Գլխավոր տեղեկություն
Համար
N 446-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (30.06.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
02.04.2020
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
03.04.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.04.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2 ապրիլի 2020 թվականի N 446-Ա

 

ԳՈՒՅՔ ՕՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել «Հայավտոկայարան» փակ բաժնետիրական ընկերությանը (այսուհետ՝ ընկերություն) սեփականության իրավունքով իրեն պատկանող՝ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզ, քաղաք Տաշիր, Գետափնյա փող., թաղ. 6 հասցեում գտնվող՝ 42,360.0 հազ. դրամ գնահատված արժեքով անշարժ գույքը՝ 492,08 քառ. մետր մակերեսով շենք-շինությունները (212,650 դրամ սկզբնական և 66,197 դրամ հաշվեկշռային արժեք) և դրա օգտագործման ու սպասարկման համար հատկացված 0,54683 հեկտար հողամասը (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական՝ N 04062020-06-0023) անհատույց օտարել Հայաստանի Հանրապետությանը:

(1-ին կետը փոփ. 25.06.20 N 1083-Ա)

2. Հայաստանի Հանրապետության կողմից ձեռք բերված՝ սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքն ամրացնել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետի աշխատակազմին։

3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին՝ մինչև 2020 թվականի օգոստոսի 1-ը ապահովել ընկերության և Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետի աշխատակազմի միջև անշարժ գույքի անհատույց օտարման պայմանագրի կնքումը՝ նոտարական վավերացման ծախսերն իրականացնելով ընկերության միջոցների հաշվին, իսկ գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը՝ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետի աշխատակազմի միջոցների հաշվին, որից հետո 20-օրյա ժամկետում ավարտել գույքի հանձնման-ընդունման աշխատանքները։

(3-րդ կետը փոփ. 25.06.20 N 1083-Ա)

   

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

   

2020 թ. ապրիլի 3

Երևան