Գլխավոր տեղեկություն
Համար
N 1851-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (19.05.2020-09.07.2021)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
19.12.2019
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
19.12.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.12.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

19 դեկտեմբերի 2019 թվականի N 1851-Ա

 

ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎԱԾ (ՆԵՐՄՈՒԾՎՈՂ) ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԸ, ՀՈՒՄՔԸ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐԸ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ «ԱՍԷԴԼ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ԵՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 17-ի N 1118-Ն որոշման պահանջներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Բավարարել «ԱՍԷԴԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար և սահմանված կարգով կիրառել համապատասխան արտոնությունը` համաձայն հավելվածի ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ:

2. Սահմանել, որ սույն որոշման հավելվածում նշված են ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նախնական արժեքները:

     

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

2019 թ. դեկտեմբերի 19

Երևան

  

 

Հավելված

ՀՀ կառավարության 2019 թվականի

դեկտեմբերի 19-ի N 1851-Ա որոշման

    

Ց Ա Ն Կ

 

գերակա ոլորտում ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐի, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐի, հումքի ԵՎ (կամ) նյութերի

     

NN
ը/կ

ԱՏԳ ԱԱ-ի
ծածկագիրը՝
10 նիշի մակարդակով

Անվանումը

Տեխնիկական բնութագիրը

Չափի միավորը

Քանակը

Ծագման
երկիրը

Արժեքը
(դրամ)

1.

8302411000

Ամրակային դետալներ, ֆուրնիտուրա դռների համար

ամրակային դետալներ, բռնակներ ֆուրնիտուրա՝ դռների համար

կգ

900 000

Գերմանիա, Իտալիա, Չինաստան, Թուրքիա

419 040 000

2.

8302415000

Ամրակային դետալներ, ֆուրնիտուրա պատուհանների համար

ամրակային դետալներ, բռնակներ ֆուրնիտուրա՝ պատուհանների համար

կգ

1 050 000

Գերմանիա, Չինաստան, Թուրքիա

480 150 000

3.1.

7604299000

Ալյումինե համաձուլ-
ածքից պրոֆիլներ,
ոչ սնամեջ

Ալյումինե պրոֆիլներ՝ լուսաթափանց կոնստրուկցիաների, դռների և դարպասների համար

կգ

165 000

Գերմանիա, Հունաստան, Իտալիա, Թուրքիա

296 820 000

3.2.

7604299000

Ալյումինե համաձուլ-
վածքից սնամեջ պրոֆիլներ

Ալյումինե սնամեջ պրոֆիլներ՝ լուսաթափանց կոնստրուկցիաների, դռների և դարպասների համար

կգ

1 485 000

Գերմանիա, Հունաստան, Իտալիա, Թուրքիա

2 671 380 000

4.

8301409000

Փականներ

մետաղական փականներ դռների համար

կգ

1 230 000

Գերմանիա, Չինաստան, Թուրքիա

561 630 000

5.

7606122002

Ալյումինե կոմպոզիտ պանելներ

ալյումինե ներկված բազմաշերտ պանելներ ֆասադային երեսպատման համար

կգ

750 000

Չինաստան

691 125 000

6.

7005103000

Ապակի

4 մմ թափանցիկ անգույն ապակի

մ2

1 080 000

Իրան

969 030 000

7.

7005213000

Ապակի

4 մմ թափանցիկ գունավոր ապակի

մ2

360 000

Իրան

576 180 000

8.

7005108000

Ապակի

5-19 մմ թափանցիկ անգույն ապակի

մ2

444 000

Իրան

704 161 800

9.

7005218000

Ապակի

5-19 մմ թափանցիկ գունավոր ապակի

մ2

120 000

Իրան

190 314 000

 

 Ընդամենը

7 559 830 800

(հավելվածը խմբ. 14.05.20 N 754-Ա)

    

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Է. Աղաջանյան