Basic information
Number
թիվ 95
Type
Կարգադրություն
Act type
Հիմնական ակտ (08.08.2017-մինչ օրս)
Status
Գործում է
Source
«ՀՀ» օրաթերթ 2008.02.12/26(4363)
Enactment organisation
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Enactment date
08.08.2017
Signing organisation
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Signing date
08.08.2017
Effective date
08.08.2017

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

8 օգոստոսի 2017 թվականի

թիվ 95

քաղ. Մոսկվա

 

«2018-2020 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՇԱԲԱԹ» ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԱՅԻՆ ՖՈՐՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

 

1. Հավանություն տալ «2018-2020 թվականներին «Եվրասիական շաբաթ» ցուցահանդեսային ֆորում անցկացնելու մասին» Եվրասիական միջկառավարական խորհրդի կարգադրության նախագծի վերաբերյալ» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի որոշման նախագծին (կցվում է) և այն ներկայացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի քննարկմանը:

2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում դրա ընդունման օրվանից:

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ

Տ. Սարգսյան

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«    » ի 20   թվականի

թիվ

քաղ.

 

«2018-2020 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՇԱԲԱԹ» ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԱՅԻՆ ՖՈՐՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Հավանություն տալ «2018-2020 թվականներին «Եվրասիական շաբաթ» ցուցահանդեսային ֆորում անցկացնելու մասին» Եվրասիական միջկառավարական խորհրդի կարգադրության նախագծին (կցվում է) և այն ներկայացնել Եվրասիական միջկառավարական խորհրդի քննարկմանը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո:

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից՝

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից՝

Ռուսաստանի Դաշնությունից՝

 

 

 

 

 

Վ. Գաբրիելյան

Վ. Մատյուշևսկի

Ա. Մամին

Օ. Պանկրատով

Ի. Շուվալով

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

«    » ի 20   թվականի

թիվ

քաղ.

 

2018-2020 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՇԱԲԱԹ» ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԱՅԻՆ ՖՈՐՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 41-րդ հոդվածի իրականացման նպատակներով և Եվրասիական միջկառավարական խորհրդի 2015 թվականի մայիսի 29-ի «Արտահանման զարգացմանն ուղղված միջոցների մասին» որոշման 4-րդ կետին համապատասխան, ինչպես նաև հաշվի առնելով Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների առաջարկությունները՝

1. Անցկացնել «Եվրասիական շաբաթ» ցուցահանդեսային ֆորում 2018 թվականին՝ Հայաստանի Հանրապետությունում, 2019 թվականին՝ Ղրղզստանի Հանրապետությունում, 2020 թվականին՝ Բելառուսի Հանրապետությունում։

2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից:

 

Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից՝

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից՝

Ռուսաստանի Դաշնությունից՝

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation