Գլխավոր տեղեկություն
Համար
N 960-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (17.06.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2020.06.30/73(1628) Հոդ.807
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
04.06.2020
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
15.06.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.06.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

4 հունիսի 2020 թվականի N 960-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 22-Ի N 1334-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի նոյեմբերի 22-ի «Պետական միջոցների հաշվին թարգմանչի, սուրդոթարգմանչի և տեսողական սահմանափակումների պատճառով հաշմանդամություն ունեցող անձի օգնականի ծառայություններ մատուցող անձին նշանակելու կարգը, նրա վարձատրության չափը և կարգը սահմանելու մասին» N 1334-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝

1) որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Սահմանել պետական միջոցների հաշվին թարգմանչի, սուրդոթարգմանչի և տեսողական սահմանափակումների պատճառով հաշմանդամություն ունեցող անձի օգնականի ծառայություններ մատուցող անձին նշանակելու կարգը՝ համաձայն N 1 հավելվածի.

2) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 1.1-ին կետով.

«1.1. Սահմանել պետական միջոցների հաշվին թարգմանչի, սուրդոթարգմանչի և տեսողական սահմանափակումների պատճառով հաշմանդամություն ունեցող անձի օգնականի ծառայություններ մատուցող անձանց վարձատրության չափը և կարգը` համաձայն N 2 հավելվածի:».

3) որոշման հավելվածի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

 

«Հավելված N 1

ՀՀ կառավարության 2018 թվականի

նոյեմբերի 22-ի N 1334-Ն որոշման

 

ՊԵՏԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ԹԱՐԳՄԱՆՉԻ, ՍՈՒՐԴՈԹԱՐԳՄԱՆՉԻ ԵՎ ՏԵՍՈՂԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԻ ՊԱՏՃԱՌՈՎ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԻ ՕԳՆԱԿԱՆԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ԱՆՁԻՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ԿԱՐԳԸ».

 

4) որոշման հավելվածի 6.6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Եթե վարույթում ծագել է թարգմանչի, սուրդոթարգմանչի ու տեսողական սահմանափակումների պատճառով հաշմանդամություն ունեցող անձի օգնականի ծառայություններ մատուցող անձի ներգրավման պահանջ և, վարույթի իրականացման առանձնահատկություններով պայմանավորված, մրցույթ հայտարարելը ժամկետի առումով անհնար է, ապա իրավասու մարմնի աշխատակազմն առանց մրցույթ հայտարարելու կարող է թարգմանչի, սուրդոթարգմանչի ու տեսողական սահմանափակումների պատճառով հաշմանդամություն ունեցող անձի օգնականի ծառայություններ մատուցող անձի հետ կնքել ծառայությունների մատուցման պայմանագիր, ինչպես նաև մրցույթում հաղթող ճանաչված անձի կամ կազմակերպության դեպքում` կազմակերպության կողմից տվյալ պահին թարգմանչի ապահովման անհնարինության դեպքում (այդ թվում՝ թարգմանչի կողմից թարգմանության ապահովելուց հրաժարվելը, թարգմանչի ժամանակավոր անաշխատունակությունը, թարգմանչի՝ Հայաստանի Հանրապետության տարածքից տվյալ պահին բացակայելը)՝ իրավասու մարմնի կողմից առանց մրցույթ հայտարարելու՝ նույն գնային պայմանով ներգրավել այլ թարգմանչի կամ թարգմանչական կազմակերպության:».

5) 7-րդ և 8-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել.

6) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` N 2 հավելվածով՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:

3. Սույն որոշմամբ սահմանված կարգավորումները չեն տարածվում մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը սահմանված կարգով թարգմանիչների հետ կնքված ծառայությունների մատուցման պայմանագրերի վրա և հիմք չեն դրանց վերանայման համար:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

2020 թ. հունիսի 15

Երևան

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2020 թվականի

հունիսի 4-ի N 960-Ն որոշման

 

 

«Հավելված N 2

ՀՀ կառավարության 2018 թվականի

նոյեմբերի 22-ի N 1334-Ն որոշման

 

ՊԵՏԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ԹԱՐԳՄԱՆՉԻ, ՍՈՒՐԴՈԹԱՐԳՄԱՆՉԻ ԵՎ ՏԵՍՈՂԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԻ ՊԱՏՃԱՌՈՎ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԻ ՕԳՆԱԿԱՆԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՉԱՓԸ ԵՎ ԿԱՐԳԸ

 

1. Թարգմանչի, սուրդոթարգմանչի և տեսողական սահմանափակումների պատճառով հաշմանդամություն ունեցող անձի օգնականի ծառայություններ մատուցող անձին վճարումը կատարում է Հայաստանի Հանրապետությունը՝ ի դեմս իրավասու մարմնի աշխատակազմի (դատարանների դեպքում՝ դատական դեպարտամենտի), իսկ աշխատակազմ չունենալու դեպքում` իրավասու մարմնի` ֆինանսական գործառույթներ իրականացնող ստորաբաժանման: Վճարում կատարելու նպատակով իրավասու մարմնի կողմից տրվում է զեկուցագիր: Իրավասու մարմնի աշխատակազմի հաստատած զեկուցագրում նշվում են ծառայություններ մատուցած անձի անունը, ազգանունը, ծառայությունների մատուցման տարեթիվը, ամիսը, ամսաթիվը (ամսաթվերը, եթե ծառայությունները մատուցվել են մի քանի օրում), ծառայությունների մատուցման ժամերի թիվը (եթե ծառայությունները մատուցվել են մի քանի օրում, ապա ժամերի թիվը նշվում է ըստ օրերի), թարգմանած էջերի թիվը, իրավասու մարմնի անվանումն ու այն վարույթի անվանումը, որում անձը ներգրավվել է ծառայությունների մատուցման նպատակով։

2. Տեսողական սահմանափակումների պատճառով հաշմանդամություն ունեցող անձի օգնականի ծառայություններ մատուցող անձին վճարվելիք գումարի չափը որոշվում է մեկ ժամ մատուցած ծառայությունների դիմաց առավելագույնը 2000 դրամի հաշվարկով։

3. Թարգմանչին և սուրդոթարգմանչին բանավոր կամ գրավոր թարգմանչական աշխատանքի համար վճարվելիք առավելագույն գումարի չափը որոշվում է հաշվի առնելով թարգմանության լեզուն՝ ըստ հետևյալ ցանկի՝

 

Թարգմանչական ծառայությունը

Գրավոր
/վարձատրության չափ
(1 թարգմանչական էջ)

Բանավոր
/վարձատրության
չափ (1 ժամ)

թարգմանություն՝ հայերենից անգլերեն, անգլերենից հայերեն

3000

7000

թարգմանություն՝ հայերենից ֆրանսերեն, ֆրանսերենից հայերեն

4000

8500

թարգմանություն՝ հայերենից գերմաներեն, գերմաներենից հայերեն

4000

14000

թարգմանություն՝ հայերենից թուրքերեն, թուրքերենից հայերեն

4000

14000

թարգմանություն՝ հայերենից իսպաներեն, իսպաներենից հայերեն

4000

14000

թարգմանություն՝ հայերենից ռուսերեն, ռուսերենից հայերեն

2500

7000

թարգմանություն՝ հայերենից հունարեն, հունարենից հայերեն

8000

13500

թարգմանություն՝ հայերենից վրացերեն, վրացերենից հայերեն

3000

7000

թարգմանություն՝ հայերենից լեհերեն, լեհերենից հայերեն

5500

14500

թարգմանություն՝ հայերենից արաբերեն, արաբերենից հայերեն

7500

9000

թարգմանություն՝ հայերենից իտալերեն, իտալերենից հայերեն

5500

14500

թարգմանություն՝ հայերենից պարսկերեն, պարսկերենից հայերեն

3000

8000

թարգմանություն՝ հայերենից բուլղարերեն, բուլղարերենից հայերեն

7500

15000

թարգմանություն՝ հայերենից ադրբեջաներեն, ադրբեջաներենից հայերեն

7500

18000

թարգմանություն՝ հայերենից չինարեն, չինարենից հայերեն

15000

15000

թարգմանություն՝ հայերենից չեխերեն, չեխերենից հայերեն

14000

18000

թարգմանություն՝ հայերենից հոլանդերեն, հոլանդերենից հայերեն

15000

20000

թարգմանություն՝ հայերենից հնդկերեն, հնդկերենից հայերեն

6500

10000

թարգմանություն՝ հայերենից ճապոներեն, ճապոներենից հայերեն

15000

20000

թարգմանություն՝ հայերենից ռումիներեն, ռումիներենից հայերեն

19000

22000

թարգմանություն՝ հայերենից սերբերեն, սերբերենից հայերեն

18000

20000

թարգմանություն՝ հայերենից շվեդերեն, շվեդերենից հայերեն

19000

23000

թարգմանություն՝ սլովեներենից հայերեն, հայերենից սլովեներեն

18000

20000

թարգմանություն՝ հայերենից ուկրաիներեն, ուկրաիներենից հայերեն

5000

10000

թարգմանություն՝ հայերենից փանջաբի, փանջաբիից հայերեն

14500

18000

թարգմանություն՝ հայերենից քրդերեն, քրդերենից հայերեն

9500

11000

թարգմանություն՝ հայերենից սլովակերեն, սլովակերենից հայերեն

11500

14000

թարգմանություն՝ հայերենից լիտվերեն, լիտվերենից հայերեն

15000

18000

 թարգմանություն՝ հայերենից ուրդու, ուրդուից հայերեն

15000

15000

թարգմանություն՝ հայերենից ուզբեկերեն, ուզբեկերենից հայերեն

14500

17500

թարգմանություն՝ հայերենից եբրայերեն, եբրայերենից հայերեն

15000

18000

սուրդո թարգմանություն՝ խուլ ու համրերի համար

13500

13500

Թարգմանություն՝ հայերենից սույն կարգով չսահմանված լեզուներ, սույն կարգով չսահմանված լեզուներից հայերեն

19000

22000

4. Եթե թարգմանության կամ այլ ծառայության համար ծախսված ժամաքանակի մեջ առկա է մի հատված, որը գերազանցում է 30 րոպեն, բայց պակասում է մեկ ժամից, ապա ժամաքանակի այդ հատվածը հավասարեցվում է մեկ ժամի, իսկ եթե ժամաքանակի մասը չի գերազանցում 30 րոպեն, ապա այդ հատվածը հավասարեցվում է կես ժամի: Եթե թարգմանության մեջ առկա է մի հատված, որը գերազանցում է կես թարգմանչական էջը, բայց պակասում է մեկ թարգմանչական էջից, ապա այն հավասարեցվում է մեկ թարգմանչական էջի, իսկ եթե թարգմանության մի հատվածը պակաս է կես թարգմանչական էջից, ապա այդ հատվածը հավասարեցվում է կես թարգմանչական էջի։ Թարգմանչական էջ է համարվում 1800 նիշ բացատով էջը, բացառությամբ չինարեն, կորեերեն, ճապոներեն լեզուների:»:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Է. Աղաջանյան