Գլխավոր տեղեկություն
Համար
N 129-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.06.2020-18.08.2020)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2020.06.29/71(1626) Հոդ.762.3
Ընդունող մարմին
Պարետ
Ընդունման ամսաթիվ
11.06.2020
Ստորագրող մարմին
Պարետ
Ստորագրման ամսաթիվ
11.06.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.06.2020
Ուժը կորցնելու ամսաթիվ
18.08.2020

Պ Ա Ր Ե Տ Ի  Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

11 հունիսի, 2020 թվական N 129-Ն

 

ՊԱՐԵՏԻ՝ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 3-Ի N 63 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի N 298-Ն որոշմամբ`

1. Պարետի՝ 2020 թվականի մայիսի 3-ի «Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում կիրառվող ժամանակավոր սահմանափակումների վերաբերյալ» N 63 որոշման հավելված N 17-ի 2-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝

«2․ Այդ նպատակով «Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ» ՓԲԸ-ն Ոստիկանությանը և Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն է ներկայացնում նախորդ օրն արձանագրված մահերի վերաբերյալ տվյալները։

Ոստիկանությունը և մարզպետարանը/տեղական ինքնակառավարման մարմինը համատեղ ջանքերով պարզում են հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու ժամը՝ իրենց աշխատակիցների ներկայությունն ապահովելու նպատակով։»։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

 

  Տ. ԱՎԻՆՅԱՆ 

 

Որոշումն ուժի մեջ է մտնում 2020 թվականի հունիսի 11-ին: