ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 հունիսի 2020 թվականի N 324-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 4-Ի N 243-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի`
1. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2020 թվականի մայիսի 4-ի «ԱՍՄ» բարեգործական-մարդասիրական հիմնադրամի կողմից իրականացվող «Հավատարիմ ընկեր» ծրագրի մասին» N 243-Ա որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Ավինյան |
2020 թ. հունիսի 12 Երևան |
Հավելված ՀՀ փոխվարչապետի 2020 թ. հունիսի 12-ի N 324-Ա որոշման |
«ՀԱՎԱՏԱՐԻՄ ԸՆԿԵՐ» ծրագիր
1. |
Ծրագրի նպատակը |
Աջակցել ՀՀ-ում և ԱՀ-ում բնակվող սոցիալապես անապահով ընտանիքներին, բազմազավակ ընտանիքներին, սիրիահայ ընտանիքներին, հաշմանդամներին, միայնակ ծերերին: Կազմակերպել միջոցառումներ տարբեր տոնական օրերին: |
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Օգտվել ՀՀ հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից: |
3. |
Բարեգործը |
Ավստրալիայի «Արմինյան Քրիշչըն Միշըն Ինքորփորեյթիդ» մարդասիրական կազմակերպությունը: Հասցե՝ 1593 Chatswood NSW 2057 Australia, գրանցման համար՝ 1600675: |
4. |
Ծրագիրը կատարողը |
«ԱՍՄ» բարեգործական-մարդասիրական հիմնադրամ, ՀՀ, Շիրակի մարզ, ք. Գյումրի, Անտառավան 5-րդ թաղամաս, 58/2, ՀՎՀՀ՝ 05543573 |
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
Ծրագրի իրականացման վայրը՝ ՀՀ և ԱՀ: Ծրագիրն առնչվում է սոցիալական ոլորտին: |
6. |
Ծրագրի բյուջեն |
Ծրագրի բյուջեն 2020 թվականի մայիսի 11-ից մինչև 2021 թվականի մայիսի 31-ը կազմում է 151,528.70 ավստրալիական դոլարին համարժեք 44,397,909.10 ՀՀ դրամ: |
7. |
Բարեգործություն ստացողը |
Բարեգործություն ստացողներն են՝ ՀՀ, ք. Երևան, «ԱՍՄ» բարեգործական-մարդասիրական հիմնադրամի կողմից հովանավորվող կարիքավոր՝ թվով 60 քաղաքացիները՝ ընտանիքի անդամները ներառյալ (մոտ 250), ՀՀ, ք. Երևան, Հայաստանի մանկապատանեկան մշակութային հիմնադրամը, ԱՀ, ք. Ստեփանակերտ, «Այծեմնիկ» բարեգործական հասարակական կազմակերպությունը, ՀՀ. ք. Երևան, «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպությունը, ինչպես նաև սիրիահայ ընտանիքները, հաշմանդամները, միայնակ ծերերը և 2020-2021 թթ.-ի ընթացքում «ԱՍՄ» բարեգործական-մարդասիրական հիմնադրամին դիմող այլ կազմակերպություններ և սոցիալապես անապահով անձիք: |
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
2020 թվականի մայիսի 11-ից մինչև 2021 թվականի մայիսի 31-ը: |
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
2020 թվականին Ավստրալիայից Հայաստան ներկվող ուղեբեռի ապրանքներից նախատեսված է տրամադրել ստորև նշված կազմակերպություններին և հիմնադրամներին. |
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
Նախատեսված է բարերարի կողմից ուղեբեռի ներմուծում և անհատույց բաշխում՝ 2020 թվականի մայիսի 11-ից մինչև 2021 թվականի մայիսի 31-ը՝ կազմում է 143,528.70 ավստրալիական դոլարին համարժեք 42,053,909.10 ՀՀ դրամ:
Ներմուծում՝
1. Գործված ծածկոց (նոր)՝ 33,500.00 ավստրալիական դոլարին համարժեք 9,815,500.00 ՀՀ դրամ, 3220.02 ֆունտ, 2. Հագուստ (նոր և օգտ.), մանկական հագուստ (նոր)՝ 67,328.60 ավստրալիական դոլարին համարժեք 19,727,279.80 ՀՀ դրամ, 5031.04 ֆունտ, 3. Անկողնային պարագա (նոր), կտորեղեն (նոր)՝ 5,393.50 ավստրալիական դոլարին համարժեք 1,580,295.00 ՀՀ դրամ, 1057.98 ֆունտ, 4. Կոշիկ (նոր), պայուսակ (նոր և օգտ.)՝ 20,980.00 ավստրալիական դոլարին համարժեք 6,147,140.00 ՀՀ դրամ, 531.52 ֆունտ, 5. Խաղալիք (նոր), գրենական պիտույք (նոր)՝ 1637.60 ավստրալիական դոլարին համարժեք 479,816.80 ՀՀ դրամ, 220.58 ֆունտ, 6. Խոհանոցային պարագա (նոր և օգտ.)՝ 1,450.00 ավստրալիական դոլարին համարժեք 424,850.00 ՀՀ դրամ, 380.55 ֆունտ, 7. Փոքր սպիտակ գրատախտակ (օգտ.), սեղանի ֆուտբոլ (օգտ.), սեղանի թենիս (օգտ.)՝ 65.00 ավստրալիական դոլարին համարժեք 19,045.00 ՀՀ դրամ, 257.94 ֆունտ, 8. Պրոեկցիոն լապտեր (նոր)՝ 800.00 ավստրալիական դոլարին համարժեք 223,400.00 ՀՀ դրամ, 17.20 ֆունտ, 9. Ձեռքի գործիքներ (օգտ.), հարթեցնող գործիք (նոր), հենասյուն/իշոտնուկ (օգտ.), միջատների ցանց (օգտ.)՝ 452.00 ավստրալիական դոլարին համարժեք 132,436.00 ՀՀ դրամ, 163.47 ֆունտ, 10. Բացօթյա անձրևանոցի հիմք (օգտ.), բացօթյա անձրևանոց (օգտ.)՝ 110.00 ավստրալիական դոլարին համարժեք 32,230.00 ՀՀ դրամ, 132.28 ֆունտ, 11. Լուսամփոփ (օգտ.), կարի մեքենա (օգտ.), հագուստի չորանոց (օգտ.)՝ 90.00 ավստրալիական դոլարին համարժեք 26,370.00 ՀՀ դրամ, 75.83 ֆունտ, 12. Կահույք (նոր և օգտ.), պարկ-աթոռ (օգտ.), ներքնակ (նոր և օգտ.)՝ 9,567.00 ավստրալիական դոլարին համարժեք 2,829,501.00 ՀՀ դրամ, 5133.60 ֆունտ, 13. Հիվանդանոցային պարագաներ /հիվ. մահճակալ, հիվ. մահճակալի վերնամաս/վերջնամաս (օգտ.), քայլակ (նոր և օգտ.), քայլակի զամբյուղ (նոր և օգտ.), անվասայլակ, անվասայլակի ոտնակ (օգտ.), ձեռնափայտ (օգտ.)՝ 1,955.00 ավստրալիական դոլարին համարժեք 572,815.00 ՀՀ դրամ, 587.44 ֆունտ, 14. Լոգանքի աթոռակ (նոր), զուգարանակոնք (նոր)՝ 200.00 ավստրալիական դոլարին համարժեք 58,600.00 ՀՀ դրամ, 101.19 ֆունտ, 15. Ուղեբեռի փոխադրման և այլ չնախատեսված ծախսեր՝ 8000 ավստրալիական դոլարին համարժեք 2,344,000.00 ՀՀ դրամ: |
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
Ծրագրի համար լրացուցիչ կազմակերպական ծախսեր չեն նախատեսվում: |
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
Ծրագրի իրականացման ընթացքում հիմնադրամը համագործակցելու է՝ ՀՀ, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, ՀՀ, Առողջապահության նախարարության, ինչպես նաև ՀՀ, Շիրակի մարզի, ՀՀ, Արմավիրի մարզի, ՀՀ, Գեղարքունիքի մարզի, ՀՀ, Տավուշի մարզի, ՀՀ, Լոռու մարզի, ՀՀ, Արագածոտնի մարզի, ՀՀ, Վայոց Ձորի մարզի, ՀՀ, ք. Երևան, Հայաստանի Մանկապատանեկան Մշակութային Հիմնադրամի, ԱՀ, ք. Ստեփանակերտ, «Այծեմնիկ» բարեգործական հասարակական կազմակերպության, ՀՀ. ք. Երևան, «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպության, ինչպես նաև 2020-2021 թթ.-ի ընթացքում «ԱՍՄ» բարեգործական-մարդասիրական հիմնադրամին դիմող այլ կազմակերպությունների հետ: |
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
Ծրագրի իրականացման արդյունավետության նկատմամբ վերահսկողություն կիրականացվի Ավստրալիայի «Արմինյան Քրիշչըն Միշըն Ինքորփորեյթիդ» մարդասիրական կազմակերպության կողմից: |
Հայաստանի Հանրապետության |
Տ. Ավինյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|