Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-286
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (23.03.1999-26.06.2011)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1999.03.23/7(73)
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
19.03.1999
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
23.03.1999
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.03.1999
Ուժը կորցնելու ամսաթիվ
26.06.2011

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է Ազգային ժողովի կողմից
19 մարտի 1999 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 2 հոդվածի 2-րդ կետը «սույն օրենսգրքով» բառերից հետո լրացնել «և կենտրոնական ընտրական հանձնաժողովի» բառերով:

 

Հոդված 2. Օրենսգրքի 4 հոդվածի 2-րդ կետը հանել և այդ կապակցությամբ 3-րդ կետը համարել 2-րդ կետ:

 

Հոդված 3. Օրենսգրքի 7 հոդվածում`

ա) 3-րդ կետում «Պետությունը,» բառը փոխարինել «Ընտրական հանձնաժողովի նախագահը,» բառերով.

բ) 6-րդ կետում «(բացառությամբ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների)» բառերը փոխարինել «(համապետական են համարվում Հանրապետության Նախագահի ընտրությունը, Ազգային ժողովի հերթական և արտահերթ ընտրությունները)» բառերով:

 

Հոդված 4. Օրենսգրքի 9 հոդվածի 6-րդ կետը «ընտրողների ցուցակներում» բառերից հետո լրացնել «կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով» բառերով:

 

Հոդված 5. Օրենսգրքի 18 հոդվածում`

ա) 5-րդ կետում «վերջին օրը» բառերը փոխարինել «վերջին օրվան հաջորդող օրը» բառերով.

բ) 8-րդ կետում «չեղյալ հայտարարելու» բառերը փոխարինել «ուժը կորցրած ճանաչելու» բառերով:

 

Հոդված 6. Օրենսգրքի 20 հոդվածում`

ա) 3-րդ կետը «նաև» բառից հետո լրացնել «պետական» բառով.

բ) 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«4. Պետական պարբերական մամուլի ղեկավարությունը, քարոզչական նյութեր հրապարակելիս, պարտավոր է հավասար պայմաններ ապահովել թեկնածուների և կուսակցությունների համար»:

 

Հոդված 7. Օրենսգրքի 25 հոդվածում`

ա) 7-րդ կետում «չեղյալ հայտարարել» բառերը փոխարինել «ուժը կորցրած ճանաչել» բառերով.

բ) 10-րդ կետում «անվավեր» բառը փոխարինել «չկայացած» բառով:

 

Հոդված 8. Օրենսգրքի 33 հոդվածի 5-րդ կետը հանել և այդ կապակցությամբ 6-10-րդ կետերը համապատասխանաբար համարել 5-9-րդ կետեր:

 

Հոդված 9. Օրենսգրքի 35 հոդվածում`

ա) 1-ին կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«2) գործող կամ արձակված Ազգային ժողովում խմբակցություն ունեցող յուրաքանչյուր կուսակցության, կուսակցությունների դաշինքի կողմից նշանակված մեկական անդամից, եթե նրանք ներկայացրել են համամասնական ընտրակարգով Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու հայտ և իրենց առաջադրումը պաշտպանելու պաշտոնաթերթիկներում` առնվազն 30 հազար վավեր ստորագրություններ:

Եթե գործող կամ արձակված Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունների դաշինքը համամասնական ընտրակարգով ընտրություններին կուսակցությունների նույն կազմով (դաշինքով) մասնակցելու հայտ չի ներկայացրել, ապա սույն ենթակետով կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ նշանակելու այդ կուսակցությունների դաշինքին վերապահված իրավունքից օգտվում է դաշինքի կազմից այն կուսակցությունը, որին երաշխավորում է դաշինքի (խմբակցության) նախագահը.».

բ) 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«2. Եթե գործող կամ արձակված Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունների դաշինքում ընդգրկված կուսակցությունը համամասնական ընտրակարգով Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու առանձին հայտ է ներկայացրել, ապա նա կենտրոնական ընտրական հանձնաժողովի կազմում անդամ կարող է նշանակել սույն հոդվածի 1-ին կետի 3-րդ ենթակետով սահմանված կարգով:

Եթե սույն հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետով սահմանված իրավունքից օգտվող կուսակցությունը համամասնական ընտրակարգով Ազգային Ժողովի ընտրություններում դաշինքի մեջ է մտնում այլ կուսակցության հետ, ապա նա պահպանում է կենտրոնական ընտրական հանձնաժողովում անդամ նշանակելու` սույն հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետով սահմանված իր իրավունքը:»:

 

Հոդված 10. Օրենսգրքի 40 հոդվածում`

ա) 1-ին կետում «Ընտրական» բառը փոխարինել «Եթե սույն օրենսգրքով այլ ժամկետ սահմանված չէ, ապա ընտրական» բառերով.

բ) 1-ին կետը լրացնել հետևյալ ամփոփիչ նախադասությամբ`

 «Ընտրական վեճերի վերաբերյալ դատարանների որոշումներն ուժի մեջ են մտնում հրապարակման պահից:»:

 

Հոդված 11. Օրենսգրքի 41 հոդվածում`

ա) 1-ին կետի առաջին մասը «ընտրությունների» բառից հետո լրացնել «օրինականության» բառով.

բ) 1-ին կետի 11-րդ ենթակետը «օրենսգրքին» բառից հետո լրացնել «և վերադաս ընտրական հանձնաժողովի որոշումներին» բառերով.

գ) 1-ին կետի 13-րդ ենթակետում «պետություններին» բառը փոխարինել «պետությունների ներկայացուցիչներին» բառերով.

դ) 2-րդ կետում «50» թիվը փոխարինել «առնվազն 65» բառակապակցությամբ:»:

 

Հոդված 12. Օրենսգրքի 53 հոդվածի 1-ին կետի վերջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ` «Ստորագրված քվեաթերթիկները պահվում են հատուկ չհրկիզվող պահարանում: Քվեաթերթիկների պահպանման կարգը սահմանում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը:»:

 

Հոդված 13. Օրենսգրքի 57 հոդվածի 4-րդ կետում «ընտրատարածքում» բառը փոխարինել «ընտրական տեղամասի տարածքում» բառերով:

 

Հոդված 14. Օրենսգրքի 58 հոդվածի 2-րդ կետից հանել «և չսահմանված նմուշի» բառերը:

 

Հոդված 15. Օրենսգրքի 59 հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ կետով`

«3. Ընտրությունների արդյունքներն ամփոփելիս չսահմանված նմուշի քվեաթերթիկները հաշվի չեն առնվում:»:

 

Հոդված 16. Օրենսգրքի 60 հոդվածի 2-րդ կետը «բարձրաձայն հայտարարում է քվեաթերթիկի» բառերից հետո լրացնել «չսահմանված նմուշի,» բառերով:

 

Հոդված 17. Օրենսգրքի 78 հոդվածի 4-րդ կետի երկրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ` «Այդ դեպքում կենտրոնական ընտրական հանձնաժողովը տվյալ թեկնածուի գրանցումը ճանաչում է անվավեր: Թեկնածուն պարտավոր է հատուցել իր առաջադրման և նախընտրական քարոզչության համար պետության կողմից կատարած ֆինանսական ծախսերը»:

 

Հոդված 18.Օրենսգրքի 79 հոդվածում`

ա) 5-րդ կետում «200» թիվը փոխարինել «500»-ով, իսկ «500» թիվը` «200»-ով.

բ) 8-րդ կետում «անվավեր» բառը փոխարինել «չկայացած» բառով, իսկ «Վերաքվեարկության» բառը «Նոր ընտրության» բառերով.

գ) 10-րդ կետի առաջին և երրորդ նախադասություններում «չեղյալ» բառը փոխարինել «ուժը կորցրած» բառերով:

 

Հոդված 19. Օրենսգրքի 101 հոդվածի 1-ին և 2-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«1. Կուսակցության ընտրական ցուցակը գրանցվում է, եթե կուսակցությունը սահմանված ժամկետում, սույն օրենսգրքով սահմանված կարգով, ներկայացրել է անհրաժեշտ փաստաթղթերը, և նրա առաջադրումը պաշտպանելու պաշտոնաթերթիկներում առկա է առնվազն 30 հազար վավեր ստորագրություն:

2. Կուսակցության ընտրական ցուցակի գրանցման վերաբերյալ առարկություն լինելու դեպքում այն դրվում է քվեարկության: Առարկություն չլինելու դեպքում ցուցակը համարվում է գրանցված: Կուսակցության ընտրական ցուցակի գրանցումը մերժվում է հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով ընդունված որոշմամբ:»:

 

Հոդված 20. Օրենսգրքի 102 հոդվածի բովանդակությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«1. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մերժում է կուսակցության ընտրական ցուցակի գրանցումը, եթե`

1) սույն օրենսգրքով սահմանված կարգով ստուգման արդյունքում կուսակցության ցուցակի առաջադրումը պաշտպանելու պաշտոնաթերթիկներում վավեր ստորագրությունների թիվը պակաս է 30 հազարից.

 2) գրանցման համար ներկայացված փաստաթղթերը կեղծված են:

2. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մերժում է կուսակցության ընտրական ցուցակում ներառված քաղաքացու գրանցումը, եթե`

1) նրա վրա տարածվում են սույն օրենսգրքով նախատեսված սահմանափակումները.

2) գրանցման համար նրա վերաբերյալ ներկայացրած փաստաթղթերը կեղծված են:

Կուսակցության ընտրական ցուցակում գտնվող անձի գրանցումը մերժվում է հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով ընդունված որոշմամբ:

3. Կուսակցության ընտրական ցուցակի գրանցումը մերժելու դեպքում ընտրական գրավի գումարը վերադարձվում է:

4. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կուսակցության ընտրական ցուցակի գրանցումը ճանաչում է անվավեր, եթե գրանցումից հետո հայտնի են դառնում փաստեր, որոնց ուժով`

1) կուսակցության ընտրական ցուցակի վրա տարածվում են սույն օրենսգրքով նախատեսված սահմանափակումները.

2) գրանցման համար ներկայացված փաստաթղթերը կեղծված են:

5. Կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուի գրանցումը համարվում է անվավեր, եթե գրանցումից հետո հայտնի են դառնում փաստեր, որոնց ուժով`

1) թեկնածուի վրա տարածվում են սույն օրենսգրքով նախատեսված սահմանափակումները.

2) նրա վերաբերյալ ներկայացված փաստաթղթերը կեղծված են:

Նման դեպքում թեկնածուն հանվում է ցուցակից:

6. Կուսակցության ցուցակի գրանցումն անվավեր ճանաչելու դեպքում ընտրական գրավը, ինչպես նաև նախընտրական հիմնադրամում եղած միջոցները, փոխանցվում են պետական բյուջե:

7. Կուսակցության ընտրական ցուցակի կամ դրանում գտնվող անձի գրանցումն անվավեր է ճանաչվում կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի առնվազն երկու երրորդով ընդունված որոշմամբ:

8. Կուսակցության ընտրական ցուցակի կամ դրանում ներառված քաղաքացու գրանցումը մերժելու կամ անվավեր ճանաչելու մասին կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը, այն ընդունելու օրվանից եռօրյա ժամկետում, կարող է բողոքարկվել դատարան:

9. Կուսակցության ընտրական ցուցակի կամ դրանում ներառված քաղաքացու գրանցումը մերժելու կամ անվավեր ճանաչելու որոշումն անօրինական ճանաչելու մասին դատարանի որոշման հիման վրա կուսակցության ցուցակը կամ դրանում ներառված քաղաքացին ճանաչվում է գրանցված կամ վերագրանցված:»:

 

Հոդված 21. Օրենսգրքի 104 հոդվածի 4-րդ կետը հանել և այդ կապակցությամբ 5-րդ կետը համարել 4-րդ կետ:

 

Հոդված 22. Օրենսգրքի 105 հոդվածի 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«4. Անհրաժեշտ փաստաթղթերը մարզային ընտրական հանձնաժողով ներկայացնելուց հետո, սույն օրենսգրքով սահմանված կարգով և ժամկետում, թեկնածուների լիազոր ներկայացուցիչներին տրվում է առաջադրումը պաշտպանելու 2 պաշտոնաթերթիկ:»:

 

Հոդված 23. Օրենսգրքի 107 հոդվածում «2000» թիվը փոխարինել «500» թվով:

 

Հոդված 24. Օրենսգրքի 108 հոդվածում`

ա) 2-րդ և 4-րդ կետերում «2000» թիվը փոխարինել «500» թվով.

բ) 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«7. Մարզային ընտրական հանձնաժողովը պատգամավորության թեկնածուի գրանցումը ճանաչում է անվավեր, եթե գրանցումից հետո հայտնի են դառնում փաստեր, որոնց ուժով`

1) թեկնածուի վրա տարածվում են սույն օրենսգրքով նախատեսված սահմանափակումները.

2) գրանցման համար ներկայացված փաստաթղթերը կեղծված են:

Թեկնածուի գրանցումը ճանաչվում է անվավեր մարզային ընտրական հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով ընդունված որոշմամբ:»: 

 

Հոդված 25. Օրենսգրքի 112 հոդվածի 3-րդ կետը «կարող է» բառից հետո լրացնել «թեկնածուի և կուսակցության նախընտրական հիմնադրամներում» բառերով:

 

Հոդված 26. Օրենսգրքի 115 հոդվածում`

ա) 2-րդ կետի երկրորդ նախադասությունից հանել «ձայների քանակի վրա ազդող» բառերը.

բ) հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 9-րդ կետով`

«9. Ազգային ժողովի` համամասնական ընտրակարգով ընտրություններն անվավեր ճանաչելու վերաբերյալ որոշումն ուժի մեջ մտնելուց ոչ շուտ, քան 10 և ոչ ուշ, քան 20 օր հետո, սույն օրենսգրքով սահմանված կարգով և թեկնածուների նույն կազմով, անցկացվում է վերաքվեարկություն:»:

 

Հոդված 27. Օրենսգրքի 116 հոդվածում`

ա) 5-րդ կետը լրացնել «, կամ ընտրությունների նախապատրաստման և անցկացման ընթացքում տեղի են ունեցել սույն օրենսգրքի այնպիսի խախտումներ, որոնք կարող էին ազդել ընտրությունների արդյունքների վրա» ամփոփիչ բառերով.

բ) 10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«10. Պատգամավորի ընտրությունն անվավեր ճանաչվելու դեպքում այդ մասին որոշումն ուժի մեջ մտնելուց ոչ շուտ, քան 10 և ոչ ուշ, քան 20 օր հետո, սույն օրենսգրքով սահմանված կարգով, անցկացվում է վերաքվեարկություն:».

գ) 11-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«11. Պատգամավորի ընտրությունը չկայացած ճանաչվելու դեպքում այդ մասին որոշումն ուժի մեջ մտնելուց ոչ շուտ, քան 30 և ոչ ուշ, քան 40 օր հետո անցկացվում է նոր ընտրություն: Նոր ընտրությունն անցկացվում է թեկնածուների նոր առաջադրմամբ և արտահերթ ընտրությունների համար սահմանված ժամկետներում»:

դ) հանել հոդվածի 6-րդ կետը և այդ կապակցությամբ 7-11-րդ կետերը համապատասխանաբար համարել 6-10-րդ կետեր:

 

Հոդված 28. Օրենսգրքի 117 հոդվածում`

ա) 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«3. Ազգային ժողովի` համամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածուների առաջադրման փաստաթղթերը կուսակցությունները կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացնում քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 61 օր առաջ, մինչև ժամը 18.00-ն, իսկ առաջադրումը պաշտպանելու պաշտոնաթերթիկները կենտրոնական ընտրական հանձնաժողովից ստանում են քվեարկության օրվանից ոչ շուտ, քան 65, և ոչ ուշ, քան 60 օր առաջ:»:

բ) 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«6. Ազգային ժողովի` մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածուների առաջադրման փաստաթղթերը համապատասխան մարզային ընտրական հանձնաժողով են ներկայացվում քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 55 օր առաջ, մինչև ժամը 12.00-ն, իսկ առաջադրումը պաշտպանելու պաշտոնաթերթիկները մարզային ընտրական հանձնաժողովից ստանում են քվեարկության օրվանից ոչ շուտ, քան 60, և ոչ ուշ, քան 55 օր առաջ:».

գ) 4-րդ, 5-րդ, 7-րդ և 8-րդ կետերում համապատասխանաբար «ընտրության», «ընտրությունների», «ընտրության», «ընտրությունների» բառերը փոխարինել «քվեարկության» բառով:

 

Հոդված 29. Օրենսգրքի 118 հոդվածից հանել 5-րդ կետը:

 

Հոդված 30. Օրենսգրքի 123 հոդվածի 5-րդ կետի 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«3) տեղեկանք` վերջին մեկ տարում տվյալ համայնքում հաշվառված լինելու մասին, իսկ Երևան քաղաքի թաղապետի և թաղապետարանի ավագանու անդամի թեկնածությանը հավակնող քաղաքացին` տեղեկանք վերջին մեկ տարում Երևան քաղաքում հաշվառված լինելու մասին»:

 

Հոդված 31. Օրենսգրքի 124 հոդվածի 3-րդ կետը առաջին նախադասությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով` «Համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածուի գրանցումն անվավեր է ճանաչվում մարզային ընտրական հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով ընդունված որոշմամբ:»:

 

Հոդված 32. Օրենսգրքի 133 հոդվածի 3-րդ կետը «հնարավորությունը» բառից հետո լրացնել «, կամ եթե ընտրությունների նախապատրաստման և անցկացման ընթացքում տեղի են ունեցել սույն օրենսգրքի այնպիսի խախտումներ, որոնք կարող էին ազդել ընտրությունների արդյունքների վրա» բառերով:

 

Հոդված 33. Օրենսգրքի 134 հոդվածի 5-րդ կետը «հնարավորությունը» բառից հետո լրացնել «, կամ ընտրությունների նախապատրաստման և անցկացման ընթացքում տեղի են ունեցել սույն օրենսգրքի այնպիսի խախտումներ, որոնք կարող էին ազդել ընտրությունների արդյունքների վրա» բառերով:

 

Հոդված 34. Օրենսգրքի 139 հոդվածում`

ա) 10-րդ ենթակետից հանել «պետի ցուցումով» բառերը.

բ) 24-րդ ենթակետի սկիզբը լրացնել «նախընտրական քարոզչություն կատարելու իրավունք չունեցող անձանց և կազմակերպությունների կողմից» բառերով.

գ) 27-րդ ենթակետում «ներկայացնելը» բառը փոխարինել «չներկայացնելը» բառով.

դ) 29-րդ ենթակետից հանել «և մասնավոր» բառերը.

ե) 30-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«30) վստահված անձին, դիտորդին և զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին հանձնաժողովի նախագահի կողմից ընտրական քվեաթերթիկների նմուշներին, ընտրական հանձնաժողովի որոշումներին ծանոթանալուն խոչընդոտելը, հանձնաժողովի որոշումների պատճենները չտալը կամ դրանցից քաղվածքներ կատարել չթույլատրելը:»:

 

Հոդված 35. Օրենսգրքի 140 հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ երկրորդ մասով`

«Սույն օրենսգրքի 123 հոդվածի 5-րդ կետի 3-րդ ենթակետն ուժի մեջ է մտնում 2000 թվականի ապրիլի 1-ից:»:

 

Հոդված 36. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


Երևան
23 մարտի 1999 թ.
ՀՕ-286

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան