Գլխավոր տեղեկություն
Համար
N 836-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (28.05.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
21.05.2020
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
27.05.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.05.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

21 մայիսի 2020 թվականի N 836-Ա

 

ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր» փակ բաժնետիրական ընկերության, «Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ» փակ բաժնետիրական ընկերության, «Sylex SARL» ընկերությունից (Շվեյցարիայի Համադաշնություն) և «Մեյսիս Ապահով» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունից (Հայաստանի Հանրապետություն) բաղկացած համատեղ ձեռնարկության միջև 2017 թվականի սեպտեմբերի 1-ին կնքված՝ Էլեկտրոնային առողջապահության տեղեկատվական միասնական համակարգի օպերատոր հիմնադրելու եղանակով որոշակի ծրագրային փաթեթ, շարժական գույք և այդ տեղեկատվական համակարգի սպասարկման իրավունքներ փոխանցելու կոնցեսիայի պայմանագրի շրջանակներում 2019 թվականին ձեռք բերված և նշված պայմանագրի 5-րդ հոդվածով Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող սարքավորումները (այսուհետ` գույք)` 96,249,145.0 դրամ (առանց ԱԱՀ-ի) արժողությամբ, ամրացնել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը՝ համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

2020 թ. մայիսի 27

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության 2020 թվականի

մայիսի 21-ի N 836-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՄՐԱՑՎՈՂ ԳՈՒՅՔԻ

 

NN
ը/կ

Գույքի անվանումը

Քանակը
(հատ)

Ձեռքբերման տարեթիվը

Ձեռքբերման
գինը
(դրամ)

Ընդամենը՝ ձեռքբերման արժեքը (դրամ)

1.

Սերվերային արկղ 797740-B21 HPE Synergy 12000 Configure-to-order Frame with 1x Frame Link Module 10x Fans

1

2019

3,012,873.33

3,012,873.33

2.

Ցանցային մոդուլ 794502-B23 HPE Virtual Connect SE 40Gb F8 Module for Synergy

2

2019

7,447,641.67

14,895,283.33

3.

Ցանցային փոխակերպիչ 817040-B21 HPE Synergy 40GbE/4x10GbE/4x8Gb FC QSFP+Transceiver

2

2019

1,162,829.17

2,325,658.33

4.

Արտոնագիր N3R43A HPE Synergy 8Gb FC License Upgrade

2

2019

828,120.00

1,656,240.00

5.

Հոսանքի բլոկ 798096-B21 HPE 6x 2650W Performance Hot Plug Titanium Plus FIO Power Supply Kit

1

2019

1,525,718.33

1,525,718.33

6.

Պահարանի տեղադրման հավաքածու 804938-B21 HPE Synergy Frame Rack Rail Kit

1

2019

68,227.50

68,227.50

7.

Ղեկավարման մոդուլ 804353-B21 HPE Synergy Composer

2

2019

871,627.50

1,743,255.00

8.

Միացման մոդուլ 804942-B21 HPE Synergy Frame Link Module

1

2019

324,326.67

324,326.67

9.

Բռնակ 804943-B21 HPE Synergy Frame 4x Lift Handles

1

2019

50,923.33

50,923.33

10.

Սերվեր 871941-B21 HPE Synergy 480 Gen10 Configure-to-order without Drive Bays Compute Module

3

2019

955,675.00

2,867,025.00

11.

Պրոցեսոր 872135-L21 HPE Synergy 480/660 Gen10 Intel Xeon-Gold 6148 (2.4GHz/20-core/150W) FIO Processor Kit

3

2019

2,099,222.50

6,297,667.50

12.

Պրոցեսոր 872135-B21 HPE Synergy 480/660 Gen10 Intel Xeon-Gold 6148 (2.4GHz/20-core/150W) Processor Kit

3

2019

2,099,222.50

6,297,667.50

13.

Օպերատիվ հիշողություն 815100-B21 HPE 32GB (1x32GB) Dual Rank x4 DDR4-2666 CAS-19-19-19 Registered Smart Memory Kit

24

2019

397,991.67

9,551,800.00

14.

Ցանցային ադապտեր 777430-B21 HPE Synergy 3820C 10/20Gb Converged Network Adapter

3

2019

338,664.17

1,015,992.50

15.

Ֆլեշ քարտ 700139-B21 HPE 32GB microSD Flash Memory Card

3

2019

82,070.00

246,210.00

16.

Դիսկային դարակ Q1J07A HPE MSA 2050 SFF Disk Enclosure

1

2019

1,286,923.33

1,286,923.33

17.

Կոշտ սկավառակ J9F49A HPE MSA 1.8TB 12G SAS 10K SFF (2.5in) 512e Enterprise 3yr Warranty Hard Drive

12

2019

485,995.00

5,831,940.00

18.

Կոշտ սկավառակ N9X96A HPE MSA 800GB 12G SAS Mixed Use SFF (2.5in) 3yr Warranty Solid State Drive

6

2019

1,377,892.50

8,267,355.00

19.

Հավելյալ տվյալների ծառայության արտոնագիր Q0H99AAE HPE MSA Advanced Data Services Suite E-LTU

1

2019

652,113.33

652,113.33

20.

Միացման մալուխ 861412-B21 HPE Synergy Frame Link Module CAT6A 1.2m Cable

1

2019

20,765.00

20,765.00

21.

Միացման մալուխ 720199-B21 HPE BladeSystem c-Class 40G QSFP+ to QSFP+ 3m Direct Attach Copper Cable

2

2019

202,210.00

404,420.00

22.

Միացման մալուխ JG330A HPE FlexNetwork X240 40G QSFP+ to 4x10G SFP+ 3m Direct Attach Copper Splitter Cable

2

2019

326,304.17

652,608.33

23.

Միացման մալուխ K2Q46A HPE Multi Fiber Push On to 4 x Lucent Connector 5m Cable

2

2019

265,492.50

530,985.00

24.

Սերվերային պահարան P9K09A HPE 42U 600mmx1200mm G2 Kitted Advanced Pallet Rack with Side Panels and Baying

1

2019

795,490.00

795,490.00

25.

Պահարանի համակցիչ 120672-B21 HPE Rack Ballast Kit

1

2019

250,660.83

250,660.83

26.

Պանելային ֆիլտր BW928A HPE 1U 10-pack Black Universal Filler Panel

3

2019

44,001.67

132,005.00

27.

Պահարանի ստաբիլիզացման կոմպլեկտ BW932A HPE 600mm Rack Stabilizer Kit

1

2019

131,015.83

131,015.83

28.

Պահարանի կոմպլեկտ H6J85A HPE Rack Hardware Kit

1

2019

59,328.33

59,328.33

29.

Հոսանքի բաշխիչ P9Q46A HPE G2 Basic 7.3kVA/60309 3-wire 32A/230V Outlets (36) C13 (6) C19/Vertical INTL PDU

2

2019

194,299.17

388,598.33

30.

Անխափան սնուցման սարք Q7G11A HPE G2 R6000/60309 3-wire 32A/230V Outlets (4) C13 (4) C19 (1) IEC 32A/3U Rackmount INTL UPS

2

2019

2,614,881.67

5,229,763.33

31.

Ցանցային սվիչ JG894A HPE FlexFabric 5700 48G 4XG 2QSFP+ Switch

2

2019

3,302,097.50

6,604,195.00

32.

Ցանցային սվիչի հովացման մաս JC682A HPE 58x0AF Back (Power Side) to Front (Port Side) Airflow Fan Tray

4

2019

82,565.00

330,260.00

33.

Միացման մալուխ JG326A HPE FlexNetwork X240 40G QSFP+ QSFP+ 1m Direct Attach Copper Cable

2

2019

188,366.69

376,733.38

34.

Հոսանքի միացման սարք JG900A HPE A58x0AF Back (Power Side) to Front (Port Side) Airflow 300W AC Power Supply

4

2019

197,760.00

791,040.00

35.

Արտադրողի կողմից համակարգի սպասարկում H7J34A3 WJP HPE Synergy Composer Supp

2

2019

64,271.67

128,543.33

36.

Արտադրողի կողմից համակարգի սպասարկում H7J34A3 RC2 HPE MSA 2050 Disk Enclosure Support

1

2019

1,575,652.50

1,575,652.50

37.

Արտադրողի կողմից համակարգի սպասարկում H7J34A3 TF4 HPE FF 5700 Switch Support

2

2019

483,029.17

966,058.33

38.

Արտադրողի կողմից համակարգի սպասարկում H7J34A3 W4A HPE SY480 Gen10 Support

3

2019

502,805.00

1,508,415.00

39.

Արտադրողի կողմից համակարգի սպասարկում H7J34A3 WJN HPE Synergy 1200 Frame Supp

1

2019

369,810.83

369,810.83

40.

Արտադրողի կողմից համակարգի սպասարկում H7J34A3 WJR HPE Synergy VC SE 40Gb F8 Module Supp

2

2019

326,798.34

653,596.67

41.

Ցանցային անվտանգության համակարգ FG-300E-BDL-EU FortiGate-300E Hardware plus 1 Year 8x5 FortiCare and FortiGuard Unified (UTM) Protection

2

2019

3,216,000.00

6,432,000.00

 

Ընդամենը

     

96,249,145.0

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Է. Աղաջանյան