Գլխավոր տեղեկություն
Համար
N 139-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (16.06.2020-18.08.2020)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
Опубликован на едином сайте Հոդ.837
Ընդունող մարմին
Պարետ
Ընդունման ամսաթիվ
16.06.2020
Ստորագրող մարմին
Պարետ
Ստորագրման ամսաթիվ
16.06.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.06.2020
Ուժը կորցնելու ամսաթիվ
18.08.2020

Պ Ա Ր Ե Տ Ի  Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

16 հունիսի, 2020 թվական N 139-Ն

 

ՊԱՐԵՏԻ՝ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 3-Ի N 63 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի N 298-Ն որոշմամբ`

1. Պարետի՝ 2020 թվականի մայիսի 3-ի «Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում կիրառվող ժամանակավոր սահմանափակումների վերաբերյալ» N 63 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) 6-րդ կետից հետո լրացնել 6.1 կետը՝ հետևյալ բովանդակությամբ՝

«6.1. Բնակության վայրի բնակելի տարածքից դուրս գտնվելիս պարտադիր է անձը հաստատող փաստաթղթի՝ անձնագրի, նույնականացման քարտի կամ վարորդական իրավունքի վկայականի առկայությունը».

2) 10-րդ կետում կատարել հետևյալ փոփոխությունները՝

ա. «Ալեքսանդր Շագաֆյանին՝ ապահովել սույն որոշման հավելված N 13- ով» բառերից հետո լրացնել «ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանին՝ ապահովել սույն որոշման հավելված N 6-ով» բառերը.

բ. «Գեորգի Ավետիսյանին» բառերից հետո ավելացնել «ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանի հետ համատեղ» բառերը.

3) 11-րդ կետում կատարել հետևյալ փոփոխությունները՝

ա. «6-րդ և 7-րդ կետերով» բառերը փոխարինել «6-րդ, 6.1-ին և 7-րդ կետերով» բառերով.

բ. «ինչպես նաև» բառերից հետո ավելացնել ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանի հետ համատեղ» բառերը.

4) 11-րդ կետից հետո ավելացնել 11.1 կետը՝ հետևյալ բովանդակությամբ՝

«11.1. ՀՀ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի պարտականությունները կատարող Գնել Հասրաթյանին՝ ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանի հետ համատեղ ապահովել պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների տարածքներում, զբոսաշրջային հետաքրքրություն ներկայացնող պատմական, մշակութային, բնական, գիտական և այլ գրավչության օբյեկտներում, բնական, սոցիալ-մշակութային և առողջարանային ռեսուրսների կենտրոնացմամբ տարածքներում, հանգստյան ճամբարներում և ճամբարային բնակատեղիներում (համալիրներում) մարդկային կուտակումների, անկանոն հերթերի բացառման, դիմակ կրելու և սոցիալական հեռավորությունն ապահովելու նկատմամբ վերահսկողությունը:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ս.թ. հունիսի 16-ին՝ ժամը 23:59-ին:

  Տ. ԱՎԻՆՅԱՆ 

Որոշումն ուժի մեջ է մտնում 2020 թվականի հունիսի 16-ին՝ ժամը 23:59-ին: