Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-34
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (14.03.2000-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2000.03.14/4(102)
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
08.02.2000
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
07.03.2000
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.03.2000

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է Ազգային ժողովի կողմից
2000 թվականի փետրվարի 8-ին

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17 հոդվածում`

1) 2-րդ կետի`

ա) «դ» ենթակետից հանել «` 85 տոկոսի չափով» բառերը.

բ) «ե» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«ե) գույքահարկը` համայնքի վարչական տարածքից դուրս գտնվող գույքի համար.».

գ) «զ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«զ) հողի հարկը`

համայնքի վարչական տարածքից դուրս գտնվող հողի համար,

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով սահմանված կենտրոնացված կարգով վճարողների հողի համար.».

2) 3-րդ կետի «գ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«գ) պետական ձեռնարկությունների և գույքի, համայնքների վարչական տարածքներից դուրս գտնվող պետական պահուստի հողերի վարձակալության և օգտագործման դիմաց գանձվող վարձավճարները.»:

 

Հոդված 2. Օրենքի 20 հոդվածի 2-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 3. Օրենքի 28 հոդվածի երրորդ մասում`

1) 1.1-ին կետի`

ա) «ա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«ա) հողի հարկը` համայնքի վարչական տարածքում գտնվող (բացառությամբ` Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով սահմանված կարգով կենտրոնացված կարգով վճարողների) հողի համար.».

բ) «բ» ենթակետից հանել «` 95 տոկոսի չափով» բառերը.

գ) «գ» ենթակետն ուժը կորցրած ճանաչել:

2) 1.2-րդ կետի «ա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«ա) համայնքի սեփականություն համարվող հողերի, ինչպես նաև համայնքի վարչական տարածքում գտնվող պետական պահուստի հողերի վարձակալության և օգտագործման դիմաց գանձվող վարձավճարները.»:

 

Հոդված 4. Հայաստանի Հանրապետության կառավարությանը`

1. Սույն օրենքի 1 և 3 հոդվածների դրույթներին համապատասխան կատարել վերահաշվարկ 2000 թվականի հունվարի 1-ից մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելու պահն ընկած ժամանակահատվածում`

ա) Հայաստանի Հանրապետության պետական բյուջե մասհանված`

- համայնքի վարչական տարածքում գտնվող (բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով սահմանված կենտրոնացված կարգով վճարողների) հողի համար գանձվող հողի հարկի,

- համայնքի վարչական տարածքում գտնվող գույքի համար գանձվող գույքահարկի,

- համայնքի վարչական տարածքում գտնվող պետական պահուստի հողերի վարձակալության և օգտագործման դիմաց գանձվող վարձավճարների.

բ) համայնքների բյուջեներ մասհանված եկամտահարկի գումարների:

2. Սույն հոդվածի 1-ին կետի համաձայն վերահաշվարկված գումարներն ամբողջությամբ մուտքագրել համապատասխանաբար համայնքների բյուջեներ և Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:

 

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


Երևան
7 մարտի 2000 թ.
ՀՕ-34

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան