ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
4 հունիսի 2020 թվականի N 897-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 30-Ի N 412-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 30-ի «Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման ութերորդ միջոցառումը հաստատելու մասին» N 412-Լ որոշման հավելվածի 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 24- 32-րդ կետերով.
«24) մանածագործական արտադրատեսակների արտադրություն.
25) փայտանյութի մշակում, փայտից, խցանակեղևից, ծղոտից և հյուսկեն նյութերից արտադրատեսակների արտադրություն՝ բացի կահույքից.
26) թղթի և թղթե արտադրատեսակների արտադրություն.
27) ռետինե և պլաստմասսայե արտադրատեսակների արտադրություն.
28) համակարգիչների, էլեկտրոնային և օպտիկական սարքավորանքի արտադրություն.
29) էլեկտրական սարքավորանքի արտադրություն.
30) ձեռնարկատիրական գործունեությանն օժանդակող վարչարարական և լրացուցիչ այլ գործունեություն.
31) համակարգիչների, անձնական օգտագործման և կենցաղային արտադրատեսակների նորոգում.
32) ֆիզիկական առողջության պահպանման հետ կապված գործունեություն:»:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2020 թ. հունիսի 5 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|