ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է Ազգային ժողովի կողմից
2000 թվականի փետրվարի 21-ին
«ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15 հոդվածի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Սույն օրենքին համապատասխան` ուսումնական հաստատություններում սովորողների ընդունելության պահանջները սահմանում է հիմնադիրը` հաշվի առնելով ուսումնական հաստատության առանձնահատկությունները:»:
Հոդված 2. Օրենքի 40 հոդվածի 1-ին կետում «շրջանակներում» բառից հետո ավելացնել «կազմակերպում ու» բառերը:
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Ռ. Քոչարյան |
|