Basic information
Number
N 331-Ա
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (12.03.2020-մինչ օրս)
Status
Գործում է
Source
«ՀՀ» օրաթերթ 2008.02.12/26(4363)
Enactment organisation
ՀՀ վարչապետ
Enactment date
11.03.2020
Signing organisation
ՀՀ փոխվարչապետ
Signing date
11.03.2020
Effective date
12.03.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

11 մարտի 2020 թվականի N 331-Ա

 

«ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  

Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 8-ի N 541-Ն որոշման 1-ին կետին համապատասխան`

1. Հաստատել «Պետական սահմանի մասին» օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին»» Հայաստանի Հանրապետության 2019 թվականի դեկտեմբերի 4-ի ՀՕ-260-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը` համաձայն հավելվածի:

        

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան

 

2020 թ. մարտի 11

Երևան

     

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2020 թ.

մարտի 11-ի N 331-Ա

որոշման

         

Ց Ա Ն Կ

  

«ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

        

NN ը/կ

Իրավական ակտերի
վերնագրերն ու տեսակները

Իրավական ակտերի նախագծերը ներկայացնելու համար պատասխանատու պետական կառավարման մարմինները

Իրավական ակտերի նախագծերը ներկայացնելու ժամկետները

Իրավական ակտերի ընդունման առնչությամբ իրականացվող միջոցառումների ֆինանսական ապահովման աղբյուրները

Իրավական ակտերի ընդունման իրավական հիմքերը

1

2

3

4

5

6

1.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հունիսի 22-ի
N 777-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը

Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակ

ՀՀ առողջապահության նախարարություն

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին

2020 թվականի հուլիսի 2-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

«Պետական սահմանի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասեր, 27-րդ հոդվածի
1-ին մաս

2.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 12-ի
N 702-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը

Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակ

ՀՀ առողջապահության նախարարություն

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին

2020 թվականի հուլիսի 3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

«Պետական սահմանի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասեր, 27-րդ հոդվածի
1-ին մաս:

    

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Է. Աղաջանյան

 

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation