Basic information
Number
թիվ 86
Type
Կարգադրություն
Act type
Հիմնական ակտ (18.07.2017-մինչ օրս)
Status
Գործում է
Source
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Enactment organisation
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Enactment date
18.07.2017
Signing organisation
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար
Signing date
18.07.2017
Effective date
18.07.2017

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

18 հուլիսի 2017 թվականի

թիվ 86

քաղ. Մոսկվա

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ, ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ, ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԿԱԶՄԻ ՄԱՍԻՆ

 

1. Հաստատել կցվող՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների աշխատավորների սոցիալական ապահովության, կենսաթոշակային իրավունքների պահպանման, բժշկական օգնության տրամադրման և մասնագիտական գործունեության հարցերով խորհրդատվական կոմիտեի կազմը, որն ստեղծվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի 2015 թվականի ապրիլի 27-ի թիվ 36 որոշմամբ։

2. Ուժը կորցրած ճանաչել՝

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի օգոստոսի 18-ի «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների աշխատավորների սոցիալական ապահովության, կենսաթոշակային իրավունքների պահպանման, բժշկական օգնության տրամադրման և մասնագիտական գործունեության հարցերով խորհրդատվական կոմիտեի կազմի հաստատման մասին» թիվ 76 կարգադրությունը.

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2016 թվականի ապրիլի 19-ի «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների աշխատավորների սոցիալական ապահովության, կենսաթոշակային իրավունքների պահպանման, բժշկական օգնության տրամադրման և մասնագիտական գործունեության հարցերով խորհրդատվական կոմիտեի կազմում փոփոխություններ կատարելու մասին» թիվ 49 կարգադրությունը։

3. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում դրա ընդունման օրվանից։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար՝

Կ. Մինասյան

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2017 թվականի հուլիսի 18-ի թիվ 86 կարգադրությամբ