ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
12 հունիսի 2020 թվականի |
թիվ 92-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 9-Ի ԹԻՎ 39-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Նպատակ ունենալով նվազեցնել կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացմանն ուղղված միջոցառումների շրջանակում պետական աջակցության ծրագրերով ներգրավված միջոցների գծով բանկերի այլընտրանքային ծախսերը,
հիմք ընդունելով «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 51-րդ հոդվածը,
ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» և «ժթ» կետերով և 36-րդ հոդվածի 1-ին մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասով և 34-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի փետրվարի 9-ի ««Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 2-ը հաստատելու մասին» թիվ 39-Ն որոշմամբ հաստատված «Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 2-ում (այսուհետ` Կանոնակարգ 2) կատարել հետևյալ լրացումը.
1) Կանոնակարգ 2-ի 53-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 9-րդ ենթակետով.
«9) կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացմանն ուղղված միջոցառումների շրջանակում պետական աջակցության ծրագրերով ներգրավված միջոցների:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի պաշտոնական տնային էջում հրապարակմանը հաջորդող օրը և տարածվում է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացմանն ուղղված միջոցառումների շրջանակում պետական աջակցության ծրագրերով 2020 թվականի մարտի 26-ից հետո ներգրավված միջոցների վրա։
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահ` |
Ա. Ջավադյան |
2020 թ. հունիսի 12 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|