Basic information
Number
թիվ 139
Type
Կարգադրություն
Act type
Հիմնական ակտ (06.09.2016-մինչ օրս)
Status
Գործում է
Source
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Enactment organisation
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Enactment date
06.09.2016
Signing organisation
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Signing date
06.09.2016

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

6 սեպտեմբերի 2016 թվականի

թիվ 139

քաղ. Մոսկվա

 

«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ «2016-2017 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԳՐՈԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ, ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԵՎ ՊԱՐԵՆԱՄԹԵՐՔԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՄԱՍՈՎ ՊԱՀԱՆՋԱՐԿԻ ԵՎ ԱՌԱՋԱՐԿԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՄԱՏԵՂ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

1. Հավանություն տալ «Եվրասիական միջկառավարական խորհրդի «2016-2017 թվականների համար Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ագրոարդյունաբերական համալիրի զարգացման, գյուղատնտեսական արտադրանքի և պարենամթերքի հիմնական տեսակների մասով պահանջարկի և առաջարկի վերաբերյալ համատեղ կանխատեսումների մասին» կարգադրության նախագծի մասին» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի որոշման նախագծին (կցվում է) և այն ներկայացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի քննարկմանը։

2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից:

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ`

Տ. Սարգսյան

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«   » ի 20    թվականի

թիվ

քաղ.

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ «2016-2017 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԳՐՈԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ, ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԵՎ ՊԱՐԵՆԱՄԹԵՐՔԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՄԱՍՈՎ ՊԱՀԱՆՋԱՐԿԻ ԵՎ ԱՌԱՋԱՐԿԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՄԱՏԵՂ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Հավանություն տալ Եվրասիական միջկառավարական խորհրդի «2016-2017 թվականների համար Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ագրոարդյունաբերական համալիրի զարգացման, գյուղատնտեսական արտադրանքի և պարենամթերքի հիմնական տեսակների մասով պահանջարկի և առաջարկի վերաբերյալ համատեղ կանխատեսումների մասին» կարգադրության նախագծին (կցվում է) և այն ներկայացնել Եվրասիական միջկառավարական խորհրդի քննարկմանը։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից՝

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից՝

Ռուսաստանի Դաշնությունից՝

Վ. Գաբրիելյան

Վ. Մատյուշևսկի

Բ. Սագինտաև

Օ. Պանկրատով

Ի. Շուվալով

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

«   » ի 20    թվականի

թիվ

քաղ.

 

2016-2017 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԳՐՈԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ, ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԵՎ ՊԱՐԵՆԱՄԹԵՐՔԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՄԱՍՈՎ ՊԱՀԱՆՋԱՐԿԻ ԵՎ ԱՌԱՋԱՐԿԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՄԱՏԵՂ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների՝ գյուղատնտեսական արտադրանքի և պարենամթերքի հիմնական տեսակների մասով փոխադարձ առևտրի ծավալները մեծացնելու և երրորդ երկրներից ներմուծումը նվազեցնելու նպատակով՝

1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովին՝ Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում հրապարակել Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից մշակված և համաձայնեցված՝ 2016-2017 թվականների համար Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ագրոարդյունաբերական համալիրի զարգացման, գյուղատնտեսական արտադրանքի և պարենամթերքի հիմնական տեսակների մասով պահանջարկի և առաջարկի վերաբերյալ համատեղ կանխատեսումները։

2. Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններին՝ առաջնորդվել 2016-2017 թվականների համար Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ագրոարդյունաբերական համալիրի զարգացման, գյուղատնտեսական արտադրանքի և պարենամթերքի հիմնական տեսակների մասով պահանջարկի և առաջարկի վերաբերյալ՝ սույն կարգադրության 1-ին կետում նշված համատեղ կանխատեսումներով։

3. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից:

 

Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից՝

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից՝

Ռուսաստանի Դաշնությունից՝

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation