Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-299
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (06.06.1999-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1999.05.27/14(80)
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
28.04.1999
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
21.05.1999
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.06.1999

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

Ընդունված է Ազգային Ժողովի կողմից
28 ապրիլի 1999 թ.


«ԳՈՎԱԶԴԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15 հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 6-րդ կետով.

«6. Արգելվում է`

ա) մինչև 6 ամսական երեխաների համար նախատեսված և մայրական կաթի փոխարեն օգտագործվող ցանկացած սնունդ և հեղուկ, ինչպես նաև կերակրման շշեր ու ծծակներ գովազդելը.

բ) կրծքի կաթի փոխարինիչների տուփերի վրա տվյալ արտադրանքը գովազդող գրառումներ և նկարներ տեղադրելը.

գ) կրծքի կաթի փոխարինիչներ իրացնելը` առանց վերջիններիս տուփի վրա կրծքով սնուցման առավելությունների մասին գրառումների.

դ) գովազդի նպատակով կրծքի կաթի փոխարինիչներ անվճար տարածելը:»:

Այդ կապակցությամբ` օրենքի 15 հոդվածի 6-րդ և 7-րդ կետերը համապատասխանաբար համարել 7-րդ և 8-րդ կետեր:


Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


Երևան
21 մայիսի 1999 թ.
ՀՕ-299

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան