ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 փետրվարի 2019 թվականի N 167-Ա
ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ, ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ, ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ, ԳՈՒՅՔ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ԵՎ ԱՆՀԱՏՈՒՅՑ, ԱՆԺԱՄԿԵՏ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը փոփ. 12.09.19 N 1235-Ա)
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ և 605-րդ հոդվածները, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասը, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածը, «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի օգոստոսի 30-ի N 970-Ա որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել որպես նվիրատվություն «Շտապբուժօգնություն» փակ բաժնետիրական ընկերության կողմից Հայաստանի Հանրապետությանը հանձնվող շտապ օգնության ռեանիմոբիլների, շտապ օգնության գծային մեքենաների և դրանց օժանդակ սարքավորումների ցանկը` համաձայն N 1 հավելվածի:
2. Որպես նվիրատվություն ընդունել N 1 հավելվածում նշված «Շտապբուժօգնություն» փակ բաժնետիրական ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի շտապ օգնության ռեանիմոբիլները, շտապ օգնության գծային մեքենաները և դրանց օժանդակ սարքավորումները:
3. Հաստատել բժշկական կազմակերպություններին նվիրաբերությամբ հանձնվող շտապ օգնության ռեանիմոբիլների, շտապ օգնության գծային մեքենաների և դրանց օժանդակ սարքավորումների բաշխացուցակը` համաձայն N 2 հավելվածի:
4. Սույն որոշման N 1 հավելվածում ներառված շտապ օգնության ռեանիմոբիլները, շտապ օգնության գծային մեքենաները և դրանց օժանդակ սարքավորումները Հայաստանի Հանրապետությունում շտապ բուժօգնության աշխատանքը կազմակերպելու պայմանով նվիրաբերել Երևանում և Հայաստանի Հանրապետության մարզերում գործող բժշկական կազմակերպություններին` համաձայն N 2 հավելվածով նախատեսված շտապ օգնության ռեանիմոբիլների, շտապ օգնության գծային մեքենաների և դրանց օժանդակ սարքավորումների բաշխացուցակի:
5. Սույն որոշման N 1 հավելվածում ներառված 11 (տասնմեկ) շտապ օգնության ռեանիմոբիլները` օժանդակ սարքավորումներով հանդերձ, ամրացնել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը` հետագայում դրանք ըստ պահանջի տնօրինելու նպատակով:
(5-րդ կետը փոփ. 12.09.19 N 1235-Ա)
6. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին`
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից երկու ամսվա ընթացքում ապահովել սույն որոշման N 2 հավելվածում ներառված շտապ օգնության ռեանիմոբիլների, շտապ օգնության գծային մեքենաների և դրանց օժանդակ սարքավորումների նվիրաբերության մասին եռակողմ պայմանագրերի կնքումը բժշկական կազմակերպությունների և դրանց բաժնետոմսերի կառավարման լիազորություններ ունեցող կամ պետական կառավարման լիազոր մարմին հանդիսացող մարմինների հետ.
2) սույն որոշման 6-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված՝ կնքվելիք պայմանագրերում նախատեսել դրույթներ նվիրաբերված գույքը բացառապես շտապ օգնության ծառայությունների նպատակների համար օգտագործելու, դրանք տեխնիկական փաստաթղթերին համապատասխան շահագործելու, պահպանելու, սպասարկելու, սույն ենթակետում նշված պայմանները չպահպանելու դեպքում` նվիրաբերության վերացման հնարավորության մասին, սահմանելով նաև, որ գույքային իրավունքների գրանցման հետ կապված ծախսերն իրականացվելու են բժշկական կազմակերպությունների միջոցների հաշվին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
7. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի օգոստոսի 30-ի N 970-Ա որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետի համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանն ամրացված շտապ օգնության մեքենաներից 2 (երկու) ռեանիմոբիլ հետ վերցնել և մեկը` օժանդակ սարքավորումներով հանդերձ, անհատույց օգտագործման իրավունքով, անժամկետ տրամադրել «Նաիրի» բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը, մյուսը՝ օժանդակ սարքավորումներով հանդերձ, նվիրաբերել «Արարատի հիվանդանոց» բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը:
8. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին`
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից երկու ամսվա ընթացքում ապահովել սույն որոշման 7-րդ կետում նշված շտապ օգնության ռեանիմոբիլների և դրանց օժանդակ սարքավորումների՝
ա. նվիրաբերության մասին եռակողմ պայմանագրի կնքումը «Արարատի հիվանդանոց» բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության և վերջինիս բաժնետոմսերի կառավարման լիազորություն ունեցող մարմնի հետ,
բ. անժամկետ, անհատույց օգտագործման մասին երկկողմ պայմանագրի կնքումը «Նաիրի» բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության հետ.
2) սույն որոշման 8-րդ կետի 1-ին ենթակետի «ա» և «բ» պարբերություններով սահմանված՝ կնքվելիք պայմանագրերում նախատեսել դրույթներ նվիրաբերված կամ անժամկետ, անհատույց օգտագործման հանձնվող գույքը բացառապես շտապ օգնության ծառայությունների նպատակների համար օգտագործելու, դրանք տեխնիկական փաստաթղթերին համապատասխան շահագործելու, պահպանելու, սպասարկելու, սույն ենթակետում նշված պայմանները չպահպանելու դեպքում` նվիրաբերության անժամկետ, անհատույց օգտագործման վերացման հնարավորության մասին, սահմանելով նաև, որ գույքային իրավունքների գրանցման հետ կապված ծախսերն իրականացվելու են բժշկական կազմակերպությունների միջոցների հաշվին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
(8-րդ կետը խմբ., լրաց. 12.09.19 N 1235-Ա)
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2019 թ. մարտի 7 Երևան |
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2019 թվականի փետրվարի 28-ի N 167-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
«ՇՏԱՊԲՈՒԺՕԳՆՈՒԹՅՈՒՆ» ՓԲԸ-Ի ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅԱՄԲ ՀԱՆՁՆՎՈՂ ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՌԵԱՆԻՄՈԲԻԼՆԵՐԻ, ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԳԾԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՕԺԱՆԴԱԿ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ
NN |
Շտապ օգնության մեքենաների տեսակը |
Շտապ օգնության մեքենաների թիվը | ||
1. |
Ռեանիմոբիլ (հագեցված օժանդակ սարքավորումներով) |
10 | ||
2. |
Գծային մեքենա (հագեցված օժանդակ սարքավորումներով) |
20 | ||
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2019 թվականի փետրվարի 28-ի N 167-Ա որոշման |
Բ Ա Շ Խ Ա Ց ՈՒ Ց Ա Կ
ԲԺՇԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՆՎԻՐԱԲԵՐՈՒԹՅԱՄԲ ՀԱՆՁՆՎՈՂ ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՌԵԱՆԻՄՈԲԻԼՆԵՐԻ, ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԳԾԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՕԺԱՆԴԱԿ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ
(«Ֆորդ Տրանզիտ» 2010 թվականի արտադրության)
NN |
Շտապ օգնության գծային մեքենաների թիվը |
Շտապ օգնության ռեանիմոբիլների թիվը (հագեցված օժանդակ սարքավորումներով) |
Նույնացման համար |
Կազմակերպության անվանումը |
1 |
2 |
3 |
4 |
5 |
1. |
1 |
|
LJXBM2JD3AT124713 |
«Խարբերդի մասնագիտացված մանկատուն» ՊՈԱԿ |
2. |
1 |
|
LJXBM2JD8BT011504 |
«Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ» ՊՈԱԿ |
3. |
(կետն ուժը կորցրել է 12.09.19 N 1235-Ա) | |||
4. |
1 |
|
LJXBM2JD1AT124709 |
«Նորքի տուն-ինտերնատ» ՊՈԱԿ |
5. |
(կետն ուժը կորցրել է 04.06.20 N 913-Ա) | |||
6. |
(կետն ուժը կորցրել է 12.09.19 N 1235-Ա) | |||
7. |
1 |
|
LJXBM2JD4AT125109 |
«Ծաղկահովիտի առողջության կենտրոն» ՓԲԸ |
8. |
1 |
|
LJXBM2JD5AT125104 |
«Ներքին Բազմաբերդի բժշկական ամբուլատորիա» ՀՈԱԿ |
9. |
1 |
|
LJXBM2JD0BT011528 |
«Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ |
(հավելվածը փոփ. 12.09.19 N 1235-Ա, 04.06.20 N 913-Ա)
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |