Գլխավոր տեղեկություն
Համար
N 1584-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (04.06.2020-25.03.2022)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2005.12.30/83(455) Հոդ.1069
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
03.10.2002
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
08.10.2002
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
14.10.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.11.2002

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
14 հոկտեմբերի 2002 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

3 հոկտեմբերի 2002 թվականի N 1584-Ն

ՀԱՐԿԱՅԻՆ ԳԱՂՏՆԻՔ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՄԲ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՐԿԱՅԻՆ ԳԱՂՏՆԻՔ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը փոփ. 26.06.14 N 638-Ն, 22.09.17  N 1584-Ն, 12.09.19 N 1276-Ն)

 

 

Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետին համապատասխան, ինչպես նաև հաշվի առնելով «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ մասը և 26.1-ին հոդվածի 7-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

(նախաբանը փոփ. 12.09.19 N 1276-Ն, լրաց. 27.05.20 N 841-Ն)

1. Հաստատել հարկային գաղտնիք հանդիսացող տեղեկությունների օգտագործմամբ աշխատանքներ կատարելու իրավասություն ունեցող պետական մարմիններին Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կողմից հարկային գաղտնիք հանդիսացող տեղեկությունների տրամադրման կարգը՝ համաձայն հավելվածի։

(1-ին կետը փոփ. 26.06.14 N 638-Ն, 22.09.17 N 1155-Ն, 12.09.19 N 1276-Ն)

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի նոյեմբերի 12-ից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2002 թ. հոկտեմբերի 8
Երևան

 

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2002 թվականի
հոկտեմբերի 3-ի N 1584-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՐԿԱՅԻՆ ԳԱՂՏՆԻՔ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՄԲ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՐԿԱՅԻՆ ԳԱՂՏՆԻՔ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

(վերնագիրը փոփ. 26.06.14 N 638-Ն, 22.09.17 N 1155-Ն, 12.09.19 N 1276-Ն)

 

 

1. Սույն կարգով կանոնակարգվում է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ՝ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե) կողմից հարկային գաղտնիք հանդիսացող տեղեկությունների օգտագործմամբ աշխատանքներ կատարելու իրավասություն ունեցող պետական մարմիններին, այդ թվում` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին (այսուհետ՝ տեղեկություն ստացող մարմիններ) հարկային գաղտնիք հանդիսացող տեղեկությունների (այսուհետ՝ տեղեկություն) տրամադրումը։

(1-ին կետը փոփ., լրաց. 26.06.14 N 638-Ն, փոփ. 22.09.17 N 1155-Ն, 12.09.19 N 1276-Ն)

2. Տեղեկություն ստացող մարմնի ղեկավարը կամ նրան փոխարինող պաշտոնատար անձն օրենքով սահմանված տեղեկությունները Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեից ստանալու համար ներկայացնում է դիմում, որտեղ նշվում են պահանջվող տեղեկության տեսակը, ժամանակահատվածը։ Եթե պահանջվող տեղեկությունը վերաբերում է իրավաբանական անձանց, ապա նշվում են իրավաբանական անձի անվանումը, հարկ վճարողի հաշվառման համարը, գտնվելու վայրը, իսկ ֆիզիկական անձանց դեպքում՝ ֆիզիկական անձի անկետային տվյալները (հանրային ծառայությունների համարանիշ), ինչպես նաև այն օրենքի հոդվածը կամ մասը, որի հիման վրա տվյալ տեղեկություն ստացող մարմնին նման տեղեկություն ստանալու իրավասություն է վերապահված։

(2-րդ կետը փոփ. 26.06.14 N 638-Ն, 22.09.17 N 1155-Ն, փոփ., լրաց. 12.09.19 N 1276-Ն)

2.1. Օրենքով Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին վերապահված իրավասությունների իրականացման համար անհրաժեշտ տեղեկություններ ստանալու համար ներկայացվող դիմումը կարող է չներառել իրավաբանական և ֆիզիկական անձանց վերաբերող` սույն կարգի 2-րդ կետով սահմանված տվյալները` բացառությամբ հարկ վճարողի հաշվառման համարի:

(2.1-ին կետը լրաց. 10.11.11 N 1637-Ն)

2.2. Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը` Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն տեղեկություններ է ներկայացնում սույն կարգով ստացված տեղեկությունների հիման վրա արձանագրված խախտումների վերաբերյալ` ռիսկերի վրա հիմնված ստուգումների պլանավորման և անցկացման համար: Փոխադարձ տեղեկությունների ներկայացման ձևը հաստատվում է Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի և Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի համատեղ հրամանով:

(2.2-րդ կետը լրաց. 10.11.11 N 1637-Ն, փոփ. 26.06.14 N 638-Ն, 22.09.17 N 1155-Ն, 12.09.19 N 1276-Ն)

3. Տեղեկություն ստացող մարմնի կողմից ներկայացված դիմումում սույն որոշման 2-րդ կետով սահմանված որևէ վավերապայմանի բացակայության (անճշտության) դեպքում, բացառությամբ սույն կարգի 2.1-ին կետի՝ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կողմից դիմումն ստանալուն հաջորդող 2 աշխատանքային օրվա ընթացքում տեղեկություն ստացող մարմին է ներկայացվում գրավոր մերժում՝ համապատասխան պատճառաբանությամբ։

(3-րդ կետը լրաց. 10.11.11 N 1637-Ն, փոփ. 26.06.14 N 638-Ն, 22.09.17 N 1155-Ն, 12.09.19 N 1276-Ն)

4. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն սույն կարգի համաձայն ստացված դիմումի հիման վրա 5-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվական բազայում առկա տեղեկատվության հիման վրա գրավոր տրամադրում է դիմումում նշված տեղեկությունը կամ պահանջվող տեղեկության բացակայության (համապատասխան հաշվառում չվարելու) մասին գրավոր տեղեկացնում է դիմողին։

(4-րդ կետը փոփ. 26.06.14 N 638-Ն, 22.09.17 N 1155-Ն, 12.09.19 N 1276-Ն)

5. Տեղեկություն ստացող մարմնի կողմից երկրորդ և ավելի անգամ նույն տեղեկությունը պահանջվելու դեպքում տեղեկությունը Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կողմից տրամադրվում է, եթե դրանում կատարվել է փոփոխություն։

(5-րդ կետը փոփ. 26.06.14 N 638-Ն, 22.09.17 N 1155-Ն, 12.09.19 N 1276-Ն)

6. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կողմից Հայաստանի Հանրապետության հարկային օրենսդրությամբ նախատեսված դեպքում՝ փոփոխության ենթակա տեղեկություններ տրամադրելիս տեղեկություն ստացողին տեղյակ է պահվում դրա մասին։

(6-րդ կետը փոփ. 26.06.14 N 638-Ն, 22.09.17 N 1155-Ն, 12.09.19  N 1276-Ն)

7. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն իրավապահ մարմիններին տեղեկություն տրամադրում է Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի հիման վրա։

(7-րդ կետը փոփ. 26.06.14 N 638-Ն, 22.09.17 N 1155-Ն, 12.09.19 N 1276-Ն)

7.1. Օրենքով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին վերապահված լիազորությունների իրականացման համար անհրաժեշտ տեղեկությունների ստացման դիմումը և դրա հիման վրա Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կողմից տրամադրվող տեղեկությունները փոխանակվում են էլեկտրոնային եղանակով՝ ՎԵԲ ծառայության միջոցով, որի նկարագիրը սահմանում է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահը։

(7.1-ին կետը լրաց. 27.05.20 N 841-Ն)

8. Տեղեկություն ստացող մարմնի կողմից հարկային գաղտնիք հանդիսացող տեղեկության բացահայտումը (հրապարակումը) առաջացնում է Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պատասխանատվություն։

(հավելվածը լրաց. 10.11.11 N 1637-Ն, փոփ., լրաց. 26.06.14 N 638-Ն, փոփ. 22.09.17 N 1155-Ն, փոփ., լրաց. 12.09.19 N 1276-Ն, լրաց. 27.05.20 N 841-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան