Գլխավոր տեղեկություն
Համար
N 1258-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (04.04.2020-19.07.2024)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
06.11.2009
Ստորագրող մարմին
ՀՀ փոխնախագահ, վարչապետ ՀՀ նախարարների խորհրդի գործերի կառավարչի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
11.11.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.11.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

6 նոյեմբերի 2009 թվականի N 1258-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԱՆՎԱՆԱԿՈՉՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԱՆՎԱՆԱՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը լրաց. 11.07.19 N 870-Ա)

 

Համաձայն «Աշխարհագրական անվանումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի «գ» ենթակետի պահանջների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության աշխարհագրական օբյեկտների անվանակոչումների և անվանափոխումների մասնագիտական հանձնաժողովի անհատական կազմը` համաձայն հավելվածի:

(1-ին կետը լրաց. 11.07.19 N 870-Ա)

 2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 1-ի «Հայաստանի Հանրապետության աշխարհագրական օբյեկտների անվանակոչումների և անվանափոխումների մասնագիտական հանձնաժողովի կազմը հաստատելու մասին» N 697-Ա որոշումը։

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Ա. Գևորգյան


2009 թ. նոյեմբերի 11
Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2009 թվականի

 նոյեմբերի 6-ի N 1258-Ա որոշման

 

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն  Կ Ա Զ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԱՆՎԱՆԱԿՈՉՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԱՆՎԱՆԱՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ

(վերնագիրը խմբ. 11.07.19 N 870-Ա, 02.04.20 N 431-Ա) 

 

Ս. Թովմասյան

- ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար, տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ (հանձնաժողովի նախագահ)

Ա. Տոնոյան

-ՀՀ կադաստրի կոմիտեի գեոդեզիայի և քարտեզագրության վարչության քարտեզագրության բաժնի գլխավոր մասնագետ, տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ (հանձնաժողովի քարտուղար)

Դ. Գյուրջինյան

- ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության լեզվի կոմիտեի նախագահ, բանասիրական գիտությունների թեկնածու

Մ. Յավրումյան

-ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության լեզվի կոմիտեի նախագահի տեղակալ, բանասիրական գիտությունների թեկնածու

Ա. Գիլոյան

-ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ

Լ. Ազատյան

- ՀՀ կադաստրի կոմիտեի խմբագիր, բանասեր

Լ. Մանուկյան

-ՀՀ կադաստրի կոմիտեի առաջին բաժնի պետ, տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ

Ս. Շաքարյան

-ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հուշարձանների պահպանության գործակալության հուշարձանների պահպանության և օգտագործման բաժնի պետ

Ռ. Մելքոնյան

- ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, բանասիրական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր

Գ. Բադալյան

- ԵՊՀ հայոց պատմության ամբիոնի ասիստենտ, պատմական գիտությունների թեկնածու (համաձայնությամբ)

Ա. Հակոբյան

- Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հողաշինարարության և հողային կադաստրի ամբիոնի վարիչի ժամանակավոր պաշտոնակատար (համաձայնությամբ)

Ռ. Գալիչյան

- ՀՀ ԳԱԱ-ի պատվավոր դոկտոր, քարտեզագետ (համաձայնությամբ)

Ս. Մկրտչյան

- ՀՀ ԳԱԱ-ի հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող, Երևանի ավագանու անդամ (համաձայնությամբ)

(հավելվածը փոփ., լրաց. 25.08.11 N 1217-Ա, փոփ. 11.09.14 N 959-Ա, 28.12.17 N 1713-Ա, խմբ. 11.07.19 N 870-Ա, 02.04.20 N 431-Ա)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավարի տեղակալ

Գ. Գագյան