Գլխավոր տեղեկություն
Համար
N 269-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (26.05.2020-18.06.2020)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
25.05.2020
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
25.05.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.05.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 մայիսի 2020 թվականի N 269-Ա

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՆՈՒԿՆԵՐ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՔՈԱՖ ՍՄԱՐԹ ՄԱՐԶԱՀԱՄԱԼԻՐԻ ԿԱՌՈՒՑՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝

1. Բարեգործական որակել «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի կողմից (ՀՀ, քաղ. Երևան, Հյուսիսային պողոտա 1, 8-րդ հարկ, 24 սենյակ, ՀՎՀՀ՝ 02569972) իրականացվող` 1,611,948,800 դրամ ընդհանուր արժողությամբ «ՔՈԱՖ ՍՄԱՐԹ մարզահամալիրի կառուցում» ծրագիրը` համաձայն հավելվածի:

2. «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամին` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարած աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան

   

2020 թ. մայիսի 25

Երևան

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի 2020 թ.

մայիսի 25-ի N 269-Ա որոշման

 

 «ՔՈԱՖ ՍՄԱՐԹ ՄԱՐԶԱՀԱՄԱԼԻՐԻ ԿԱՌՈՒՑՈՒՄ» ԾՐԱԳԻՐ

 

1.

Ծրագրի նպատակը

«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամը նախատեսում է կառուցել նախադեպը չունեցող սպորտային մարզահամալիր Լոռու մարզի Դեբեդ համայնքի ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնի համալիրին կից։ Շենքը նախագծվելու է 1 հարկ երկու մասնաշենքով։ Շենքի նախնական կառուցապատման մակերեսն է 2,700քմ։ Ընդհանուր նախագծային աշխատանքների մակերեսը կազմում է 6,490քմ։ Սպորտային մարզահամալիրի կառուցմամբ հիմնադրամը աջակցելու է շրջակա համայնքների բնակիչների և ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնի շահառուների առողջ ապրելակերպի բարելավմանը, նպաստելու է ֆիզիկական ակտիվության բարձրացմանը։ Սպորտային մարզահամալիրից կարող են օգտվել Լոռու մարզի բոլոր բնակիչները անխտիր, անվճար և նախապես բաժանորդագրվելով։ Կենտրոնում գործելու են լողավազան, մարզասրահ, ֆիզոթերապիայի խմբակ, թենիսի բացօդյա խաղադաշտ, վազքուղի և հեծանվային ուղի։ Այս ծրագիրը «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի հերթական համարձակ ծրագիրն է, որը կառուցվելու է ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնի տարածքում։ Հիմնադրամը պատրաստվում է իրականացնել մարզահամալիրի կառուցման և շահագործման աշխատանքները երկու փուլով։ Առաջին փուլը նախատեսում է շինարարական աշխատանքների իրականացում և քիչ քանակի կահավորում (այս ծրագիր)։ Մարզահամալիրի կառուցման ծրագրի ավարտից հետո հիմնադրամը նախատեսում է անմիջապես իրականացնել երկրորդ փուլը, որը ենթադրում է մարզահամալիրի լիարժեք կահավորում և շահագործման 3 տարվա կրթական ծրագիր։ Մարզահամալիրը սեփականության իրավունքով պատկանելու է «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամին, ինչպես նաև՝ այն կառուցվում է հիմնադրամի սեփականությունը հանդիսացող տարածքի վրա։

Համաձայն շահագործման և կրթական ծրագրի երկրորդ փուլի՝ հիմնադրամը նախատեսում է իր շահառուների համար համալիրի բոլոր ծառայությունները մատուցել անվճար, սակայն մարզահամալիրի պահպանման և շահագործման ծախսերը հոգալու համար հիմնադրամը նախատեսում է մատուցել վճարովի ծառայություններ այն բոլոր ցանկացող ֆիզիկական և իրավաբանական անձանց որոնք չեն հանդիսանում հիմնադրամի «ՔՈԱՖ ՍՄԱՐԹ մարզահամալիրի շահագործման և կրթական ծրագրի և/կամ հիմնադրամի շահառու։ Վճարովի ծառայությունները կօգնեն վճարել մարզահամալիրի ծախսերի մի մասը։

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

Նախատեսվում է ծրագրի շրջանակներում օրենքով սահմանված կարգով օգտվել ՀՀ հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից։

3.

Բարեգործը

«Չիլդրեն օֆ Արմենիա ֆանդ Ինք.», Նյու Յորք, ԱՄՆ, 149 5րդ ավենյու, սենյակ 500 (Children of Armenia Fund Inc. 149 5th Ave., Suite 500, New York 10010, USA. և դոկտոր Գարո Հ. Արմենը։

4.

Ծրագիրը կատարողը

«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամ (ՀՀ քաղ. Երևան 0001, Հյուսիսային պող. 1, 8-րդ հարկ, 24 սենյակ, ՀՎՀՀ՝ 02569972)

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

ՀՀ Լոռու մարզ, Դեբեդ համայնք, համայնքային զարգացում

6.

Ծրագրի բյուջեն

Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 1,762,348,800 ՀՀ դրամ։

7.

Բարեգործություն ստացողը

ՀՀ Լոռու մարզ, Դեբեդ համայնք

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

2020 թվականի հունիսի 1-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ։

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

 ՔՈԱՖ ՍՄԱՐԹ մարզահամալիրի լողավազանի մասնաշենքի՝

- Կմախքի (հիմքեր, արտաքին պատեր, տանիք, լուսամուտ) աշխատանքներ՝ 177,120,000 ՀՀ դրամ արժողությամբ, նախատեսվում է իրականացնել 2020 թվականի ապրիլի 1-ից մինչև 2021 թվականի ապրիլի 1-ը

- օդափոխության համակարգի տեղադրման աշխատանքներ՝ 39,360,000 ՀՀ դրամ արժողությամբ, նախատեսվում է իրականացնել 2021 թվականի ապրիլի 1-ից մինչև 2021 թվականի սեպտեմբերի 1-ը,

- ջրամատակարարման և կոյուղու ցանցերի կառուցում-մոնտաժային աշխատանքներ՝ 12,595,200 ՀՀ դրամ արժողությամբ, նախատեսվում է իրականացնել 2021 թվականի ապրիլի 1-ից մինչև 2021 թվականի սեպտեմբերի 1-ը,

- էլեկտրաէներգիայի մատակարարման ցանցի կառուցում-մոնտաժային աշխատանքներ՝ 23,616,000 ՀՀ դրամ արժողությամբ, նախատեսվում է իրականացնել 2021 թվականի ապրիլի 1-ից մինչև 2021 թվականի սեպտեմբերի 1-ը,

- էլեկտրաէներգիայի ցածր լարման ցանցի մոնտաժային աշխատանքներ՝ 6,297,600 ՀՀ դրամ արժողությամբ, նախատեսվում է իրականացնել 2021 թվականի ապրիլի 1-ից մինչև 2021 թվականի սեպտեմբերի 1-ը,

- ներքին հարդարման աշխատանքներ՝ 157,440,000 ՀՀ դրամ արժողությամբ, նախատեսվում է իրականացնել 2021 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև 2022 թվականի հունիսի 1-ը։

ՔՈԱՖ ՍՄԱՐԹ Սպորտային մասնաշենք՝

- Կմախքի (հիմքեր, արտաքին պատեր, տանիք, լուսամուտ) աշխատանքներ՝ 432,000,000 ՀՀ դրամ արժողությամբ, նախատեսվում է իրականացնել 2020 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև 2021 թվականի սեպտեմբերի 1-ը,

- օդափոխության համակարգի տեղադրման աշխատանքներ՝ 67,200,000 ՀՀ դրամ արժողությամբ, նախատեսվում է իրականացնել 2021 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև 2022 թվականի փետրվարի 1-ը,

- ջրամատակարարման և կոյուղու ցանցերի կառուցում-մոնտաժային աշխատանքներ՝ 20,160,000 ՀՀ դրամ արժողությամբ, նախատեսվում է իրականացնել 2021 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև 2022 թվականի փետրվարի 1-ը,

- էլեկտրաէներգիայի մատակարարման ցանցի կառուցում-մոնտաժային աշխատանքներ՝ 50,400,000 ՀՀ դրամ արժողությամբ, նախատեսվում է իրականացնել 2021 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև 2022 թվականի փետրվարի 1-ը,

- էլեկտրաէներգիայի ցածր լարման ցանցի մոնտաժային աշխատանքներ՝ 13,440,000 ՀՀ դրամ արժողությամբ, նախատեսվում է իրականացնել 2021 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև 2022 թվականի փետրվարի 1-ը,

- ներքին հարդարման աշխատանքներ՝ 336,000,000 ՀՀ դրամ արժողությամբ, նախատեսվում է իրականացնել 2022 թվականի փետրվարի 1-ից մինչև 2022 թվականի հունիսի 1-ը։

Գենպլանային բարեկարգում՝

- թենիսի բացօդյա խաղադաշտի կառուցման աշխատանքներ՝ 120,000,000 ՀՀ դրամ արժողությամբ, նախատեսվում է իրականացնել 2022 թվականի մարտի 1-ից մինչև 2022 թվականի սեպտեմբերի 1-ը,

- վազքուղու կառուցման աշխատանքներ՝ 66,000,000 ՀՀ դրամ արժողությամբ, նախատեսվում է իրականացնել 2022 թվականի հունիսի 1-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 1-ը,

- հեծանվային ուղու կառուցման աշխատանքներ՝ 50,000,000 ՀՀ դրամ արժողությամբ, նախատեսվում է իրականացնել 2022 թվականի հունիսի 1-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 1-ը,

- հետիոտն ճանապարհների կառուցման աշխատանքներ՝ 90,720,000 ՀՀ դրամ արժողությամբ, նախատեսվում է իրականացնել 2022 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 20-ը,

Կահավորում և տեխնիկական վերազինում՝

ձայնային և լուսային տեխնիկայի սարքավորումների, կահույքի, կենցաղային տեխնիկայի, մարզասարքերի, ապակիների, և շինարարական նյութերի ձեռքբերում` 100,000,000 ՀՀ դրամ արժողությամբ, նախատեսվում է իրականացնել 2021 թվականի հունվարի 15-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը։

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

- ՔՈԱՖ ՍՄԱՐԹ մարզահամալիրի՝ (երկու մասնաշենքերը ներառյալ) կմախքի, հիմքերի, տանիքի և լուսամուտների կառուցման համար ձեռք է բերվելու 70,848,000 ՀՀ դրամ շին նյութեր,

- օդափոխության համակարգեր սպորտային մասնաշենքի և լողավազանի մասնաշենքի համար ընդհանուր 50,280,000 ՀՀ դրամ արժողությամբ,

- երկու մասնաշենքերի էլ. մատակարարման համար անհրաժեշտ նյութեր (մալուխ, լար, մոնտաժային աշխատանքների համար անհրաժեշտ այլ պարագաներ) 29,606,400 ՀՀ դրամ արժողությամբ,

- ջրամատակարարման և կոյուղու համակարգերի համար ձեռք է բերվելու խողովակներ, ամրաններ, ամրակներ, պոմպեր, ավտոմատ կառավարման համակարգեր և այլ անհրաժեշտ նյութեր 11,086,080 ՀՀ դրամ արժողությամբ,

- հետիոտնի ճանապարհների, թենիսի բացօդյա խաղադաշտի, վազքուղու և հեծանվային ուղու կառուցման համար ձեռք է բերվելու 27,216,000 ՀՀ դրամ արժողությամբ ռետինե ուղիներ, ներկ, տեքստիլային հիմքից ցանց, նստարաններ, լուսավորության համակարգեր, բարձրախոսներ, խոսափողներ և նվագարկիչներ,

- շինարարական նյութերի ձեռքբերում (մալուխ, ցեմենտ, տուֆ, ապակի, ավազ, գիպս, երկաթբետոն, լցանյութեր, հիդրոմեկուսիչ նյութեր, հիմնաներկ, ձայնամեկուսիչ նյութեր, ճոպան, պաստառ, ջերմամեկուսիչ նյութեր, տախտակ, մեխ, տրավերտին, ամրան և այլ անհրաժեշտ շին. նյութեր) 732,000,000 ՀՀ դրամի շրջանակներում,

- ծրագրի շրջանակներում նախատեսվում է բարեգործական բեռների ներմուծում 100,000,000 ՀՀ դրամի շրջանակներում մասնավորապես ձայնային և լուսատեխնիկայի համակարգեր, բարձրախոսներ, խոսափողներ, կահույք, կենցաղային տեխնիկա, ապակիներ, մարզասարքեր և շինարարական նյութեր։

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է կնքել պայմանագրեր կապալառուների հետ՝ նախագծային, հսկողական աշխատանքների կատարման և փորձագետների մասնագիտական վերահսկողական ծառայությունների ձեռքբերման համար 150,000,000 ՀՀ դրամի շրջանակներում, մասնավորապես կառուցվող շինության նախագծման համար։ Նախատեսվում է կնքել պայմանագրեր կապալառուների հետ շինարարության, ներքին հարդարման աշխատանքների, արտաքին ինժեներական ցանցերի, բարեկարգման աշխատանքների, տեխնիկական վերազինման և այլ ծառայությունների համար, որոնք իրական նշանակություն ունեն ծրագրի ամբողջական կատարման համար՝ 591,312,320 ՀՀ դրամի շրջանակներում։

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը

Չեն նախատեսվում:

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ

Նախատեսվում է համագործակցել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետարանի և Դեբեդի համայնքապետարանի հետ։

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողություն իրականացվելու է բարեգործության ոլորտը համակարգող լիազորված մարմինը՝ օրենքով սահմանված կարգով։

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան