ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
4 հունիսի 2020 թվականի N 960-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 22-Ի N 1334-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի նոյեմբերի 22-ի «Պետական միջոցների հաշվին թարգմանչի, սուրդոթարգմանչի և տեսողական սահմանափակումների պատճառով հաշմանդամություն ունեցող անձի օգնականի ծառայություններ մատուցող անձին նշանակելու կարգը, նրա վարձատրության չափը և կարգը սահմանելու մասին» N 1334-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Սահմանել պետական միջոցների հաշվին թարգմանչի, սուրդոթարգմանչի և տեսողական սահմանափակումների պատճառով հաշմանդամություն ունեցող անձի օգնականի ծառայություններ մատուցող անձին նշանակելու կարգը՝ համաձայն N 1 հավելվածի.
2) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 1.1-ին կետով.
«1.1. Սահմանել պետական միջոցների հաշվին թարգմանչի, սուրդոթարգմանչի և տեսողական սահմանափակումների պատճառով հաշմանդամություն ունեցող անձի օգնականի ծառայություններ մատուցող անձանց վարձատրության չափը և կարգը` համաձայն N 2 հավելվածի:».
3) որոշման հավելվածի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հավելված N 1 ՀՀ կառավարության 2018 թվականի նոյեմբերի 22-ի N 1334-Ն որոշման |
ՊԵՏԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ԹԱՐԳՄԱՆՉԻ, ՍՈՒՐԴՈԹԱՐԳՄԱՆՉԻ ԵՎ ՏԵՍՈՂԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԻ ՊԱՏՃԱՌՈՎ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԻ ՕԳՆԱԿԱՆԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ԱՆՁԻՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ԿԱՐԳԸ
».
4) որոշման հավելվածի 6.6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Եթե վարույթում ծագել է թարգմանչի, սուրդոթարգմանչի ու տեսողական սահմանափակումների պատճառով հաշմանդամություն ունեցող անձի օգնականի ծառայություններ մատուցող անձի ներգրավման պահանջ և, վարույթի իրականացման առանձնահատկություններով պայմանավորված, մրցույթ հայտարարելը ժամկետի առումով անհնար է, ապա իրավասու մարմնի աշխատակազմն առանց մրցույթ հայտարարելու կարող է թարգմանչի, սուրդոթարգմանչի ու տեսողական սահմանափակումների պատճառով հաշմանդամություն ունեցող անձի օգնականի ծառայություններ մատուցող անձի հետ կնքել ծառայությունների մատուցման պայմանագիր, ինչպես նաև մրցույթում հաղթող ճանաչված անձի կամ կազմակերպության դեպքում` կազմակերպության կողմից տվյալ պահին թարգմանչի ապահովման անհնարինության դեպքում (այդ թվում՝ թարգմանչի կողմից թարգմանության ապահովելուց հրաժարվելը, թարգմանչի ժամանակավոր անաշխատունակությունը, թարգմանչի՝ Հայաստանի Հանրապետության տարածքից տվյալ պահին բացակայելը)՝ իրավասու մարմնի կողմից առանց մրցույթ հայտարարելու՝ նույն գնային պայմանով ներգրավել այլ թարգմանչի կամ թարգմանչական կազմակերպության:».
5) 7-րդ և 8-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել.
6) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` N 2 հավելվածով՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:
3. Սույն որոշմամբ սահմանված կարգավորումները չեն տարածվում մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը սահմանված կարգով թարգմանիչների հետ կնքված ծառայությունների մատուցման պայմանագրերի վրա և հիմք չեն դրանց վերանայման համար:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2020 թ. հունիսի 15 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի N 960-Ն որոշման |
«Հավելված N 2 ՀՀ կառավարության 2018 թվականի նոյեմբերի 22-ի N 1334-Ն որոշման |
ՊԵՏԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ԹԱՐԳՄԱՆՉԻ, ՍՈՒՐԴՈԹԱՐԳՄԱՆՉԻ ԵՎ ՏԵՍՈՂԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԻ ՊԱՏՃԱՌՈՎ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԻ ՕԳՆԱԿԱՆԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՉԱՓԸ ԵՎ ԿԱՐԳԸ
1. Թարգմանչի, սուրդոթարգմանչի և տեսողական սահմանափակումների պատճառով հաշմանդամություն ունեցող անձի օգնականի ծառայություններ մատուցող անձին վճարումը կատարում է Հայաստանի Հանրապետությունը՝ ի դեմս իրավասու մարմնի աշխատակազմի (դատարանների դեպքում՝ դատական դեպարտամենտի), իսկ աշխատակազմ չունենալու դեպքում` իրավասու մարմնի` ֆինանսական գործառույթներ իրականացնող ստորաբաժանման: Վճարում կատարելու նպատակով իրավասու մարմնի կողմից տրվում է զեկուցագիր: Իրավասու մարմնի աշխատակազմի հաստատած զեկուցագրում նշվում են ծառայություններ մատուցած անձի անունը, ազգանունը, ծառայությունների մատուցման տարեթիվը, ամիսը, ամսաթիվը (ամսաթվերը, եթե ծառայությունները մատուցվել են մի քանի օրում), ծառայությունների մատուցման ժամերի թիվը (եթե ծառայությունները մատուցվել են մի քանի օրում, ապա ժամերի թիվը նշվում է ըստ օրերի), թարգմանած էջերի թիվը, իրավասու մարմնի անվանումն ու այն վարույթի անվանումը, որում անձը ներգրավվել է ծառայությունների մատուցման նպատակով։
2. Տեսողական սահմանափակումների պատճառով հաշմանդամություն ունեցող անձի օգնականի ծառայություններ մատուցող անձին վճարվելիք գումարի չափը որոշվում է մեկ ժամ մատուցած ծառայությունների դիմաց առավելագույնը 2000 դրամի հաշվարկով։
3. Թարգմանչին և սուրդոթարգմանչին բանավոր կամ գրավոր թարգմանչական աշխատանքի համար վճարվելիք առավելագույն գումարի չափը որոշվում է հաշվի առնելով թարգմանության լեզուն՝ ըստ հետևյալ ցանկի՝
Թարգմանչական ծառայությունը |
Գրավոր |
Բանավոր |
թարգմանություն՝ հայերենից անգլերեն, անգլերենից հայերեն |
3000 |
7000 |
թարգմանություն՝ հայերենից ֆրանսերեն, ֆրանսերենից հայերեն |
4000 |
8500 |
թարգմանություն՝ հայերենից գերմաներեն, գերմաներենից հայերեն |
4000 |
14000 |
թարգմանություն՝ հայերենից թուրքերեն, թուրքերենից հայերեն |
4000 |
14000 |
թարգմանություն՝ հայերենից իսպաներեն, իսպաներենից հայերեն |
4000 |
14000 |
թարգմանություն՝ հայերենից ռուսերեն, ռուսերենից հայերեն |
2500 |
7000 |
թարգմանություն՝ հայերենից հունարեն, հունարենից հայերեն |
8000 |
13500 |
թարգմանություն՝ հայերենից վրացերեն, վրացերենից հայերեն |
3000 |
7000 |
թարգմանություն՝ հայերենից լեհերեն, լեհերենից հայերեն |
5500 |
14500 |
թարգմանություն՝ հայերենից արաբերեն, արաբերենից հայերեն |
7500 |
9000 |
թարգմանություն՝ հայերենից իտալերեն, իտալերենից հայերեն |
5500 |
14500 |
թարգմանություն՝ հայերենից պարսկերեն, պարսկերենից հայերեն |
3000 |
8000 |
թարգմանություն՝ հայերենից բուլղարերեն, բուլղարերենից հայերեն |
7500 |
15000 |
թարգմանություն՝ հայերենից ադրբեջաներեն, ադրբեջաներենից հայերեն |
7500 |
18000 |
թարգմանություն՝ հայերենից չինարեն, չինարենից հայերեն |
15000 |
15000 |
թարգմանություն՝ հայերենից չեխերեն, չեխերենից հայերեն |
14000 |
18000 |
թարգմանություն՝ հայերենից հոլանդերեն, հոլանդերենից հայերեն |
15000 |
20000 |
թարգմանություն՝ հայերենից հնդկերեն, հնդկերենից հայերեն |
6500 |
10000 |
թարգմանություն՝ հայերենից ճապոներեն, ճապոներենից հայերեն |
15000 |
20000 |
թարգմանություն՝ հայերենից ռումիներեն, ռումիներենից հայերեն |
19000 |
22000 |
թարգմանություն՝ հայերենից սերբերեն, սերբերենից հայերեն |
18000 |
20000 |
թարգմանություն՝ հայերենից շվեդերեն, շվեդերենից հայերեն |
19000 |
23000 |
թարգմանություն՝ սլովեներենից հայերեն, հայերենից սլովեներեն |
18000 |
20000 |
թարգմանություն՝ հայերենից ուկրաիներեն, ուկրաիներենից հայերեն |
5000 |
10000 |
թարգմանություն՝ հայերենից փանջաբի, փանջաբիից հայերեն |
14500 |
18000 |
թարգմանություն՝ հայերենից քրդերեն, քրդերենից հայերեն |
9500 |
11000 |
թարգմանություն՝ հայերենից սլովակերեն, սլովակերենից հայերեն |
11500 |
14000 |
թարգմանություն՝ հայերենից լիտվերեն, լիտվերենից հայերեն |
15000 |
18000 |
թարգմանություն՝ հայերենից ուրդու, ուրդուից հայերեն |
15000 |
15000 |
թարգմանություն՝ հայերենից ուզբեկերեն, ուզբեկերենից հայերեն |
14500 |
17500 |
թարգմանություն՝ հայերենից եբրայերեն, եբրայերենից հայերեն |
15000 |
18000 |
սուրդո թարգմանություն՝ խուլ ու համրերի համար |
13500 |
13500 |
Թարգմանություն՝ հայերենից սույն կարգով չսահմանված լեզուներ, սույն կարգով չսահմանված լեզուներից հայերեն |
19000 |
22000 |
4. Եթե թարգմանության կամ այլ ծառայության համար ծախսված ժամաքանակի մեջ առկա է մի հատված, որը գերազանցում է 30 րոպեն, բայց պակասում է մեկ ժամից, ապա ժամաքանակի այդ հատվածը հավասարեցվում է մեկ ժամի, իսկ եթե ժամաքանակի մասը չի գերազանցում 30 րոպեն, ապա այդ հատվածը հավասարեցվում է կես ժամի: Եթե թարգմանության մեջ առկա է մի հատված, որը գերազանցում է կես թարգմանչական էջը, բայց պակասում է մեկ թարգմանչական էջից, ապա այն հավասարեցվում է մեկ թարգմանչական էջի, իսկ եթե թարգմանության մի հատվածը պակաս է կես թարգմանչական էջից, ապա այդ հատվածը հավասարեցվում է կես թարգմանչական էջի։ Թարգմանչական էջ է համարվում 1800 նիշ բացատով էջը, բացառությամբ չինարեն, կորեերեն, ճապոներեն լեզուների:»:
Հայաստանի Հանրապետության |
Է. Աղաջանյան |