Գլխավոր տեղեկություն
Համար
N 767-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (30.06.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
14.05.2020
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
19.05.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.05.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

14 մայիսի 2020 թվականի N 767-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՅՔ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ԵՎ ԳՈՒՅՔԻ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 4-րդ, 154-րդ հոդվածի 2-րդ մասերը, «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 145-րդ հոդվածի 1-ին մասը և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետությանը՝ «Հրաժարում՝ հօգուտ պետության» մաքսային ընթացակարգով հանձնված՝ 36677288 դրամ մաքսային արժեքով արհեստական խոտածածկը՝ պոլիպրոպիլենից, 5686101 դրամ մաքսային արժեքով արհեստական խոտածածկի ենթաշերտը՝ սպունգանման ծածկույթից, 505783 դրամ մաքսային արժեքով արհեստական խոտածածկի պլ. ծածկույթը՝ պոլիեթերային նյութերից, 955049 դրամ մաքսային արժեքով ունիվերսալ սոսինձը (այսուհետ՝ գույք) փոխանցել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը:

(1-ին կետը խմբ. 25.06.20 N 1082-Ա)

2. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ 10 օրվա ընթացքում դիմել Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե գույքի անհատույց փոխանցման նպատակով:

(2-րդ կետը փոփ. 25.06.20 N 1082-Ա)

3. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահին՝ դիմումն ստանալուց հետո 10 օրվա ընթացքում ապահովել գույքի փոխանցումը Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը:

(3-րդ կետը փոփ. 25.06.20 N 1082-Ա)

4. Համաձայն սույն որոշման 3-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը փոխանցված գույքը նվիրել «ԳՅՈՒՄՐԻ-ՍՊՈՐՏ ՍԻԹԻ» զարգացման հիմնադրամին (պետական գրանցման համարը՝ 222.160. 746938):

5. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին՝ սույն որոշման 3-րդ կետի համաձայն Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը գույքի փոխանցումից հետո 10 օրվա ընթացքում «ԳՅՈՒՄՐԻ-ՍՊՈՐՏ ՍԻԹԻ» զարգացման հիմնադրամի հետ կնքել գույքի նվիրատվության պայմանագիր:

(5-րդ կետը փոփ. 25.06.20 N 1082-Ա)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

2020 թ. մայիսի 19

Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
25.06.2020, N 1082-Ա 30.06.2020, N 767-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան