Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 143
Տիպ
Կարգադրություն
Ակտի տիպ
Հիմնական ակտ (14.10.2016-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
12.09.2016
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
12.09.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.10.2016

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

12 սեպտեմբերի 2016 թվականի

թիվ 143

քաղ. Մոսկվա

 

ՏԵՂԵԿԱՏՎԱՅՆԱՑՄԱՆ, ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ-ՀԱՂՈՐԴԱԿՑԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԿԱԶՄՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Տեղեկատվայնացման, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների և տեղեկատվության պաշտպանության հարցերով խորհրդատվական կոմիտեի՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2016 թվականի հունիսի 2-ի թիվ 72 կարգադրությամբ հաստատված կազմում կատարել հետևյալ փոփոխությունները`

ա) Խորհրդատվական կոմիտեի կազմում ընդգրկել հետևյալ անձանց՝

 

Ղրղզստանի Հանրապետությունից՝

Բայտերեկով Տաալայ Ալիմբեկի՝

Ղրղզստանի Հանրապետության տեղեկատվական տեխնոլոգիաների և կապի պետական կոմիտեի նախագահի տեղակալ

Ռուսաստանի Դաշնությունից՝

Եվտուշենկո Սերգեյ Նիկոլայի՝

Ռուսաստանի Դաշնության կառավարության տեղեկատվական տեխնոլոգիաների և կապի դեպարտամենտի ռեֆերենտ

Կաչանով Օլեգ Յուրիի`

Ռուսաստանի Դաշնության կապի և զանգվածային հաղորդակցության նախարարության տեղեկատվայնացման նախագծերի դեպարտամենտի տնօրենի տեղակալ

 

բ) նշել Խորհրդատվական կոմիտեի հետևյալ անդամների նոր պաշտոնները՝

 

Գոլոբուրդա Դմիտրի Վասիլիի`

Ղազախստանի Հանրապետության տեղեկատվության և հաղորդակցության նախարարության` կապի, տեղեկատվայնացման և զանգվածային լրատվամիջոցների ոլորտում պետական վերահսկողության կոմիտեի նախագահի պաշտոնակատար

Փաշայան Միքայել Մուշեղի`

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետ

Յարոշենկո Վիտալի Վլադիմիրի

Ղազախստանի Հանրապետության կապի և զանգվածային հաղորդակցության նախարարության կապի դեպարտամենտի տնօրեն

 

գ) Խորհրդատվական կոմիտեի կազմից հանել Ա.Ա. Սագիմբաևին:

2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ`

Տ. Սարգսյան