Գլխավոր տեղեկություն
Համար
N 63
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (14.05.2020-25.05.2020)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2020.05.27/55(1610)
Ընդունող մարմին
Պաշտոնակատարի պարտականությունները կատարող
Ընդունման ամսաթիվ
03.05.2020
Ստորագրող մարմին
Պաշտոնակատարի պարտականությունները կատարող
Ստորագրման ամսաթիվ
03.05.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.05.2020
Ուժը կորցնելու ամսաթիվ
18.08.2020

Պ Ա Ր Ե Տ Ի  Ո Ր Ո Շ ՈՒ Մ

(որոշումը խմբ. 14.05.20 N 74)

 

3 մայիսի, 2020 թվական N 63

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՂՋ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԿԻՐԱՌՎՈՂ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի թիվ 298-Ն որոշմամբ`

1. Սահմանել արտակարգ դրության իրավական ռեժիմով պայմանավորված՝ Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում տնտեսական գործունեության տեսակների նկատմամբ կիրառվող ժամանակավոր սահմանափակումները՝ համաձայն հավելված N 1-ի:

2. Սահմանել, որ սույն որոշման հավելված N 1-ով սահմանափակված տնտեսական գործունեության տեսակներով գործունեություն հնարավոր է իրականացնել հեռավար, առցանց եղանակով կամ առաքման միջոցով:

3. Սահմանել, որ սույն որոշման հավելված N 1-ի Աղյուսակ 1-ում չներառված (ժամանակավորապես չսահմանափակված) գործունեության տեսակներով արգելվում է զբաղվել սույն որոշման հետևյալ հավելվածներով սահմանված կանոններն ամբողջ ծավալով չպահպանելու դեպքում՝

1) Հավելված N 2. Պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններում աշխատանքի կազմակերպման կանոններ.

2) Հավելված N 3. Անվտանգության կանոններ փակ արտադրական տարածքում տնտեսական գործունեություն ծավալելու ընթացքում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման.

3) Հավելված N 4. Անվտանգության կանոններ գրասենյակային պայմաններում տնտեսական գործունեության ծավալելու ընթացքում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման.

4) Հավելված N 5. Անվտանգության կանոններ շինարարական հրապարակներում աշխատանքների կազմակերպման ընթացքում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման.

5) Հավելված N 6. Անվտանգության կանոններ առևտրի իրականացման վայրերում, մեծածախ և մանրածախ առևտրի օբյեկտներում, ծառայությունների ոլորտում հաճախորդների սպասարկման օբյեկտներում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման.

6) Հավելված N 7. Անվտանգության կանոններ հանրային սննդի օբյեկտներում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման.

7) Հավելված N 8. Անվտանգության կանոններ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում, ներառյալ՝ առողջության առաջնային պահպանման և ստոմատոլոգիական ծառայություն մատուցող կազմակերպություններում, կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ներհիվանդանոցային վարակման կանխարգելման.

8) Հավելված N 9. Անվտանգության կանոններ մարմնամարզական օբյեկտների գործունեության ոլորտում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման.

9) Հավելված N 10. Անվտանգության կանոններ վարսավիրանոցների և գեղեցկության սրահների այլ ծառայությունների կազմակերպման ընթացքում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման.

10) Հավելված N 11. Անվտանգության կանոններ հանքագործական արդյունաբերության և բացահանքերի շահագործման ոլորտի ընկերություններում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով.

11) Հավելված N 12. Անվտանգության կանոններ նախադպրոցական կրթության ոլորտի կազմակերպություններում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով.

12) Հավելված N 13. Անվտանգության կանոններ ցամաքային մարդատար տրանսպորտի գործունեության ոլորտում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով.

13) Հավելված N 14. Անվտանգության ընդհանուր կանոններ hավելված N 2-13-ով չկարգավորվող՝ տնտեսական գործունեության մնացած տեսակների մասով կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման.

4. Հաստատել կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելմանն ուղղված անվտանգության կանոնների իրազեկման թերթիկը՝ համաձայն Հավելված N 15-ի:

5. Սահմանել, որ հանրային բաց տարածքներում դիմակի առկայությունը պարտադիր է:

6. Սահմանել, որ սույն որոշման հավելված N 1-ի Աղյուսակ 1-ում չներառված (ժամանակավորապես չսահմանափակված) գործունեության տեսակներով զբաղվելու ժամանակ տնտեսվարող սուբյեկտի կողմից սույն որոշման 2-րդ կետով սահմանված կանոնները չպահպանելու դեպքում կիրառվում են օրենքով սահմանված պատասխանատվության միջոցներ:

7. ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանին՝ ապահովել սույն որոշման Հավելված N 1-ի հետ կապված տնտեսվարող սուբյեկտներին պարզաբանումներ տալու գործընթացը։

8. ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանին՝ ապահովել սույն որոշման հավելված N 2-6-ով, 8-12-ով և 14-ով, ՀՀ կրթության տեսչական մարմնի ղեկավար Ալեքսանդր Շագաֆյանին՝ ապահովել սույն որոշման հավելված N 12-ով, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանին՝ ապահովել սույն որոշման հավելված N 7-ով և N 12-ով, ՀՀ ոստիկանության պետ Արման Սարգսյանին, ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեղամ Շախբազյանին՝ ապահովել սույն որոշման հավելված N 13-ով սահմանված կանոնների պահպանման նկատմամբ մշտադիտարկումը և վերահսկողությունը։

9. ՀՀ ոստիկանության պետ Արման Սարգսյանին՝ ապահովել սույն որոշման 5-րդ կետով սահմանված կարգավորման նկատմամբ մշտադիտարկումը և վերահսկողությունը:

10. ՀՀ պետական կառավարման մարմինների ղեկավարներին, ՀՀ տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներին (առաջարկությամբ)՝ ապահովել սույն որոշման իրականացումը:

11. Ուժը կորցրած ճանաչել ՀՀ պարետի 2020 թվականի մարտի 31-ի N 27 որոշումը:

12. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2020 թվականի մայիսի 17-ին՝ ժամը 23:59-ին:

 

Տ. ԱՎԻՆՅԱՆ

Հավելված N 1

ՀՀ պարետի 2020 թվականի

Մայիսի 3-ի N 63 որոշման

 

ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՌԵԺԻՄՈՎ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՂՋ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ

 

1. Սույն հավելվածի Աղյուսակ 1-ով սահմանվում են Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում ժամանակավորապես սահմանափակված տնտեսական գործունեության տեսակները և դրանցից բացառությունները:

 

Աղյուսակ 1. Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում տնտեսական գործունեության տեսակների ժամանակավոր սահմանափակումներ

 

(Ըստ ՀՀ էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի «Տնտեսական գործունեության տեսակների դասակարգիչը հաստատելու մասին» (ՏԳՏԴ) N 874-Ն հրամանի հավելվածի)

 

Կոդը

ՏԳՏ սահմանափակում

Սահմանափակումից բացառություններ

(I) Կացություն և հանրային սնունդ

55.1

Հյուրանոցների և համանման բնակատեղերի տրամադրման ծառայություններ

Բացառապես հյուրերի հաշվառման ռեգիստր վարելու պայմանով գործող ծառայություններ

55.2

Այլ բնակատեղերի տրամադրման ծառայություններ հանգստյան և տոնական օրերին հանգստի կազմակերպման համար

55.20.3 - Հանգստյան տների գործունեություն
55.20.9 - Այլ բնակատեղերի տրամադրման ծառայություններ

55.3

Քեմպինգների, ավտոհանգրվաններով բնակատեղերի, բնակության համար ավտոկցանքների կայանատեղերի տրամադրման ծառայություններ

Չկան

55.9

Այլ հանգրվանների կազմակերպում

Չկան

56.3

Բարերի և խմիչքների մատուցման համանման կետերի ծառայություններ

56.30.1 - Բարերի, սրճարանների գործունեություն
56.30.2 -Գարեջրատների, պանդոկների գործունեություն
56.30.4 - Շարժական կետերից խմիչքների, ըմպելիքների վաճառք
56.30.9 -Բարերի և խմիչքների մատուցման ծառայություններ այլ կետերից

(J) Տեղեկատվություն և կապ

59.1

Կինո- և տեսաֆիլմերի, հեռուստատեսային ծրագրերի արտադրություն

59.11 - Կինո- և տեսաֆիլմերի, հեռուստատեսային ծրագրերի արտադրություն
59.12 - Կինո- և տեսաֆիլմերի, հեռուստատեսային ծրագրերի հետարտադրական գործունեություն
59.13 - Կինո- և տեսաֆիլմերի, հեռուստատեսային ծրագրերի տարածում՝ բացառապես «կինո- և տեսաժապավենների, ԴՎԴ-ների (DVD) և համանման արտադրանքի տարածում և բաշխում հեռուստակայանների միջև և կինո- և տեսաֆիլմերի տարածման իրավունքի վաճառք և ձեռքբերում» մասով

(N) Վարչարարական և օժանդակ գործունեություն

82.3

Վեհաժողովների, առևտրային ցուցահանդեսների կազմակերպում

82.30.2 - Առևտրի իրականացման վայրի կազմակերպում
82.30.3 - Հարսանիքների, հանդիսավոր միջոցառումների համար սրահների տրամադրում` ոչ ավելի, քան 5 հոգու մասնակցությամբ միջոցառումների համար

(P) Կրթություն

85.2

Տարրական կրթություն

Ուսումնական գործընթացը՝ բացառապես առցանց կամ հեռավար եղանակով:
Կազմակերպչական և այլ բնույթի աշխատանքները՝ հաստատության ղեկավարի հրահանգներին համապատասխան:

85.3

Հիմնական և միջնակարգ, նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթություն

Ուսումնական գործընթացը՝ բացառապես առցանց կամ հեռավար եղանակով:
Կազմակերպչական և այլ բնույթի աշխատանքները՝ հաստատության ղեկավարի հրահանգներին համապատասխան:

85.4

Հետմիջնակարգ, բայց ոչ բարձրագույն կրթություն, բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթություն

85.42.4 - Հետբուհական մասնագիտական կրթություն՝ բացառապես ինտերնատուրայում և կլինիկական օրդինատուրայում կրթության մասով
Մնացածի մասով՝
Ուսումնական գործընթացը՝ բացառապես առցանց կամ հեռավար եղանակով:
Կազմակերպչական և այլ բնույթի աշխատանքները՝ հաստատության ղեկավարի հրահանգներին համապատասխան:

85.5

Այլ կրթություն

Ուսումնական գործընթացը՝ բացառապես առցանց կամ հեռավար եղանակով:
Կազմակերպչական և այլ բնույթի աշխատանքները՝ հաստատության ղեկավարի հրահանգներին համապատասխան:

85.6

Կրթության բնագավառում օժանդակ գործունեություն

Բացառապես առցանց կամ հեռավար եղանակով

(R) Մշակույթ, զվարճություններ, հանգիստ

90.0

Ստեղծագործական, արվեստի և հանդիսադիր ներկայացումների կազմակերպման բնագավառում գործունեություն

90.01.0 - Կատարողական արվեստի բնագավառում գործունեություն՝ բացառապես փորձերի մասով, առավելագույնը 10 հոգու մասնակցությամբ՝ թատերախմբերի, նվագախմբերի և երգչախմբերի դեպքում, առավելագույնը 7 հոգու մասնակցությամբ՝ պարային խմբերի դեպքում
90.03 - Ստեղծագործական գործունեություն

91.0

Գրադարանների, արխիվների, թանգարանների և այլ մշակութային կազմակերպությունների գործունեություն

91.01.3 - Արխիվների գործունեություն
91.02.0 - Թանգարանների գործունեություն՝ բացառապես բնության և պատմաճարտարապետական համալիրներից բաղկացած արգելոց-թանգարանների, ճարտարապետության և մոնումենտալ արվեստի հուշարձան-թանգարանների, տեսարժան վայրերին կից մշտական գործող ցուցասրահների և ցուցադրումների գործունեության մասով
91.03 - Պատմական վայրերի ու կառույցների շահագործում և պահպանում
91.04 - Բուսաբանական և կենդանաբանական այգիների ու բնության հատուկ պահպանվող տարածքների, արգելոցների գործունեություն

92.0

Շահումով խաղերի կազմակերպման հետ կապված գործունեություն

92.00.5 - Վիրտուալ մոլեխաղերի հետ կապված գործունեություն

93.2

Զվարճությունների և հանգստի կազմակերպման այլ գործունեություն

93.29.9 - Զվարճությունների և հանգստի կազմակերպման այլ գործունեություն՝ բացառապես բացօթյա տարածքներում զվարճությունների կազմակերպման համար անհրաժեշտ սարքավորանքի վարձույթի մասով

(S) Սպասարկման այլ ծառայություններ

94.9

Անդամության վրա հիմնված այլ կազմակերպությունների գործունեություն

94.91.1 - Եկեղեցիներում, վանքերում, մզկիթներում, սինագոգներում և այլ պաշտամունքի վայրերում իրականացվող կրոնական ծիսական արարողություններ՝ ոչ ավելի, քան 5 հոգու մասնակցությամբ
94.91.2 - Կրոնական ծեսերի (հոգեհանգստի և այլնի) կատարման ծառայություններ՝ ոչ ավելի, քան 5 հոգու մասնակցությամբ
94.92 - Քաղաքական կազմակերպությունների գործունեություն

Ծանոթագրություն.

Աղյուսակի 3-րդ սյունակում սահմանված բացառությունները ցույց են տալիս, թե սահմանափակված տնտեսական գործունեության տեսակի որ հատվածը և ինչ կանոնով է թույլատրված:»

 

Հավելված N 2

ՀՀ պարետի 2020 թվականի

Մայիսի 3-ի N 63 որոշման

 

ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ

 

1. Ընդհանուր կանոններ

1) Պետական կառավարման և տեղական ինքնակառավարման բոլոր մարմինների գործունեությունը հնարավոր բոլոր դեպքերում իրականացվում է հեռավար/առցանց եղանակով՝ միաժամանակ ապահովելով մարմնի գործառույթների անխափան իրականացումը:

2) Պետական կառավարման և տեղական ինքնակառավարման բոլոր մարմինների ղեկավարները սահմանում են այն աշխատակիցների ցանկը, որոնց աշխատանքը հնարավոր է կազմակերպել հեռավար եղանակով՝ ապահովելով վերջիններիս աշխատանքի իրականացումը տնից։

3) Պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարները մարմնի գրասենյակային տարածքներում ապահովում են սույն որոշման Հավելված N 4-ով սահմանված` «Անվտանգության կանոններ գրասենյակային պայմաններում տնտեսական գործունեության ծավալելու ընթացքում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման» պահանջները, այնքանով, որքանով դրանք կիրառելի են տվյալ մարմնի նկատմամբ։

4) Մարմնի ղեկավարները բոլոր աշխատակիցներին մարմինների վարչական շենքերում գտնվելու ընթացքում ապահովում են բժշկական պաշտպանիչ դիմակներով և ախտահանիչ նյութերով, իսկ քաղաքացիների սպասարկում իրականացնող անձնակազմի դեպքում՝ նաև պաշտպանիչ ձեռնոցներով:

5) Պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներն ապահովում են աշխատողների շրջանում անվտանգ վարվելականոնների և սանիտարահամաճարակային անվտանգության նորմերի վերաբերյալ պատշաճ իրազեկումը, այդ թվում՝ տեսանելի վայրերում պաստառներ փակցնելու և/կամ այլ նախընտրելի միջոցներով՝ համաձայն սույն որոշման հավելված N 15-ով սահմանված իրազեկման թերթիկի:

6) Առցանց ծառայությունների առկայության դեպքում պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները միջոցներ են ձեռնարկում դրանք հնարավորինս էլեկտրոնային եղանակով մատուցելու համար՝ զուգահեռաբար իրականացնելով դրանց վերաբերյալ հանրային իրազեկման արշավներ:

2. Պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների սպասարկման գրասենյակներում քաղաքացիների սպասարկման կանոններ

1) Մարմնի ղեկավարի ցուցմամբ ապահովվում է անձնակազմի հնարավոր նվազագույն ներգրավվածություն և շփում քաղաքացիների հետ:

2) Հնարավորության դեպքում անհրաժեշտ է ապահովել քաղաքացիների ընդունելություն՝ ըստ նախնական էլեկտրոնային կամ հեռախոսային հերթագրման։

3) Հնարավորության դեպքում կենսաթոշակային տարիքի անձանց պետք է սպասարկել առանձին՝ բացառելով շփումը այլ անձանց հետ։

4) Սպասարկման գրասենյակներում անհրաժեշտ է բացառել մարդկանց կուտակումները, իսկ կուտակումներ առաջանալու հավանականության դեպքում՝ ապահովել մարդկանց մուտքի գործընթացի կառավարմանն ուղղված միջոցառումներ՝ սահմանափակելով մարդկանց մուտքը փակ տարածք՝ մինչև ներսում գտնվող մարդկանց որոշակի քանակի դուրս գալը.

5) 20 քառակուսի մետր և ավելի մակերես ունեցող սպասարկման գրասենյակներում անհրաժեշտ է պահպանել սոցիալական հեռավորություն՝ ապահովելով յուրաքանչյուր անձի համար 8 քառակուսի մետրից ոչ պակաս տարածք, իսկ մինչև 20 քառակուսի մետր մակերես ունեցող սպասարկման գրասենյակներում` միաժամանակ առավելագույնը 2 այցելուի ներկայություն.

6) Վճարման տերմինալների, սպասարկման տաղավարների մոտ առնվազն իրարից մեկ մետր հեռավորությամբ անհրաժեշտ է իրականացնել գծանշում՝ հերթերը բացառելու և սոցիալական հեռավորությունն ապահովելու նպատակով:

7) Արգելվում է սպասարկման գրասենյակներ հաճախորդների մուտքն առանց պաշտպանիչ դիմակների:

8) Քաղաքացիների հետ շփում ունեցող աշխատակիցներին մարմիններն ապահովում են բժշկական պաշտպանիչ դիմակներով, ձեռնոցներով և ախտահանիչ նյութերով:

9) Դիմակները փոխվում են 3-4 ժամը մեկ:

10) Անհրաժեշտ է ապահովել վճարման տերմինալների ախտահանումը օրական առնվազն 4 անգամ։

 

Հավելված N 3

ՀՀ պարետի 2020 թվականի

Մայիսի 3-ի N 63 որոշման

 

ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ

 

ՓԱԿ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԾԱՎԱԼԵԼՈՒ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ (COVID-19) ՏԱՐԱԾՄԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ

 

Առողջ և անվտանգ աշխատանքային պայմանների ապահովման պարտականությունն ամբողջ ծավալով կրում է գործատուն։ Փակ արտադրական տարածքում տնտեսական գործունեության իրականացման ընթացքում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով միջոցառումներն իրականացվում են ըստ երկրում համաճարակային իրավիճակի զարգացման փուլերի: Ներկա փուլում, փակ արտադրական տարածքում տնտեսական գործունեություն ծավալելիս, պահպանվում են ստորև ներկայացված կանոնները:

1. Աշխատանքների ընդհանուր կազմակերպում.

1) Անհրաժեշտ է բացառել մարդկային կուտակում ենթադրող միջոցառումները, կենդանի ժողովները և հավաքները, իսկ դրա անխուսափելիության դեպքում՝ դրանք անց են կացվում առավելագույնը 10 հոգու մասնակցությամբ՝ պահպանելով մասնակիցների միջև նվազագույնը 1.5 մետր սոցիալական հեռավորություն:

2) Անհրաժեշտ է հնարավորինս բացառել ներգնա և արտագնա գործուղումները, հատկապես բազմամարդ միջոցառումների նպատակով, իսկ դրա անխուսափելիության դեպքում՝ առավելագույնս սահմանափակվում են գործուղման ընթացքում հանդիպումներն ու շփումների շրջանակը:

3) Ընկերությունն ապահովում է աշխատողների անվտանգ տեղափոխումն աշխատավայր և հետադարձ՝ ամեն օր ախտահանելով տրանսպորտային միջոցը:

4) Ապահովվում է հերթափոխային աշխատանք այն բոլոր դեպքերում, երբ արտադրական գործընթացը և աշխատանքների բնույթը նման հնարավորություն են տալիս:

5) Անհրաժեշտ է հնարավորինս ձեռնպահ մնալ կորոնավիրուսի ծանր հիվանդության զարգացման բարձր ռիսկային խմբի աշխատողներին աշխատավայր կանչելուց, այդ թվում՝ պահպանելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 186-րդ հոդվածով սահմանված կանոնները: Բարձր ռիսկային խմբի մեջ ներառված են՝

ա. 65 և բարձր տարիքի անձինք,

բ. թույլ իմունային համակարգ ունեցող անձինք (օր.՝ քաղցկեղ),

գ. քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք (շնչառական հիվանդություններ՝ ասթմա, թոքային քրոնիկ հիվանդություն (CՕPD), էմֆիզեմա կամ բրոնխիտ, սրտի քրոնիկ անբավարարություն, երիկամների քրոնիկ հիվանդություն, լյարդի քրոնիկ հիվանդություն (հեպատիտ), քրոնիկ նյարդաբանական հիվանդություն (Պարկինսոնի հիվանդություն, ցրված սկլերոզ (MS), ուղեղային կաթված տարած),

դ. շաքարային դիաբետ ունեցող անձինք:

6) Նշանակել կորոնավիրուսային հիվանդության տարածման կանխարգելման նպատակով միջոցառումների պատասխանատուի (այսուհետ՝ Պատասխանատու):

7) Պատասխանատուն ապահովում է արտադրական տարածքում ընդհանուր սանիտարահամաճարակային անվտանգության կանոնների և հիգիենիկ նորմերի պահպանման նկատմամբ պատշաճ հսկողությունը և կանոնների համար անհրաժեշտ պարագաների, նյութերի ու հարմարությունների առկայությունը:

8) Պատասխանատուն ապահովում է առնվազն ախտահանումների, աշխատողների և այցելուների առողջական վիճակի մասին գրանցումների (այլ գրանցումներն՝ ըստ նպատակահարմարության) վարումը:

9) Պատասխանատուն ապահովում է անվտանգ վարվելականոնների և սանիտարահամաճարակային անվտանգության նորմերի վերաբերյալ աշխատողներին պատշաճ իրազեկումը, այդ թվում՝ տեսանելի վայրերում պաստառներ փակցնելու և/կամ այլ նախընտրելի միջոցներով՝ համաձայն սույն որոշման հավելված N 15-ով սահմանված իրազեկման թերթիկի:

2. Փակ արտադրական տարածքի կազմակերպում.

1) Ապահովել արտադրամասի ընդհանուր մուտքի, զուգարանի, խոհանոցային հատվածի (առկայության դեպքում), առանձին շենքերի մուտքերի մոտ ախտահանիչներով (ալկոհոլային հիմքով) տարողություններ, անձեռոցիկներ և փակվող աղբարկղեր:

2) Ապահովել փակ արտադրամասի տարածքում ձեռքերի լվացման հնարավորություն՝ հոսող տաք և սառը ջրով, արմնկային կամ ոտնակային կառավարման ծորակներով (դրա անհնարինության դեպքում՝ անմիջապես ախտահանման հնարավորությամբ), օճառով, ընդ որում՝ այնպես, որ բացառվեն աշխատողների կուտակումները:

3) Ապահովել աշխատատեղերի միջև առնվազն 1.5 մետր սոցիալական հեռավորություն: Այն դեպքերում, երբ արտադրական գործընթացի և աշխատանքի բնույթից ելնելով՝ հնարավոր չէ պահպանել առնվազն 1.5 մետր հեռավորություն, աշխատողները կրում են նաև դիմային վահանակներ:

4) Աշխատատեղերը կահավորել փակվող աղբամաններով՝ առնվազն 1 աղբաման 2 աշխատողի հաշվով՝ օգտագործված դիմակները և անհատական պաշտպանական այլ պարագաները նետելու համար:

5) Յուրաքանչյուր երկու ժամը մեկ ապահովել արտադրական տարածքի բնական օդափոխությունը:

6) Օրական 2-4 ժամը մեկ ֆիքսված ժամերի ախտահանել տարածքի դռների բռնակները, սեղանները, ձեռքով հաճախակի հպման մակերեսները (սարքերի մակերեսներ, լույսի անջատիչներ, սարքավորումների բռնակներ, հեռակառավարման վահանակներ, ընդհանուր օգտագործման հեռախոսներ, համակարգիչներ, ստեղնաշարեր և մկնիկներ և այլն), սանհանգույցները, ձեռքերի հպման համար նախատեսված մակերեսները քլորի հիմքով կամ առնվազն 60% սպիրտ պարունակող ախտահանիչ նյութերի կիրառմամբ՝ նյութին կից մեթոդական ուղեցույցին համապատասխան:

7) Հերթափոխային աշխատանքի դեպքում հերթափոխի ավարտին ապահովել՝

ա. Շենքերի բոլոր տարածքների օդափոխությունը.

բ. Արտադրական տարածքի, խոհանոցային հատվածի կամ սննդի ընդունման սենյակի, դռների բռնակների, բազրիքների, սեղանների, աթոռի թիկնակների, լվացարանների, սարքերի մաքրվող մակերեսների և մաքրման ենթակա այլ մակերեսների խոնավ մաքրում՝ ախտահանիչ միջոցների կիրառմամբ:

8) Անձնական (դրսի) և աշխատանքային հագուստի պահպանման, արտահագուստի (սանիտարական հագուստի) համար ապահովել համապատասխան հանդերձապահարաններ:

3. Անձնակազմի համար կանոններ.

1) Ապահովել փակ արտադրական տարածքի աշխատողների «մուտքի ֆիլտր»՝ ջերմաչափում հեռավար կամ անհատական ջերմաչափով: Յուրաքանչյուր աշխատողի ջերմությունը չափվում է օրական երկու անգամ (ապահովելով անվտանգ գործելակարգ), որից մեկը՝ աշխատանքի ներկայանալու պահին՝ կատարելով համապատասխան նշում գրանցամատյանում:

2) Արգելվում է սուր շնչառական վարակների ախտանշաններով (ջերմություն, հազ, հարբուխ, դժվարաշնչություն) աշխատողների՝ աշխատանքի վայր մուտքը:

3) Հերթափոխային աշխատանքի դեպքում բացառվում է տարբեր հերթափոխերի աշխատողների միջև շփումը:

4) Բացառվում է առանձին արտադրամասերի աշխատողների միջև շփումը:

5) Անհրաժեշտ է բացառել արտադրամասում մարդկային կուտակումները:

6) Աշխատողներին անհրաժեշտ է ապահովել մեկանգամյա օգտագործման դիմակների (ելնելով աշխատանքային հերթափոխի տևողությունից և դիմակները առնվազն 3-4 ժամը մեկ փոխելու հաշվարկից), ձեռքերի մշակման մաշկային հականեխիչների, ախտահանիչ միջոցների, անձեռոցիկների՝ առնվազն մեկ շաբաթվա պահուստային պաշարով:

7) Աշխատողները 3-4 ժամը մեկ փոխում են դիմակները/դիմային վահանակները: Բացառվում են մեկանգամյա դիմակների և ձեռնոցների կրկնակի օգտագործումը, ինչպես նաև՝ խոնավացած դիմակների օգտագործումը:

8) Ապահովել վարչական անձնակազմին օպերատիվ տեղեկատվություն հաղորդելու հնարավորություն:

9) Աշխատանքի և ընդմիջման ժամերին արգելվում է աշխատողների ելքը ընկերության վարչական տարածքից: Անհրաժեշտ է ապահովել սոցիալական հեռավորության պահպանմամբ ընդմիջման և սննդի կազմակերպման հնարավորություն՝ ընդմիջման ընթացքում հնարավորինս բացառելով այլ աշխատողների հետ սերտ շփումը, այլ տարածքներ այցելությունը:

10) Սննդի կենտրոնացված կազմակերպման դեպքում այն պետք է ապահովել օդափոխվող տարածքում և սահմանել աշխատողների համար հստակ ժամանակացույց: Խոհանոցային հատվածի բացակայության դեպքում բացառել արտադրական տարածքում սնվելը և ապահովել սննդի կազմակերպման համար առանձնացված՝ օդափոխվող, լվացարանի առկայությամբ և ձեռքերի ախտահանման հնարավորությամբ սենյակ կամ տարածք:

11) Անհրաժեշտ է նշանակել արտադրամասում լոգիստիկա ապահովող անձի/անձանց՝ տարբեր արտադրամասերի աշխատողների և օպերացիաների միջև կապն ապահովելու համար՝ նրանց ապահովելով արտահագուստով և անհատական պաշտպանության այլ միջոցներով:

4. Մատակարարների, առաքիչների, վերանորոգող բանվորների, ճարտարագետների և այլ այցելուների համար կանոններ.

1) Անհրաժեշտ է ապահովել յուրաքանչյուր այցելուի ջերմաչափումը հեռահար ջերմաչափով և վարել գրանցամատյան:

2) Պետք է բացառել սուր շնչառական վարակների ախտանշաններով՝ ջերմություն, հազ, հարբուխ, դժվարաշնչություն ունեցող այցելուների մուտքը արտադրամասի տարածք և անհապաղ ահազանգել ՀՀ առողջապահության նախարարության թեժ գիծ՝ 8003 համարով:

3) Այցելուների հետ աշխատելու ընթացքում պահպանվում է առնվազն 1.5 մետր սոցիալական հեռավորություն:

4) Հնարավորության դեպքում այցելուների աշխատանքի համար ապահովվում է առանձին տարածք:

 

Հավելված N 4

ՀՀ պարետի 2020 թվականի

Մայիսի 3-ի N 63 որոշման

 

ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ

 

ԳՐԱՍԵՆՅԱԿԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԾԱՎԱԼԵԼՈՒ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ (COVID-19) ՏԱՐԱԾՄԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ

 

Առողջ և անվտանգ աշխատանքային պայմաններ ունենալու իրավունքը յուրաքանչյուր աշխատողի սահմանադրական իրավունքն է: Դրա ապահովման պարտականությունն ամբողջ ծավալով կրում է գործատուն։ Գրասենյակային աշխատավայրերում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) կանխարգելման ուղղությամբ աշխատանքներն իրականացվում են ըստ երկրում համաճարակային իրավիճակի զարգացման փուլերի: Ներկա փուլում պետք է ապահովվեն գրասենյակային աշխատավայրում աշխատանքի կազմակերպման ստորև ներկայացված կանոնները:

1. Աշխատանքների ընդհանուր կազմակերպում.

1) Աշխատանքն անհրաժեշտ է կազմակերպել առցանց/հեռավար եղանակով՝ դրա համար ներդնելով անհրաժեշտ մեխանիզմներ, ընդ որում՝ ՀՀ աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով աշխատանքի դիմաց վարձատրություն այն բոլոր դեպքերի համար, երբ կատարված աշխատանքի որակին և ժամկետներին ներկայացվող պահանջները պահպանված են։ Աշխատանքն առցանց/հեռավար կազմակերպելու անհնարինության դեպքում գրասենյակում աշխատանքի ներգրավվում են օպտիմալ քանակի աշխատողներ և/կամ սահմանվում են հերթափոխային աշխատանք:

2) Պետք է բացառել մարդկային կուտակումներ ենթադրող միջոցառումները, կենդանի ժողովները և հավաքները, իսկ դրանց անխուսափելիության դեպքում՝ դրանք անց կացնել առավելագույնը 10 հոգու մասնակցությամբ՝ պահպանելով մասնակիցների միջև նվազագույնը 1.5 մետր սոցիալական հեռավորություն:

3) Պետք է հնարավորինս բացառել ներգնա և արտագնա գործուղումները, հատկապես բազմամարդ միջոցառումների նպատակով, իսկ դրա անխուսափելիության դեպքում՝ առավելագույնս սահմանափակել գործուղման ընթացքում հանդիպումներն ու շփումների շրջանակը:

4) Անհրաժեշտ է հնարավորինս ձեռնպահ մնալ կորոնավիրուսի ծանր հիվանդության զարգացման բարձր ռիսկային խմբի աշխատողներին աշխատավայր կանչելուց, այդ թվում՝ պահպանելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 186-րդ հոդվածով սահմանված կանոնները: Բարձր ռիսկային խմբի մեջ ներառված են՝

ա. 65 և բարձր տարիքի անձինք,

բ. թույլ իմունային համակարգ ունեցող անձինք (օր.՝ քաղցկեղ),

գ. քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք (շնչառական հիվանդություններ՝ ասթմա, թոքային քրոնիկ հիվանդություն (CՕPD), էմֆիզեմա կամ բրոնխիտ, սրտի քրոնիկ անբավարարություն, երիկամների քրոնիկ հիվանդություն, լյարդի քրոնիկ հիվանդություն (հեպատիտ), քրոնիկ նյարդաբանական հիվանդություն (Պարկինսոնի հիվանդություն, ցրված սկլերոզ (MS), ուղեղային կաթված տարած),

դ. շաքարային դիաբետ ունեցող անձինք:

5) Անհրաժեշտ է նշանակել կորոնավիրուսային հիվանդության տարածման կանխարգելման նպատակով միջոցառումների պատասխանատուի (այսուհետ՝ Պատասխանատու):

6) Պատասխանատուն ապահովում է գրասենյակի ողջ տարածքում ընդհանուր սանիտարահամաճարակային անվտանգության կանոնների և հիգիենիկ նորմերի պահպանման նկատմամբ պատշաճ հսկողությունը և կանոնների համար անհրաժեշտ պարագաների, նյութերի ու հարմարությունների առկայությունը:

7) Պատասխանատուն ապահովում է առնվազն ախտահանումների, աշխատողների և այցելուների առողջական վիճակի մասին գրանցումների (այլ գրանցումներն՝ ըստ նպատակահարմարության) վարումը:

8) Ընկերությունն ապահովում է աշխատողների՝ անվտանգ վարվելականոնների և սանիտարահամաճարակային անվտանգության նորմերի վերաբերյալ պատշաճ իրազեկումը, այդ թվում՝ տեսանելի վայրերում պաստառներ փակցնելու և/կամ այլ նախընտրելի միջոցներով՝ համաձայն սույն որոշման հավելված N 15-ով սահմանված իրազեկման թերթիկի:

2. Գրասենյակային տարածքի կազմակերպման կանոններ.

1) Գրասենյակի ընդհանուր մուտքի, ստորաբաժանումների, զուգարանների և խոհանոցային հատվածի (առկայության դեպքում) մուտքերի մոտ անհրաժեշտ է ապահովել ախտահանիչներով տարողություններ, անձեռոցիկներ և փակվող աղբարկղեր:

2) Անհրաժեշտ է ապահովել ձեռքերի լվացման հնարավորություններ՝ հոսող տաք և սառը ջրով, արմնկային կամ ոտնակային կառավարման ծորակներով (դրա անհնարինության դեպքում՝ անմիջապես ախտահանման հնարավորությամբ), օճառով:

3) Նույն աշխատասենյակում աշխատասեղանների միջև ապահովվում է առնվազն 1.5 մետր հեռավորություն: Հնարավորության դեպքում՝ կիրառվում են աշխատատեղերը բաժանող միջնորմներ:

4) Աշխատատեղերը կահավորվում են փակվող աղբամաններով՝ առնվազն 2 աշխատողի հաշվով 1 աղբաման հաշվարկով՝ օգտագործված դիմակները և անհատական պաշտպանիչ այլ պարագաները նետելու համար:

5) Ապահովվում է գրասենյակային տարածքի և/կամ առանձին սենյակների բնական օդափոխությունը 2 ժամը մեկ պարբերականությամբ:

6) Օրական 2 անգամ՝ աշխատանքային օրվա ընթացքում՝ ֆիքսված ժամի և ավարտին, անհրաժեշտ է ախտահանել գրասենյակային տարածքի դռների բռնակները, բազրիքները, սեղանները, ձեռքով հաճախակի հպման մակերեսները (սարքերի մակերեսներ, լույսի անջատիչներ, սարքավորումների բռնակներ, հեռակառավարման վահանակներ, ընդհանուր օգտագործման հեռախոսներ, համակարգիչներ, ստեղնաշարեր և մկնիկներ և այլն), սանհանգույցները, ձեռքերի հպման համար նախատեսված մակերեսները քլորի հիմքով կամ 60-80% սպիրտ պարունակող ախտահանիչ նյութերի կիրառմամբ՝ նյութին կից մեթոդական ուղեցույցին համապատասխան:

7) Հերթափոխային աշխատանքի դեպքում հերթափոխի ավարտին ապահովվում է՝

ա. Շենքերի օդափոխությունը.

բ. Գրասենյակի տարածքի, խոհանոցային հատվածի կամ սննդի ընդունման սենյակի, դռների բռնակների, բազրիքների, սեղանների, աթոռի թիկնակների, լվացարանների, սարքերի մաքրվող մակերեսների և մաքրման ենթակա այլ մակերեսների խոնավ մաքրում՝ ախտահանիչ միջոցների կիրառմամբ:

3. Անձնակազմի համար կանոններ.

1) Անհրաժեշտ է ապահովել ընկերության աշխատողների ջերմաչափում՝ հեռահար կամ անհատական ջերմաչափով: Յուրաքանչյուր աշխատողի ջերմությունը չափվում է օրական երկու անգամ (ապահովելով անվտանգ գործելակարգ), որից մեկը՝ աշխատանքի ներկայանալու պահին՝ կատարելով համապատասխան նշում գրանցամատյանում:

2) Պետք է բացառել սուր շնչառական վարակների ախտանշաններով (ջերմություն, հազ, հարբուխ, դժվարաշնչություն) աշխատողների մուտքը աշխատանքի վայր:

3) Այցելուներ ունենալու դեպքում աշխատողի և այցելուի միջև պահպանվում է առնվազն 1.5 մետր սոցիալական հեռավորություն

4) Աշխատանքային ժամերին աշխատողը կրում է մեկանգամյա օգտագործման դիմակ (բժշկական), որը փոխում է 3-4 ժամը մեկ: Պետք է բացառել մեկանգամյա դիմակների կրկնակի օգտագործումը, ինչպես նաև՝ խոնավացած դիմակների օգտագործում:

5) Պետք է ապահովել աշխատողներին մեկանգամյա օգտագործման դիմակների (դիմակները առնվազն 3-4 ժամը մեկ փոխելու հաշվարկով), ձեռքերի մշակման մաշկային հականեխիչների, ախտահանիչ միջոցների, անձեռոցիկների՝ առնվազն մեկ շաբաթվա պահուստային պաշարով:

6) Աշխատանքի և ընդմիջման ժամերին արգելվում է գրասենյակի տարածքից աշխատողների ելքը: Աշխատողների ընդմիջումը և սննդի կազմակերպումն անհրաժեշտ է ապահովել սոցիալական հեռավորության պահպանմամբ: Սննդի կենտրոնացված կազմակերպման դեպքում այն ապահովվում է օդափոխվող տարածքում, և սահմանվում է աշխատողների համար հստակ ժամանակացույց: Խոհանոցային հատվածի առկայության դեպքում ապահովվում է մեկանգամյա օգտագործման սպասք: Խոհանոցային հատվածի օգտագործումն իրականացվում է սահմանված հերթով կամ առնվազն երկու մետր հեռավորության պահպանումով:

4. Այցելուների համար կանոններ.

1) Անհրաժեշտ է ապահովել յուրաքանչյուր այցելուի ջերմաչափումը հեռահար ջերմաչափով և վարել գրանցամատյան:

2) Պետք է բացառել սուր շնչառական վարակների ախտանշաններով՝ ջերմություն, հազ, հարբուխ, դժվարաշնչություն ունեցող այցելուների մուտքը արտադրամասի տարածք և անհապաղ ահազանգել ՀՀ առողջապահության նախարարության թեժ գիծ՝ 8003 համարով:

3) Այցելուների հետ աշխատելու ընթացքում պահպանվում է առնվազն 1.5 մետր սոցիալական հեռավորություն:

4) Հնարավորության դեպքում այցելուների աշխատանքի համար ապահովվում է առանձին տարածք:

 

Հավելված N 5

ՀՀ պարետի 2020 թվականի

Մայիսի 3-ի N 63 որոշման

 

ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ

 

ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՆԵՐՈՒՄ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ (COVID-19) ՏԱՐԱԾՄԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ

 

Առողջ և անվտանգ աշխատանքային պայմանների ապահովման պարտականությունն ամբողջ ծավալով կրում է գործատուն։ Շինարարական հրապարակներում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) կանխարգելման ուղղությամբ աշխատանքներն իրականացվում են ըստ երկրում համաճարակային իրավիճակի զարգացման փուլերի: Ներկա փուլում շինարարական հրապարակներում աշխատանքի կազմակերպման ժամանակ կիրառվում են ստորև ներկայացված կանոնները:

1. Աշխատանքների ընդհանուր կազմակերպում.

1) Անհրաժեշտ է նշանակել կորոնավիրուսային հիվանդության տարածման կանխարգելման նպատակով միջոցառումների պատասխանատու (այսուհետ՝ Պատասխանատու):

2) Պետք է հնարավորինս ձեռնպահ մնալ կորոնավիրուսի ծանր հիվանդության զարգացման բարձր ռիսկային խմբի աշխատողներին աշխատանքի ներգրավելուց՝ պահպանելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 186-րդ հոդվածով սահմանված կանոնները: Բարձր ռիսկային խմբի մեջ ներառված են՝

ա. թույլ իմունային համակարգ ունեցող անձինք (օր.՝ քաղցկեղ),

բ. 65 և բարձր տարիքի անձինք,

գ. Քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք (շնչառական հիվանդություններ՝ ասթմա, թոքային քրոնիկ հիվանդություն (CՕPD), էմֆիզեմա կամ բրոնխիտ, սրտի քրոնիկ անբավարարություն, երիկամների քրոնիկ հիվանդություն, լյարդի քրոնիկ հիվանդություն (հեպատիտ), քրոնիկ նյարդաբանական հիվանդություն (Պարկինսոնի հիվանդություն, ցրված սկլերոզ (MS), ուղեղային կաթված տարած),

դ. շաքարային դիաբետ ունեցող անձինք:

3) Շինարարական տարածքի մուտքի/ելքի մոտ պետք է բացառել անձանց կուտակումները:

4) Արգելվում է ոչ հիմնական աշխատակազմի և կողմնակի անձանց մուտքը շինարարական հրապարակ:

5) Աշխատանքի ժամանակացույցը պետք է կազմել այնպես, որ պատշաճ ժամանակ տրամադրվի մաքրության և ախտահանման կազմակերպման համար:

6) Հանդիպում-քննարկումները կազմակերպվում են բացօթյա՝ միայն առանցքային աշխատողների մասնակցությամբ՝ պահպանելով մասնակիցների միջև սոցիալական հեռավորությունը (1.5 - 2 մետր):

7) Հնարավոր բոլոր դեպքերում պետք է սահմանել հերթափոխային աշխատանք:

8) Խմբային աշխատանք ենթադրվելու դեպքում՝ անհրաժեշտ է հնարավորինս կրճատել այդ աշխատանքների ժամանակահատվածը: Նման աշխատանք իրականացնողների խմբերը հաշվառվում և գրանցվում են:

9) Շինարարական հրապարակում առանձնացվում են աշխատանքային գոտիներ տարբեր գործառույթներ իրականացնող աշխատողների համար:

10) Շինարարական հրապարակում տեղակայվում են միակողմանի աստիճանահարթակներ` նվազագույնի հասցնելով աշխատողների միջև շփումը:

11) Շինարարական հրապարակի տարածքում ապահովվում են ախտահանիչներով տարողություններ, անձեռոցիկներ և փակվող աղբարկղեր:

12) Անհրաժեշտ է ապահովել ձեռքերի լվացման հնարավորություններ՝ հոսող տաք և սառը ջրով, արմնկային կամ ոտնակային կառավարման ծորակներով (դրա անհնարինության դեպքում՝ անմիջապես ախտահանման հնարավորությամբ), օճառով:

13) Անհրաժեշտ է առանձնացնել առաքման գոտիները, որտեղ հանդիպում են միայն առաքիչները և ապրանք ստացողները: Հնարավորության սահմաններում սահմանափակվում են առաքիչի և ստացողի միջև փոխանցումները ( օրինակ՝ առաքման փաստաթղթեր, գրիչներ ստորագրությունների համար): Առաքման ընթացքում առաքիչները մնում են իրենց տրանսպորտային միջոցներում, ապրանքները բեռնաթափվում են անհատական պաշտպանիչ միջոցներ կրող աշխատողների կողմից:

2. Աշխատողների համար կանոններ.

1) Ապահովվում է աշխատողների ջերմաչափում՝ հեռահար կամ անհատական ջերմաչափով: Յուրաքանչյուր աշխատողի ջերմությունը չափվում է օրական երկու անգամ (ապահովելով անվտանգ գործելակարգ), որից մեկը՝ աշխատանքի ներկայանալու պահին՝ կատարելով համապատասխան նշում գրանցամատյանում:

2) Պետք է բացառել սուր շնչառական վարակների ախտանշաններով (ջերմություն, հազ, հարբուխ, դժվարաշնչություն) աշխատողների մուտքը շինարարական հրապարակ:

3) Շինարարական հրապարակում աշխատողները պարտադիր կրում են պաշտպանիչ դիմակներ:

4) Սնվելու համար անհրաժեշտ է առանձնացնել տաք ջրով և օճառով լվացվելու և ձեռքերի ախտահանման հնարավորությամբ տարածք, որտեղ ևս պահպանվում է սոցիալական հեռավորություն:

5) Ընդմիջումներին սնվելու համար պետք է օգտագործել բացօթյա տարածքներ, և ընդմիջումների ժամանակացույցը կազմել այնպես, որ միաժամանակ քիչ թվով աշխատողներ գտնվեն նույն վայրում:

6) Անհրաժեշտ է սահմանափակել այնպիսի սարքերի օգտագործումը, ինչպիսիք են սուրճի մեքենաները, միկրոալիքային վառարանները և այլն, կամ ապահովել ախտահանիչ միջոցներ` օգտվելուց հետո դրանք ախտահանելու համար:

7) Շինարարական հրապարակի տարբեր գոտիներում, սնվելու վայրերում սահմանվում է աշխատողների առավելագույն թույլատրելի քանակ` մարդկանց միջև ֆիզիկական հեռավորության պահպանման նպատակով:

8) Աշխատանքի ավարտից հետո արգելվում է աշխատողների խմբային հավաքը:

3. Բնակեցված վայրերում շինարարական աշխատանքների անվտանգությունը

9) Անհրաժեշտ է առավելագույնս նվազեցնել շինարարական աշխատանքներում ներգրավված աշխատողների շփումը բնակիչների հետ:

10) Պետք է բացառել ոչ անհետաձգելի շինարարական աշխատանքների իրականացումը, եթե տվյալ բնակելի տարածքում գրանցվել է կորոնավիրուսային վարակ կամ կան մեկուսացման ռեժիմում գտնվող բնակիչներ: Անհետաձգելի շինարարական աշխատանքների դեպքում շինարարական աշխատանքներում ներգրավված աշխատողներն աշխատում են ձեռնոցներով, պաշտպանիչ արտահագուստով և դիմակներով:

11) Շինարարական աշխատանքներում ներգրավված աշխատողների ձեռքերն ու գործիքներն ախտահանվում են նախքան աշխատանքային տարածք մուտք գործելը և այնտեղից դուրս գալուց, աշխատանքային տարածքի ցանկացած մակերես կամ սարքավորում ախտահանվում է նախքան աշխատանքի մեկնարկը:

 

Հավելված N 6

ՀՀ պարետի 2020 թվականի

Մայիսի 3-ի N 63 որոշման

 

ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ

 

ԱՌԵՎՏՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԱՅՐԵՐՈՒՄ, ՄԵԾԱԾԱԽ ԵՎ ՄԱՆՐԱԾԱԽ ԱՌԵՎՏՐԻ ՕԲՅԵԿՏՆԵՐՈՒՄ, ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐՈՒՄ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ (COVID-19) ՏԱՐԱԾՄԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ

 

Առևտրի իրականացման վայրերում, մեծածախ և մանրածախ առևտրի օբյեկտներում, ծառայությունների ոլորտում հաճախորդների սպասարկման օբյեկտներում առողջ և անվտանգ պայմանների ապահովման պարտականությունը ողջ ծավալով կրում է ընկերությունը՝ պահպանելով սույն հավելվածով սահմանված կանոնները:

1. Ընդհանուր կանոններ.

1) Անհրաժեշտ է հնարավորինս ձեռնպահ մնալ կորոնավիրուսի ծանր հիվանդության զարգացման բարձր ռիսկային խմբի աշխատողներին աշխատանքի ներգրավելուց՝ պահպանելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 186-րդ հոդվածով սահմանված կանոնները: Բարձր ռիսկային խմբում ներառված են՝

ա. թույլ իմունային համակարգ ունեցող անձինք (օր.՝ քաղցկեղ),

բ. 65 և բարձր տարիքի անձինք,

գ. Քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք (շնչառական հիվանդություններ՝ ասթմա, թոքային քրոնիկ հիվանդություն (CՕPD), էմֆիզեմա կամ բրոնխիտ, սրտի քրոնիկ անբավարարություն, երիկամների քրոնիկ հիվանդություն, լյարդի քրոնիկ հիվանդություն (հեպատիտ), քրոնիկ նյարդաբանական հիվանդություն (Պարկինսոնի հիվանդություն, ցրված սկլերոզ (MS), ուղեղային կաթված տարած),

դ. շաքարային դիաբետ ունեցող անձինք:

2) Անհրաժեշտ է ապահովել աշխատողներին և այցելուներին անվտանգ վարվելականոնների և սանիտարահամաճարակային անվտանգության նորմերի վերաբերյալ պատշաճ իրազեկումը տեսանելի վայրերում պաստառներ փակցնելու և/կամ այլ նախընտրելի միջոցներով՝ առնվազն սույն որոշման հավելված N 15-ով սահմանված տեղեկատվության պարունակությամբ:

2. Տարածքի ախտահանումը.

1) Բոլոր տարածքները (հատակը, պատերը, կրպակները, կահույքը, երեխաների խաղասենյակները, զուգարանները) ախտահանվում են օրական առնվազն 2 անգամ: Ախտահանիչ միջոցներ օգտագործելիս անհրաժեշտ է առաջնորդվել ՀՀ առողջապահության նախարարի 2020 թվականի մարտի 16-ի N 977-Ա հրամանով:

2) Դռները, բռնակները, վերելակների սեղմակները, շարժասանդուղքների բազրիքները և բանկային տերմինալներն ախտահանվում են 2 ժամը մեկ պարբերականությամբ:

3) Տարածքը պարտադիր օդափոխվում Է: Ցանկալի է իրականացնել տարածքի բնական օդափոխություն՝ հաճախակի բացելով դռներն ու պատուհանները, դրա անհնարինության դեպքում՝ օդափոխություն իրականացնել օդորակիչների միջոցով:

4) Տարածքն ապահովվում է փակվող աղբարկղերով: Անհրաժեշտ է բացառել աղբի կուտակումները՝ աղբը հաճախակի հեռացնելով:

5) Ապահովվում է ապրանքափոխադրող տրանսպորտային միջոցների սրահի ամենօրյա մաքրում, շփման մակերեսների (բռնակների, հենարանների և այլն) պարտադիր մշակում (60-80% սպիրտային հիմքով) ախտահանիչ նյութերի կիրառմամբ:

3. Անձնակազմի համար կանոններ.

1) Յուրաքանչյուր աշխատողի ջերմությունը չափվում է օրական նվազագույնը երկու անգամ (հեռավար կամ անհատական օգտագործման ջերմաչափներով, այդ թվում՝ աշխատակիցների անձնական ջերմաչափներով՝ պահպանելով անվտանգ վարվելականոնները), որից մեկը՝ աշխատանքի ներկայանալու ժամանակ՝ կատարելով համապատասխան նշումներ գրանցամատյանում:

2) Ապահովվում են պայմաններ ձեռքերի կանոնավոր և մանրակրկիտ լվացման (լվացարաններ), չորացման համար: Աշխատավայրում անհրաժեշտ է ապահովել ջրի և օճառի, ալկոհոլային հիմքով ձեռքերի ախտահանիչների առկայություն:

3) Աշխատողները հաճախակի լվանում են ձեռքերն օճառով և ջրով՝ առնվազն 20 վայրկյան տևողությամբ, անհնարինության դեպքում՝ ձեռքերը մաքրեն ալկոհոլային հիմքով ախտահանիչներով։

4) Անձնակազմի բոլոր անդամները պարտադիր կրում են դիմակ և ձեռնոց: Դիմակները փոխվում են 3-4 ժամը մեկ:

4. Հաճախորդների սպասարկման կանոններ.

1) Արգելվում է հաճախորդների մուտքը տարածք առանց անհատական պաշտպանության միջոցների՝ դիմակի և ձեռնոցների:

2) Անհրաժեշտ է բացառել մարդկանց կուտակումները, իսկ կուտակումներ առաջանալու հավանականության դեպքում՝ ապահովել մարդկանց մուտքի գործընթացի կառավարմանն ուղղված միջոցառումներ՝ սահմանափակելով մարդկանց մուտքը փակ տարածք՝ մինչև ներսում գտնվող մարդկանց որոշակի քանակի դուրս գալը:

3) 20 քառակուսի մետր և ավելի մակերես ունեցող առևտրի օբյեկտներում անհրաժեշտ է պահպանել սոցիալական հեռավորություն՝ ապահովելով յուրաքանչյուր անձի համար 8 քառակուսի մետրից ոչ պակաս տարածք, իսկ մինչև 20 քառակուսի մետր մակերես ունեցող առևտրի օբյեկտներում` միաժամանակ առավելագույնը 2 անձի ներկայություն.

4) Վճարման տաղավարների, իսկ անհրաժեշտության դեպքում նաև՝ վաճառքի տաղավարների մոտ առնվազն իրարից մեկ մետր հեռավորությամբ իրականացվում է գծանշում՝ հերթերը բացառելու և սոցիալական հեռավորությունն ապահովելու նպատակով:

5) Յուրաքանչյուր օր ժամը 10։00-12։00-ը սպասարկվում են միայն կենսաթոշակային տարիքի անձինք՝ միաժամանակ ապահովելով վերջիններիս սպասարկումից առաջ խանութի սրահի ախտահանումը:

 

Հավելված N 7

ՀՀ պարետի 2020 թվականի

Մայիսի 3-ի N 63 որոշման

 

ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ

 

ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ՕԲՅԵԿՏՆԵՐՈՒՄ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ (COVID-19) ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ

 

Առողջ և անվտանգ աշխատանքային պայմաններ ապահովելու պարտականությունն ամբողջ ծավալով կրում է ընկերությունը։ Հանրային սննդի օբյեկտներում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) կանխարգելման ուղղությամբ կանխարգելման աշխատանքներն իրականացվում են ըստ երկրում համաճարակային իրավիճակի զարգացման փուլերի: Ներկա փուլում հանրային սննդի կազմակերպությունները/օբյեկտները շահագործելիս անհրաժեշտ է պահպանել ստորև ներկայացված կանոնները:

1. Աշխատանքի ընդհանուր կազմակերպման կանոններ

1) Հանրային սննդի օբյեկտներում նշանակվում է կորոնավիրուսային հիվանդության կանխարգելման միջոցառումների պատասխանատու, ով հսկողության սահմանման նպատակով վարում է առնվազն ախտահանումների, աշխատողների և այցելուների առողջական վիճակի մասին գրանցումները (այլ գրանցումներն՝ ըստ նպատակահարմարության):

2) Պատասխանատուի կողմից իրականացվում է հանրային սննդի կազմակերպման վայրում ընդհանուր սանիտարահամաճարակային անվտանգության կանոնների և հիգիենիկ նորմերի պահպանման նկատմամբ հսկողություն:

