ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
4 սեպտեմբերի 2017 թվականի |
թիվ 119 |
քաղ. Մոսկվա |
«ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՀԱՏՈՒԿ ՎՏԱՆԳԱՎՈՐ, ԿԱՐԱՆՏԻՆԱՅԻՆ ԵՎ ԶՈՈՆՈԶ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՋԱԽՆԵՐԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ, ԱԽՏՈՐՈՇՄԱՆ, ՏԵՂԱՅՆԱՑՄԱՆ ՈՒ ՎԵՐԱՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓՈԽԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՒ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՅՆԱՑՄԱՆ ՈՒ ԿՈՄՊԱՐՏՄԵՆՏԱԼԻԶԱՑԻԱՅԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ
1. Հավանություն տալ «Կենդանիների հատուկ վտանգավոր, կարանտինային եւ զոոնոզ հիվանդությունների օջախների կանխարգելման, ախտորոշման, տեղայնացման ու վերացման ժամանակ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների փոխգործակցության եւ տարածաշրջայնացման ու կոմպարտմենտալիզացիայի իրականացման կարգի մասին» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի որոշման նախագծին (կցվում է) և այն ներկայացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի քննարկմանը։
2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ |
Տ. Սարգսյան |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
« » ի 20 թվականի |
թիվ |
քաղ. |
ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՀԱՏՈՒԿ ՎՏԱՆԳԱՎՈՐ, ԿԱՐԱՆՏԻՆԱՅԻՆ ԵՎ ԶՈՈՆՈԶ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՋԱԽՆԵՐԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ, ԱԽՏՈՐՈՇՄԱՆ, ՏԵՂԱՅՆԱՑՄԱՆ ՈՒ ՎԵՐԱՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓՈԽԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ և ՏԱՐԱԾԱՇՐՋԱՅՆԱՑՄԱՆ ՈՒ ԿՈՄՊԱՐՏՄԵՆՏԱԼԻԶԱՑԻԱՅԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 58-րդ հոդվածի 3-րդ կետի երկրորդ պարբերությանը և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 54-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց
1. Հաստատել կից ներկայացվող՝ Կենդանիների հատուկ վտանգավոր, կարանտինային և զոոնոզ հիվանդությունների օջախների կանխարգելման, ախտորոշման, տեղայնացման ու վերացման ժամանակ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների փոխգործակցության և տարածաշրջայնացման ու կոմպարտմենտալիզացիայի իրականացման կարգը։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Սույն որոշմամբ հաստատված կարգի 41-րդ կետի երկրորդ և երրորդ պարբերություններն ուժի մեջ են մտնում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի «Կոմպարտմենտալիզացիայի իրականացման նպատակների համար անասնաբուժական հսկողության (վերահսկողության) ենթակա օբյեկտների կենսաբանական անվտանգության կառավարման համակարգի գնահատման միասնական չափանիշների հաստատման մասին» որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից՝ |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից՝ |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
Վ. Գաբրիելյան |
Վ. Մատյուշևսկի |
Ա. Մամին |
Օ. Պանկրատով |
Ի. Շուվալով |