ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 մայիսի 2020 թվականի N 850-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 23-Ի N 606-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մայիսի 23-ի «Ներդրումային ծրագրի շրջանակներում «ՊԱՐԿ ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ապրանքների ներմուծման դեպքում մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը երեք տարի ժամկետով հետաձգելու մասին» N 606-Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) 7-րդ կետի «Արժեքը» սյունակում «82 000 000» թիվը փոխարինել «121 500 000» թվով.
2) 9-րդ կետի «Քանակը» սյունակում «16 000» թիվը փոխարինել «20 000» թվով.
3) 11-րդ կետի «Քանակը» սյունակում «30 000» թիվը փոխարինել «45 000» թվով.
4) 19-րդ կետի «Քանակը» սյունակում «20 000» թիվը փոխարինել «26 000» թվով.
5) 21-րդ կետի «Արժեքը» սյունակում «251 500 000» թիվը փոխարինել «350 000 000» թվով, իսկ «Քանակը» սյունակում «24 000» թիվը՝ «28 500» թվով.
6) 39-րդ կետի «Քանակը» սյունակում «105 000» թիվը փոխարինել «120 000» թվով.
7) հավելվածը 40-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 41-52-րդ կետերով.
« |
|
». |
8) հավելվածի «ԸՆԴԱՄԵՆԸ» պարբերության մեջ «8 816 136 000» թիվը փոխարինել «9 044 886 000» թվով։
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2020 թ. մայիսի 30 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|