Գլխավոր տեղեկություն
Համար
N 330-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (13.06.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
12.06.2020
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
12.06.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.06.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

12 հունիսի 2020 թվականի N 330-Ա

 

«ԱՅԲ» ԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՆՎԻՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ «ԱՅԲ ԿՐԹԱԿԱՆ ՀԱՆԳՈՒՅՑ» ՀԻՆԱԴՐԱՄԻՆ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել «Այբ» կրթական հիմնադրամի կողմից իրականացվող՝ 1,747,101,018.91 դրամ ընդհանուր արժողությամբ «Նվիրաբերություն «Այբ կրթական հանգույց» հինադրամին» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ «Այբ» կրթական հիմնադրամի կողմից՝ «Այբ կրթական հանգույց» հիմնադրամի (ՀՎՀՀ` 00873862) հետ 2020 թվականի ապրիլի 28-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է գույքի անհատույց փոխանցում սեփականության իրավունքով՝ 1,747,101,018.91 դրամի չափով, առանց ավելացված արժեքի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1‑ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:

3. «Այբ» կրթական հիմնադրամին` ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին

:

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան

   

2020 թ. հունիսի 12

Երևան

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի 2020 թ.

հունիսի 12-ի N 330-Ա որոշման

 

«ՆՎԻՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ «ԱՅԲ ԿՐԹԱԿԱՆ ՀԱՆԳՈՒՅՑ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ» ԾՐԱԳԻՐ

 

1.

Ծրագրի նպատակը

Ծրագրի հիմնական նպատակն է, ի կատարումն ՀՀ կառավարությանն առընթեր բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի` 03.10.2014 թ. N Մ-1004-Ա որոշման, «Այբ կրթական հանգույց» հիմնադրամին` որպես սեփականություն հանձնել «Այբ» կրթական հիմնադրամի կողմից իրականացվող «Այբ» դպրոցի «Գ» մասնաշենքի կառուցում» ծրագրի կատարման ընթացքում կատարված շինարարական աշխատանքների արժեքը, ձեռքբերված գույքն ու նյութերը:

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

Ծրագրի բարեգործական որակման նպատակը Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից օգտվելն է:

3.

Բարեգործը

«Այբ» կրթական հիմնադրամին նվիրաբերված միջոցների հաշվին (աջակիցների ցանկը ներկայացված է «Այբ» կրթական հիմնադրամի կայք էջի «Մեր աջակիցները» բաժնում` https://foundation.ayb.am/hy/supporters)

4.

Ծրագիրը կատարողը

«Այբ» կրթական հիմնադրամը (ՀՎՀՀ 01558429, Հասցե` ք. Երևան 0037, Ազատության 1/21-1)

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

ՀՀ, ք. Երևան, Թբիլիսյան խճուղի 11/11 հասցեում տեղակայված «Այբ» դպրոցի «Գ» մասնաշենքի կառուցում»-ն է, կրթություն:

6.

Ծրագրի բյուջեն

Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 1,747,101,018.91 (մեկ միլիարդ յոթ հարյուր քառասունյոթ միլիոն մեկ հարյուր մեկ հազար տասնութ) դրամ և 91 լումա:

7.

Բարեգործություն ստացողը

Բարեգործություն ստացողը Երևանում տեղակայված ոչ պետական «Այբ կրթական հանգույց» հիմնադրամն է: Այն հանդիսանում է Թբիլիսյան խճուղի 11/11 հասցեով գտնվող հողամասի և շինությունների սեփականատերը, ինչպես նաև լինելով ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից որպես դպրոց լիցենզավորված կազմակերպություն և բուն հանրակրթական գործունեություն իրականացնող, հանդիսանում է գույքի մասով բարեգործություն ստացողը:

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

28.05.2020 թ.-ից մինչև 29.06.2020 թ:

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

Ծրագիրը նախատեսում է «Այբ» կրթական հիմնադրամի և «Այբ կրթական հանգույց» հիմնադրամի միջև 2020 թ. ապրիլի 28-ին կնքված նվիրաբերության պայմանագրի համաձայն` «Այբ» կրթական հիմնադրամի բարերարների միջոցներով իրականացված շինարարական աշխատանքների արժեքի և ձեռք բերված գույքի ու նյութերի փոխանցում «Այբ կրթական հանգույց» հիմնադրամին` որպես սեփականություն:
Միջոցառումների ծախսերը կկազմեն 1,747,101,018.91 (մեկ միլիարդ յոթ հարյուր քառասունյոթ միլիոն մեկ հարյուր մեկ հազար տասնութ) դրամ և 91 լումա, որից.
1. 91,245,521.29 (իննսունմեկ միլիոն երկու հարյուր քառասունհինգ հազար հինգ հարյուր քսանմեկ) դրամի և 29 լումայի մասով նախկինում հարկային արտոնություն չի ստացվել,
2. 1,655,855,497.62 (մեկ միլիարդ վեց հարյուր հիսունհինգ միլիոն ութ հարյուր հիսունհինգ հազար չորս հարյուր իննսունյոթ) դրամ և 62 լումայի մասով նախկինում հարկային արտոնություն ստացվել է:

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

Ծրագրի իրականացումը ենթադրում է «Այբ» կրթական հիմնադրամի կողմից իրականացված շինարարական աշխատանքների արժեքի և ձեռք բերված գույքի ու նյութերի հանձնում «Այբ կրթական հանգույց» հիմնադրամին` որպես սեփականություն:
Ապրանքների և ծառայությունների ընդհանուր արժեքը կազմում է 1,747,101,018.91 (մեկ միլիարդ յոթ հարյուր քառասունյոթ միլիոն մեկ հարյուր մեկ հազար տասնութ) դրամ և 91 լումա, որից.
1. 91,245,521.29 (իննսունմեկ միլիոն երկու հարյուր քառասունհինգ հազար հինգ հարյուր քսանմեկ) դրամի և 29 լումայի մասով նախկինում հարկային արտոնություն չի ստացվել,
2. 1,655,855,497.62 (մեկ միլիարդ վեց հարյուր հիսունհինգ միլիոն ութ հարյուր հիսունհինգ հազար չորս հարյուր իննսունյոթ) դրամ և 62 լումայի մասով նախկինում հարկային արտոնություն ստացվել է:

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսեր չեն նախատեսվում:

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ

Համագործակցություն չի նախատեսվում:

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

«Այբ»-ը կրթական հիմնադրամ է` ոչ առևտրային կազմակերպություն, իր գործունեությամբ հաշվետու է Հոգաբարձուների խորհրդին ու վերահսկվում է նրա կողմից, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան