ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
4 հունիսի 2020 թվականի N 913-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 28-Ի N 167-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ և 7-րդ մասերը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 28-ի N 167-Ա որոշմամբ՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությանը նվիրաբերությամբ հանձնված և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի պահառությանը տրված սույն որոշման հավելվածով սահմանված 12 շտապ օգնության գծային մեքենաները և 1 շտապ օգնության ռեանիմոբիլը` դրանց օժանդակ սարքավորումներով, հետ վերցնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունից և ամրացնել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը:
2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին՝ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի ու Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի հետ համատեղ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման հավելվածով սահմանված գույքի և դրանց օժանդակ սարքավորումների հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 28-ի N 167-Ա որոշման N 2 հավելվածի բաշխացուցակի 5-րդ կետը:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2020 թ. հունիսի 8 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի N 913-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՄՐԱՑՎՈՂ ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ
NN |
Շտապ օգնության գծային մեքենաների թիվը (հագեցված օժանդակ սարքավորումներով) |
Շտապ օգնության ռեանիմոբիլների թիվը (հագեցված օժանդակ սարքավորումներով) |
Մեքենաների |
Նույնացման համարը |
Տարեթիվը |
Սկզբնա-կան արժեքը |
Հաշվեկշռային արժեքը |
1. |
12 |
1 |
Ֆորդ Տրանզիտ |
LJXBM2JD3BT011541 LJXBM2JD4BT011516 LJXBM2JD2BT010140 LJXBM2JD1BT011506 LJXBM2JD4BT011533 LJXBM2JD4AT125112 LJXBM2JD6BT010139 LJXBM2JD0BT011514 LJXBM2JD6BT011517 LJXBM2JDXAT125096 LJXBM2JD0AT125107 LJXBM2JD4BT011502 LJXBM2JD7BT011509 |
2011 թվական |
0 դրամ |
0 դրամ |
Հայաստանի Հանրապետության |
Է. Աղաջանյան |