ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2000 թվականի ապրիլի 19-ին
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՒՂՂԻՉ-ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀՈԴՎԱԾ 1. Հայաստանի Հանրապետության ուղղիչ-աշխատանքային օրենսգիրքը 8 հոդվածից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 81 և 82 հոդվածներով.
«ՀՈԴՎԱԾ 81. |
Դատապարտյալների խղճի ազատության ապահովումը |
Դատապարտյալներին երաշխավորվում է խղճի և հավատքի ազատություն:
Գաղութ-բնակավայրերում պատիժը կրող անձանց խնդրանքով նրանց թույլատրվում է հաճախել տվյալ վարչական տարածքի սահմաններում գտնվող հոգևոր հիմնարկները:
Ազատազրկման ձևով պատիժը կրող անձանց խնդրանքով նրանց մոտ (բացի տուգանային և կարգապահական մեկուսարաններում, պատժախցերում պահվող դատապարտյալներից) հրավիրվում են հոգևորականներ:
Դատապարտյալներին թույլատրվում է ուղղիչ-աշխատանքային հիմնարկներում մասնակցել կրոնական արարողություններին, օգտագործել հավատքի առարկաներ և հոգևոր գրականություն` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Հոգևորականների խնդրանքով և դատապարտյալների համաձայնությամբ թույլատրվում է այցելություններ ուղղիչ-աշխատանքային հիմնարկներ` կրոնական արարողություններ անցկացնելու համար: Կրոնական արարողությունների անցկացումը կամավոր է, չպետք է խախտվեն ներքին կարգապահության կանոնները, և չպետք է սահմանափակվեն պատիժը կրող մյուս անձանց իրավունքները:
«ՀՈԴՎԱԾ 82. |
Դատապարտյալների անձնական անվտանգության իրավունքը |
Այլ դատապարտյալների կողմից դատապարտյալի կյանքի, առողջության կամ նրա անձի դեմ ուղղված յուրաքանչյուր հանցագործության կատարման վտանգ առաջանալու դեպքում նա իրավունք ունի հայտարարությամբ դիմել ուղղիչ-աշխատանքային հիմնարկի յուրաքանչյուր պաշտոնատար անձի` իրեն այդպիսի վտանգը բացառող մեկ այլ տարածք տեղափոխելու խնդրանքով: Այդ դեպքում պաշտոնատար անձը պարտավոր է անհապաղ միջոցներ ձեռնարկել` դատապարտյալին ապահով տարածք տեղափոխելու համար:
Ուղղիչ-աշխատանքային հիմնարկի ղեկավարը ձեռնարկում է միջոցներ` այդ վտանգները վերացնելու ուղղությամբ կամ միջնորդում է վերադաս մարմիններին` դատապարտյալների հետագա պատիժն այլ ուղղիչ-աշխատանքային հիմնարկում կրելու վերաբերյալ:»:
ՀՈԴՎԱԾ 2. Օրենսգրքի 23 հոդվածի հինգերորդ մասի երրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«- տարվա ընթացքում ունենալ հինգ երկարատև և վեց կարճատև տեսակցություն: Եթե դատապարտյալները մերձավոր ազգականներ չունեն, ապա երկարատև տեսակցությունները կարող են փոխարինվել կարճատև տեսակցությամբ.»:
ՀՈԴՎԱԾ 3. Օրենսգրքի 23 հոդվածի հինգերորդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ` չորրորդ պարբերությամբ.
«- տարվա ընթացքում ստանալ տասներկու ծանրոց կամ հանձնուք:»:
ՀՈԴՎԱԾ 4. Օրենսգրքի 24 հոդվածի հինգերորդ մասի երրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«- տարվա ընթացքում ունենալ վեց կարճատև և երեք երկարատև տեսակցություն: Եթե դատապարտյալները մերձավոր ազգականներ չունեն, ապա երկարատև տեսակցությունները կարող են փոխարինվել կարճատև տեսակցությամբ.»:
ՀՈԴՎԱԾ 5. Օրենսգրքի 24 հոդվածի հինգերորդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ` չորրորդ պարբերությամբ.
«- տարվա ընթացքում ստանալ տասներկու ծանրոց կամ հանձնուք:»:
ՀՈԴՎԱԾ 6. Օրենսգրքի 25 հոդվածի վեցերորդ մասի երրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«- տարվա ընթացքում ունենալ չորս կարճատև և երեք երկարատև տեսակցություն: Եթե դատապարտյալները մերձավոր ազգականներ չունեն, ապա երկարատև տեսակցությունները կարող են փոխարինվել կարճատև տեսակցությամբ:»:
ՀՈԴՎԱԾ 7. Օրենսգրքի 25 հոդվածի վեցերորդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ` չորրորդ պարբերությամբ.
«- տարվա ընթացքում ստանալ ութ ծանրոց կամ հանձնուք:»:
ՀՈԴՎԱԾ 8. Օրենսգրքի 26 հոդվածի չորրորդ մասի երրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«- տարվա ընթացքում ունենալ չորս կարճատև և երեք երկարատև տեսակցություն: Եթե դատապարտյալները մերձավոր ազգականներ չունեն, ապա երկարատև տեսակցությունները կարող են փոխարինվել կարճատև տեսակցությամբ:»:
ՀՈԴՎԱԾ 9. Օրենսգրքի 26 հոդվածի չորրորդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ` չորրորդ պարբերությամբ.
«- տարվա ընթացքում ստանալ վեց ծանրոց կամ հանձնուք:»:
ՀՈԴՎԱԾ 10. Օրենսգրքի 30 հոդվածի երրորդ մասի «մինչև սահմանված նվազագույն աշխատավարձի չափով գումար և կիսամյակի ընթացքում ունենալ մեկ կարճատև տեսակցություն» բառերը փոխարինել «մինչև սահմանված նվազագույն աշխատավարձի կրկնապատիկի չափով գումար և տարվա ընթացքում ունենալ երեք կարճատև և մեկ երկարատև տեսակցություն, ինչպես նաև տարվա ընթացքում ստանալ վեց ծանրոց կամ հանձնուք» բառերով:
ՀՈԴՎԱԾ 11. Օրենսգրքի 37 հոդվածի չորրորդ մասի երրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«- տարվա ընթացքում ունենալ տասներկու կարճատև և հինգ երկարատև տեսակցություն.»:
ՀՈԴՎԱԾ 12. Օրենսգրքի 37 հոդվածի հինգերորդ մասի երրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«- տարվա ընթացքում ունենալ տասներկու կարճատև և հինգ երկարատև տեսակցություն: Դաստիարակչական աշխատանքային գաղութի պետի որոշմամբ տեսակցությունները կարող են անցկացվել գաղութի սահմաններից դուրս:»:
ՀՈԴՎԱԾ 13. Օրենսգրքի 37 հոդվածի հինգերորդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ` չորրորդ պարբերությամբ.
«- տարվա ընթացքում ստանալ տասներկու ծանրոց կամ հանձնուք:»:
ՀՈԴՎԱԾ 14. Օրենսգրքի 38 հոդվածի երրորդ մասի երրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«- տարվա ընթացքում ունենալ տասներկու կարճատև և երեք երկարատև տեսակցություն.»:
ՀՈԴՎԱԾ 15. Օրենսգրքի 38 հոդվածի չորրորդ մասի երրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«- տարվա ընթացքում ունենալ տասներկու կարճատև և երեք երկարատև տեսակցություն: Դաստիարակչական աշխատանքային գաղութի պետի որոշմամբ տեսակցությունները կարող են անցկացվել գաղութի սահմաններից դուրս:»:
ՀՈԴՎԱԾ 16. Օրենսգրքի 38 հոդվածի չորրորդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ` չորրորդ պարբերությամբ.
«- տարվա ընթացքում ստանալ տասներկու ծանրոց կամ հանձնուք:»:
ՀՈԴՎԱԾ 17. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
24.12.2004, ՀՕ-60-Ն | 10.02.2005, ՀՕ-55 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|