Գլխավոր տեղեկություն
Համար
N 685-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.06.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀԽՍՀԳԽՏ 1989/23
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
11.06.2020
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
11.06.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.06.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

11 հունիսի 2020 թվականի N 685-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 19-Ի N 39-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը՝

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2017 թվականի հունվարի 19-ի «Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2015 թվականի դեկտեմբերի 24-ի N 1264-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 39-Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) «Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ» բաժնում՝

ա. «Գ. Լոռեցյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ» բառերը փոխարինել «Ա. Թադևոսյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսաբյուջետային վարչության պետ» բառերով,

բ. «Վ. Գալուստյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մարզական կազմակերպությունների և մանկապատանեկան սպորտի քաղաքականության վարչության պետ» բառերը փոխարինել «Ս. Աբրահամյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մասսայական սպորտի և ֆիզիկական դաստիարակության քաղաքականության վարչության մասսայական սպորտի բաժնի գլխավոր մասնագետ» բառերով.

2) «Լիազոր մարմնի կողմից առաջադրված խորհրդի անդամներ» բաժնում՝

ա. «Դ. Ֆահրադյան -«Հայաստանի ցատկացանցի ազգային ֆեդերացիա» ՀԿ-ի նախագահ, Գինեսի ռեկորդակիր (համաձայնությամբ) բառերը փոխարինել «Վ. Գալուստյան - Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի տնօրեն (համաձայնությամբ)» բառերով,

բ. «Է. Ավանեսով -«Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ՊՀ-ի «Ֆիզիկական և անձնային զարգացում» աշխատանքային խմբի փորձագետ (համաձայնությամբ)» բառերը փոխարինել «Կ. Մնացականյան - Երևանի օլիմպիական մանկապատանեկան համալիր մարզադպրոցի տնօրեն» բառերով.

3) «Պրոֆեսորադասախոսական կազմից ընտրված խորհրդի անդամներ» բաժնում՝

ա. «Ս. Դանիելյան - Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի կիրառական մարզաձևերի ամբիոնի դոցենտ, մ.գ.թ (համաձայնությամբ) բառերը փոխարինել «Վ. Սմբատյան - Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի աթլետիկայի ամբիոնի դոցենտ (համաձայնությամբ)» բառերով,

բ. «Վ. Հասրաթյան - Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ըմբշամարտի ամբիոնի դոցենտ (համաձայնությամբ)» բառերը փոխարինել «Մ. Ալիխանյան - Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ըմբշամարտի ամբիոնի ասիստենտ (համաձայնությամբ)» բառերով,

գ. «Տ. Սիմոնյան - Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի աթլետիկայի ամբիոնի դոցենտ, մ.գ.թ (համաձայնությամբ)» բառերը փոխարինել «Ե. Հակոբյան - Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ֆիզիկական դաստիարակության տեսության և մեթոդիկայի ամբիոնի պրոֆեսոր (համաձայնությամբ)» բառերով,

դ. «Գ. Մուրադյան - Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի մարզական լրագրության և շախմատի ամբիոնի ասիստենտ (համաձայնությամբ)» բառերը փոխարինել «Լ. Հակոբյան - Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի մարզական լրագրության և շախմատի ամբիոնի դոցենտ (համաձայնությամբ)» բառերով.

4) «Ուսանողության կողմից ընտրված խորհրդի անդամներ» բաժնում՝

 ա. «Հ. Աղաբաբյան - Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի սպորտային մանկավարժության և կառավարման ֆակուլտետի ուսանող (համաձայնությամբ)» բառերը փոխարինել «Տ. Ներսիսյան - Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ֆիզիկական դաստիարակության և առողջարարական տեխնոլոգիաների ֆակուլտետի ուսանող» բառերով,

բ. «Տ. Ներսիսյան - Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի սպորտային մանկավարժության և կառավարման ֆակուլտետի ուսանող (համաձայնությամբ)» բառերը փոխարինել «Ա. Պանչուլազյան- Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ֆիզիկական դաստիարակության և առողջարարական տեխնոլոգիաների ֆակուլտետի ուսանող» բառերով:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

2020 թ. հունիսի 11

Երևան