Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-2
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (19.10.1999-26.06.2011)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1999.10.19/26(92)
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
13.10.1999
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
16.10.1999
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.10.1999
Ուժը կորցնելու ամսաթիվ
26.06.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

Ընդունված է Ազգային ժողովի կողմից
13 հոկտեմբերի 1999 թվականի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 2 հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ կետով`

«6. Զինծառայության մեջ գտնվող կամ վարժական հավաքներ անցնող զինծառայողներ հանդիսացող քաղաքացիները տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցում են մինչև զինծառայության զորակոչվելը կամ վարժական հավաքներին կանչվելը հաշվառված վայրում:

Զինծառայության մեջ գտնվող կամ վարժական հավաքներ անցնող զինծառայողներ հանդիսացող քաղաքացիները տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու համար արձակվում են զինվորական կանոնագրքերով սահմանված կարգով:»:

 

Հոդված 2. Օրենսգրքի 10 հոդվածում`

ա) 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ երկրորդ մասով`

«Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ ընտրողների ցուցակում ընդհանուր հիմունքներով ընդգրկվում են նաև այն զինծառայողները, ովքեր զինծառայության զորակոչվելու կապակցությամբ հանվել են հաշվառումից: Զինծառայության մեջ գտնվող, բայց հաշվառումից չհանված քաղաքացիներն ընտրողների ցուցակում ընդգրկվում են ընդհանուր հիմունքներով:»:

բ) 3-րդ կետի սկզբում «Զորամասերի» բառը փոխարինել «Հանրապետության Նախագահի և Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ զորամասերի» բառերով:

 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


Երևան
16 հոկտեմբերի 1999 թ.
ՀՕ-2