ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
1 նոյեմբերի 2016 թվականի |
թիվ 174 |
քաղ. Մոսկվա |
1. Հավանություն տալ ««Իրանի Իսլամական Հանրապետության հետ ազատ առևտրի գոտու ձևավորմանն ուղղված ժամանակավոր համաձայնագիր կնքելու վերաբերյալ բանակցություններ սկսելու մասին» Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի որոշման նախագծի մասին» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի որոշման նախագծին (կցվում է) և այն ներկայացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի քննարկմանը:
2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում դրա ընդունման օրվանից։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար՝ |
Կ. Մինասյան |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
« » ի 20 թվականի |
թիվ |
քաղ. |
«Իրանի Իսլամական Հանրապետության հետ ազատ առևտրի գոտու ձևավորմանն ուղղված ժամանակավոր համաձայնագիր կնքելու վերաբերյալ բանակցություններ սկսելու մասին» Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի որոշման նախագծի մասին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Հավանություն տալ «Իրանի Իսլամական Հանրապետության հետ ազատ առևտրի գոտու ձևավորմանն ուղղված ժամանակավոր համաձայնագիր կնքելու վերաբերյալ բանակցություններ սկսելու մասին» Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի որոշման նախագծին (կցվում է) և այն ներկայացնել Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի քննարկմանը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից՝ |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից՝ |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
|
|
|
|
|
Վ. Գաբրիելյան |
Վ. Մատյուշևսկի |
Ա. Մամին |
Օ. Պանկրատով |
Ի. Շուվալով |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
« » ի 20 թվականի |
թիվ |
քաղ. |
Իրանի Իսլամական Հանրապետության հետ ազատ առևտրի գոտու ձևավորմանն ուղղված ժամանակավոր համաձայնագիր կնքելու վերաբերյալ բանակցություններ սկսելու մասին
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 7-րդ հոդվածի հիման վրա Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդը որոշեց.
1. Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններին՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ համատեղ բանակցություններ սկսել Իրանի Իսլամական Հանրապետության հետ ազատ առևտրի գոտու ձևավորմանն ուղղված ժամանակավոր համաձայնագիր կնքելու վերաբերյալ:
2. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդին՝ հաստատել սույն որոշման 1-ին կետում նշված բանակցությունների մասով հրահանգները՝ հաշվի առնելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2016 թվականի մայիսի 16-ի թիվ 10 («ԾՕՀ») կարգադրությանը համապատասխան անցկացված խորհրդակցությունների արդյունքները:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա ընդունման օրվանից։
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից` |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից` |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |