ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 մայիսի 2020 թվականի N 629-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 26-Ի N 1006-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներով՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի հուլիսի 26-ի «Միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու, հանձնաժողովի անհատական կազմը և աշխատակարգը հաստատելու մասին» N 1006-Ա որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1) որոշման N 1 հավելվածում՝
ա. 2-րդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Ս. Թովմասյան |
- ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար (հանձնաժողովի նախագահի տեղակալ)», |
բ. 9-րդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Ն. Գրիգորյան |
- ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի խորհրդական», |
գ. 11-րդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Ռ. Բազիկյան |
- ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ», |
դ. 14-րդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Ա. Ալեքսանյան |
- ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավարի խորհրդական |
(հանձնաժողովի քարտուղար)»: |
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2020 թ. մայիսի 27 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|