Գլխավոր տեղեկություն
Համար
N 749-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (27.06.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
26.06.2020
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
26.06.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.06.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 հունիսի 2020 թվականի N 749-Ա

 

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 1672-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ կետի և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության 37-րդ հոդվածի՝

1. Ոռոգման համակարգի արդյունավետությունն ապահովելու, այլ ջրօգտագործողների, այդ թվում՝ փոքր հիդրոէլեկտրակայանների շահագործման, դրանց կողմից էլեկտրաէներգիայի արտադրության և Հայաստանի էլեկտրական ցանցեր առաքման գործընթացում արձանագրված անհամապատասխանությունների հանգամանքները խորությամբ և ծավալուն ուսումնասիրելու, հնարավոր խախտումները հայտնաբերելու և այդ կապակցությամբ անհրաժեշտ օրենքով սահմանված համապատասխան միջոցներ ձեռնարկելու՝ ջրառի հետ կապված խնդիրները կարգավորելու, իրականացվելիք գործողությունների ժամանակացույց, ճանապարհային քարտեզ ներկայացնելու, ինչպես նաև Սևանա լճից բաց թողնվող ջրի առավել արդյունավետ օգտագործման և հետագա աշխատանքների բարելավման նպատակով ստեղծել աշխատանքային խումբ և հաստատել խմբի անհատական կազմը` համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի դեկտեմբերի 26-ի «Աշխատանքային խումբ ստեղծելու և դրա անհատական կազմը հաստատելու մասին» N 1672-Ա որոշումը։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

2020 թ. հունիսի 26

Երևան

 

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2020 թվականի

հունիսի 26-ի N 749-Ա որոշման

 

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն  Կ Ա Զ Մ

 

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ

 

Ս․ Պապիկյան

- Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար (աշխատանքային խմբի ղեկավար)

   

Կ. Սարգսյան

- Ջրային կոմիտեի նախագահ

   

Կ. Դաղբաշյան

- Ջրային կոմիտեի նախագահի տեղակալ

   

Վ. Ռաֆայելյան

- ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության պետ (համաձայնությամբ)

   

Խ. Հարությունյան

- ՀՀ շրջակա միջավայրի նախարարության ջրային ռեսուրսների կառավարման գործակալության պետի տեղակալ

   

Ա. Ուլիխանյան

- ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի սակագնային քաղաքականության վարչության պետ (համաձայնությամբ)

   

Հ. Դավեյան

- ՀՀ էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսական ծրագրերի մշակման, ռեսուրսների օգտագործման և կոոպերացիայի զարգացման վարչության գյուղատնտեսական ռեսուրսների օգտագործման բաժնի պետի պարտականությունները կատարող

   

Ա. Չիֆլիկյան

- ՀՀ արդարադատության նախարարության իրավական ակտերի փորձաքննության գործակալության քաղաքացիական և առևտրային իրավունքի բաժնի պետ

   

Ս. Քոչարյան

- ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության վարչական վերահսկողության վարչության խորհրդական՝ առանձին գործառույթներ համակարգող

Վ. Քեշիշյան

- ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության էներգետիկայի վարչության վերականգնվող էներգետիկայի բաժնի պետ

   
   

Գ. Ծատուրյան

- ՀՀ քաղաքաշինության կոմիտեի շինարարության և գիտատեխնիկական նորմավորման վարչության շինարարության քաղաքականության և գնագոյացման մեթոդաբանության բաժնի պետ

   

Լ. Ազիզյան

- «Հիդրոմետ» ծառայության տնօրենի տեղակալ
 

Ա. Հունանյան

- «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի մոնիթորինգի և կադաստրի վարման բաժնի պետ (համաձայնությամբ)

   

Ն. Բակունց

- ՀՀ առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենի տեղակալ (համաձայնությամբ)

   

Ա. Գևորգյան

- ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ջրերի, մթնոլորտի, հողերի, թափոնների և վտանգավոր նյութերի վարչության ջրերի և մթնոլորտի վերահսկողության բաժնի ավագ պետական տեսուչ

   

Տ. Մինասյան

- «Միջազգային էներգետիկ կորպորացիա» ՓԲԸ-ի արտադրատեխնիկական բաժնի պետ (համաձայնությամբ)

   

Հ. Տերտերյան

- ՀՀ Արարատի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ

   

Յու. Ազատյան

- ՀՀ Արագածոտնի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ

   

Հ. Համբարձումյան

- ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ

   

Մ. Եղիազարյան

- ՀՀ Կոտայքի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ

   

Վ. Միրզախանյան

- ՀՀ Արմավիրի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության բնապահպանության բաժնի գլխավոր մասնագետ

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Է. Աղաջանյան