգման ցանցի կառուցում

1,500.0

 

Ընդամենը

   

1,500.0

 

Գեղարքունիք

Սևան

Սևան

N 5 միջնակարգ դպրոցի հիմնանորոգում

(12.3)

 

Ընդամենը

   

(12.3)

 

Կոտայք

Մեղրաձոր

Մեղրաձոր

Հակակարկտային 2 կայանների ձեռքբերում

(1,020.0)

 

Ջրվեժ

Զովք

Խմելու ջրագծերի կառուցում

(200.8)

 

Հրազդան

Հրազդան

«Հրազդանի համայնքի ներհամայնքային ճանապարհների ասֆալտբետոնե ծածկույթի հիմնանորոգում» ծրագրի նախագծանախահաշվային աշխատանքներ

(309.2)

 

Չարենցավան

Արզական

Հակակարկտային կայանի ձեռքբերում

(1,590.0)

 

Ալափարս

Հակակարկտային կայանի ձեռքբերում

1,590.0

 

Ընդամենը

   

(1,530.0)

 

Լոռի

Լոռի Բերդ

Ագարակ

«Ջրամատակարարման ներքին ցանցի խողովակների փոխարինում նորով, կարգավորիչ փականների տեղադրում, հաշվիչների տեղադրում» ծրագրի նախագծանախահաշվային աշխատանքներ

(3,400.0)

 

Ընդամենը

   

(3,400.0)

 

Շիրակ

Գյումրի

Գյումրի

«Ստեփան Ալիխանյանի անվան տիկնիկային թատրոնի շենքի տանիքի վերանորոգում» ծրագրի նախագծանախահաշվային աշխատանքներ

950.0

 

Գյումրի

Գյումրի

«Ստեփան Ալիխանյանի անվան տիկնիկային թատրոնի շենքի տանիքի վերանորոգում» ծրագրի նախագծանախահաշվային աշխատանքների փորձաքննության համար

89.0

 

Գյումրի

Գյումրի

«Գյումրու թիվ 1 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ի շենքի փայտե պատշգամբի, ինչպես նաև մարզադահլիճի հատակների վերանորոգում» ծրագրի նախագծանախահաշվային աշխատանքներ

750.0

 

Գյումրի

Գյումրի

«Գյումրու թիվ 1 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ի շենքի փայտե պատշգամբի, ինչպես նաև մարզադահլիճի հատակների վերանորոգում» ծրագրի նախագծանախահաշվային աշխատանքների փորձաքննության համար

75.0

 

Ընդամենը

   

1,864.0

 

Տավուշ

Սարիգյուղ

Սարիգյուղ

Խմելու ջրի համակարգի կառուցում

7,000.0

 

Ընդամենը

   

7,000.0

 

ԸՆԴԱՄԵՆԸ

0.0

2,000.0

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Է. Աղաջանյան

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2020 թվականի

հունիսի 4-ի N 895-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1254-Ն ՈՐՈՇՄԱՆ N 7 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

 

NN ը/կ

 Համայնքի անվանումը

 Բնակավայրի անվանումը

 Ծրագրի անվանումը

 Նախագծանախահաշվային արժեքը
(հազ. դրամ)

 ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶ

1.

Վերին Դվին

Վերին Դվին

Վերին Դվին բնակավայրի ջրամատակարարման համակարգի վերակառուցում

(4,371.5)

2.

Դվին

Դվին

Դվին բնակավայրի ջրամատակարարման համակարգի վերակառուցում

(113.2)

3.

Մխչյան

Մխչյան

Մխչյան բնակավայրի ջրամատակարարման համակարգի վերակառուցում

(330.0)

4.

Ոստան

Ոստան

Ոստան բնակավայրի ջրամատակարարման համակարգի վերակառուցում

(1,289.5)

12.

Սիսավան

Սիսավան

Սիսավան բնակավայրի ջրամատակարարման համակարգի վերակառուցում

(2,120.5)

16.

քաղ․ Արտաշատ

քաղ․ Արտաշատ

քաղ. Արտաշատի Մյասնիկյան փողոցի ջրամատակարարման համակարգի վերակառուցում

(3,149.3)

17.

քաղ․ Արտաշատ

քաղ․ Արտաշատ

քաղ. Արտաշատի Աթաբեկյան նրբանցքի ջրամատակարարման համակարգի վերակառուցում

18.

քաղ․ Արտաշատ

քաղ․ Արտաշատ

քաղ. Արտաշատի Աթաբեկյան փողոցի ջրամատակարարման համակարգի վերակառուցում

19.

քաղ․ Արտաշատ

քաղ․ Արտաշատ

քաղ. Արտաշատի Մարքսի նրբանցքի ջրամատակարարման համակարգի վերակառուցում

20.

քաղ․ Արտաշատ

քաղ․ Արտաշատ

քաղ. Արտաշատի Մարքսի փողոցի ջրամատակարարման համակարգի վերակառուցում

21.

քաղ․ Արտաշատ

քաղ․ Արտաշատ

քաղ. Արտաշատի Շահումյան փողոցի ջրամատակարարման համակարգի վերակառուցում

25.

Խաչփառ

Խաչփառ

Խաչփառ բնակավայրի ջրամատակարարման համակարգի վերակառուցում

(1,932.4)

Ընդամենը

 (13,306.4)

 ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶ

42.

Տաթև

Շինուհայր

Շինուհայր բնակավայրի ջրամատակարարման համակարգի վերակառուցում և քլորակայանի կառուցում

(8,293.5)

43.

Տաթև

Հարժիս

Հարժիս բնակավայրի ջրամատակարարման համակարգի վերակառուցում և քլորակայանի կառուցում

(4,727.5)

44.

Գորիս

Քարահունջ

Քարահունջ բնակավայրի ջրամատակարարման համակարգի վերակառուցում

(4,685.1)

45.

քաղ. Մեղրի

քաղ. Մեղրի

Մեղրի քաղաքի ջրի մաքրման կայանի վերակառուցում

(18,187.5)

Մեղրի քաղաքի ջրի մաքրման կայանի ապամոնտաժում, նորի կառուցում

27,900.0

46.

քաղ. Մեղրի

քաղ. Ագարակ

Ագարակ քաղաքի ջրի մաքրման կայանի վերակառուցում

(9,700.0)

Ագարակ քաղաքի գոյություն ունեցող ջրի մաքրման կայանի հիմնանորոգում, լրացուցիչ նոր կայանի կառուցում

27,000.0

Ընդամենը

9,306.4

ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶ

51.

Այրում

Լճկաձոր

Լճկաձոր բնակավայրի պոմպակայանի կառուցում, խմելու ջրամատակարարման խողովակաշարի կառուցում և ՕԿՋ-ների կառուցում, բաշխիչ ցանցի վերակառուցում

4,000.0

Ընդամենը

4,000.0

ԸՆԴԱՄԵՆԸ

-

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Է. Աղաջանյան

 

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2020 թվականի

հունիսի 4-ի N 895-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1899-Ն ՈՐՈՇՄԱՆ N 6 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

 

NN ը/կ

 Համայնքի անվանումը

 Բնակավայրի անվանումը

 Ծրագրի անվանումը

 Նախագծի փորձաքննության համար անհրաժեշտ գումարը
(հազ. դրամ)

 ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶ

42.

Տաթև

Շինուհայր

«Շինուհայր բնակավայրի ջրամատակարարման համակարգի վերակառուցում և քլորակայանի կառուցում» ծրագրի նախագծանախահաշվային աշխատանքների փորձաքննության համար

 (746.5)

43.

Տաթև

Հարժիս

«Հարժիս բնակավայրի ջրամատակարարման համակարգի վերակառուցում և քլորակայանի կառուցում» ծրագրի նախագծանախահաշվային աշխատանքների փորձաքննության համար

 (338.8)

44.

Գորիս

Քարահունջ

«Քարահունջ բնակավայրի ջրամատակարարման համակարգի վերակառուցում» ծրագրի նախագծանախահաշվային աշխատանքների փորձաքննության համար

 (468.5)

45.

քաղ․ Մեղրի

քաղ․ Մեղրի

«Մեղրի քաղաքի ջրի մաքրման կայանի վերակառուցում» ծրագրի նախագծանախահաշվային աշխատանքների փորձաքննության համար

 (1,273.2)

«Մեղրի քաղաքի ջրի մաքրման կայանի ապամոնտաժում, նորի կառուցում» ծրագրի նախագծանախահաշվային աշխատանքների փորձաքննության համար

 1,700.0

46.

քաղ․ Մեղրի

քաղ․ Ագարակ

«Ագարակ քաղաքի ջրի մաքրման կայանի վերակառուցում» ծրագրի նախագծանախահաշվային աշխատանքների փորձաքննության համար

 (873.0)

«Ագարակ քաղաքի գոյություն ունեցող ջրի մաքրման կայանի հիմնանորոգում, լրացուցիչ նոր կայանի կառուցում» ծրագրի նախագծանախահաշվային աշխատանքների փորձաքննության համար

 1,600.0

Ընդամենը

 (400.0)

51.

Այրում

Լճկաձոր

«Լճկաձոր բնակավայրի պոմպակայանի կառուցում, խմելու ջրամատակարարման խողովակաշարի կառուցում և ՕԿՋ-ների կառուցում, բաշխիչ ցանցի վերակառուցում» ծրագրի նախագծանախահաշվային աշխատանքների փորձաքննության համար

 400.0

Ընդամենը

 400.0

Ընդամենը

-

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Է. Աղաջանյան