3) Պատասխանատուն ապահովում է հանրային սննդի կազմակերպման վայրում ընդհանուր սանիտարահամաճարակային անվտանգության կանոնների և հիգիենիկ նորմերի պահպանման համար անհրաժեշտ պարագաները, նյութերն ու հարմարությունները:

4) Հնարավորինս ձեռնպահ մնալ կորոնավիրուսի ծանր հիվանդության զարգացման բարձր ռիսկային խմբի աշխատողներին աշխատանքի ներգրավելուց՝ պահպանելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 186-րդ հոդվածով սահմանված կանոնները: Բարձր ռիսկային խմբի մեջ ներառված են՝

ա. թույլ իմունային համակարգ ունեցող անձինք (օր.՝ քաղցկեղ),

բ. 65 և բարձր տարիքի անձինք,

գ. Քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք (շնչառական հիվանդություններ՝ ասթմա, թոքային քրոնիկ հիվանդություն (CՕPD), էմֆիզեմա կամ բրոնխիտ, սրտի քրոնիկ անբավարարություն, երիկամների քրոնիկ հիվանդություն, լյարդի քրոնիկ հիվանդություն (հեպատիտ), քրոնիկ նյարդաբանական հիվանդություն (Պարկինսոնի հիվանդություն, ցրված սկլերոզ (MS), ուղեղային կաթված տարած),

դ. շաքարային դիաբետ ունեցող անձինք:

5) Ընկերությունն ապահովում է աշխատողներին և հաճախորդներին անվտանգ վարվելականոնների և սանիտարահամաճարակային անվտանգության պահանջների վերաբերյալ պատշաճ իրազեկումը տեսանելի վայրերում պաստառներ փակցնելու և/կամ այլ նախընտրելի միջոցներով՝ առնվազն սույն որոշման հավելված N 15-ով սահմանված տեղեկատվության պարունակությամբ:

2. Հանրային սննդի վայրի մասով կանոններ.

1) Հանրային սննդի օբյեկտն ապահովվում է ձեռքերի լվացման հնարավորություններով՝ հոսող տաք և սառը ջրով, արմնկային կամ ոտնակային կառավարման ծորակներով (դրա անհնարինության դեպքում՝ անմիջապես ախտահանման հնարավորությամբ), օճառով:

2) Հանրային սննդի օբյեկտի ընդհանուր մուտքի, զուգարանի և խոհանոցի մուտքերի մոտ տեղադրվում են ախտահանիչներով տարողություններ, անձեռոցիկներ և փակ աղբարկղեր:

3) Աշխատողներն ապահովվում են մեկանգամյա օգտագործման դիմակների և ձեռնոցների պահուստային պաշարով (ելնելով աշխատանքային հերթափոխի տևողությունից և դիմակները առնվազն 3-4 ժամը 1 անգամ փոխելու հաշվարկից), ձեռքերի մշակման մաշկային հականեխիչներով, ախտահանիչ միջոցներով, ինչպես նաև անձեռոցիկներով:

4) Աշխատողների սննդի ընդունման համար հատկացվում է առանձին սենյակ՝ կահավորված լվացարանով, մշտական տաք և սառը ջրի, ինչպես նաև ձեռքերի մշակման համար մաշկային հականեխիչների պարտադիր առկայությամբ:

3. Աշխատանքային տարածքի ախտահանումը

1) Աշխատանքի մեկնարկին և ավարտին կատարվում է տարածքի ախտահանում՝ օգտագործելով ախտահանիչ միջոցներ՝ 60-80%-ոց սպիրտային հիմքով: Մանրակրկիտ ախտահանվում են հատկապես շփման բոլոր մակերեսները և հաճախակի օգտագործվող պարագաները։

2) Իրականացվում է բռնակների, բազրիքների հաճախակի (առնվազն 3 ժամը մեկ) խոնավ մաքրում՝ ախտահանիչ միջոցների օգտագործմամբ:

3) Յուրաքանչյուր այցելուից հետո իրականացվում է բոլոր տիպի շփման մակերեսների խոնավ մշակում (դռների բռնակներ, աթոռների թիկնակներ, էլեկտրական անջատիչներ և այլն)՝ վիրուսային ռեժիմին համապատասխան ախտահանիչ միջոցների կիրառմամբ:

4) Անհրաժեշտ է խուսափել կտորից կարված աթոռների ծածկերից. աթոռների թիկնակները պետք է լինեն ախտահանման ենթակա:

5) Անհրաժեշտ է յուրաքանչյուր սեղանի մոտ ապահովել ձեռքերի մշակման մաշկային ախտահանիչների պարտադիր առկայությունը և կիրառումը՝ այդ նպատակի համար նախատեսված (60-80%-ոց սպիրտային հիմքով) ախտահանիչների, կոսմետիկ միջոցների կամ ախտահանիչ անձեռոցիկների միջոցով:

6) Յուրաքանչյուր 2-3 ժամը մեկ իրականացվում է՝

- բոլոր փակ տարածքների օդափոխություն:

- դռների բռնակների, բազրիքների, սեղանների, աթոռի թիկնակների (բազկաթոռների արմնկակալների), լվացարանների, ինքնասպասարկման ցուցափեղկերի խոնավ մաքրում ախտահանիչ միջոցներով:

- զուգարանների մաքրում և ախտահանում:

7) Ախտահանման համար կիրառվում են սահմանված կարգով գրանցված և հանրային սննդի կազմակերպություններում կիրառվելու համար թույլատրվող ախտահանիչ միջոցներ, որոնց կիրառման հրահանգներում նշված են վիրուսային վարակների ժամանակ շրջակա միջավայրի առարկաների ախտահանման ռեժիմները:

8) Ախտահանիչ միջոցները պահվում են արտադրողի փաթեթավորմամբ, սերտ փակ վիճակում, հատուկ հատկացված չոր, սառը, մութ, երեխաների համար անհասանելի տեղերում: Նախազգուշական միջոցառումները ախտահանում իրականացնելու ժամանակ և առաջին օգնության միջոցառումները պատահական թունավորումների ժամանակ շարադրված են յուրաքանչյուր կոնկրետ ախտահանիչ միջոցի կիրառման հրահանգում:

9) Անհրաժեշտ է կազմակերպել սրբիչների և հիգիենայի այլ պարագաների ամենօրյա (աշխատանքից հետո) լվացք մասնագիտացված կազմակերպությունների կողմից՝ համաձայն պայմանագրի, կամ համապատասխան պայմանների առկայության դեպքում՝ անմիջականորեն հանրային սննդի կազմակերպման վայրում:

4. Սպասքի և խոհանոցային պարագաների ախտահանումը.

1) Նպատակահարմար է ընդհանուր առմամբ մեկանգամյա օգտագործման սպասքի կիրառումը կամ բազմակի կիրառման սպասքի օգտագործումը՝ պարտադիր ախտահանման պայմանով:

2) Միաժամանակ օգտագործվող ճաշի սպասքի և պարագաների քանակը պետք է բավարարի ողջ պահանջարկը: Չի թույլատրվում օգտագործել ճաքերով, վնասված եզրերով, դեֆորմացված, վնասված էմալով սպասք:

3) Նպատակահարմար է, որ հանրային սննդի օբյեկտները հագեցվեն ախտահանման ազդեցությամբ ժամանակակից սպասք լվացող մեքենաներով՝ մեքենայացված եղանակով սպասքը և պարագաները լվանալու համար: Սպասքի մեքենայացված լվացումը մասնագիտացված լվացող մեքենաների մեջ իրականացվում է դրանց շահագործման հրահանգին համապատասխան, որի ժամանակ կիրառվում են սպասքի և սեղանի պարագաների ախտահանում ապահովող մշակման ռեժիմներ 65°C-ից ոչ ցածր ջերմաստիճանում 90 րոպե տևողությամբ:

4) Սպասքի՝ ձեռքով լվացման համար նախատեսվում են եռաբաժին ավազաններ՝ ճաշի սպասքի համար, երկբաժին՝ ապակե սպասքի և սեղանի պարագաների համար:

5) Սպասքի լվացումը ձեռքով իրականացվում է հետևյալ կարգով.

- սննդի մնացորդների մեխանիկական հեռացում,

- լվացում՝ ավազանի առաջին բաժնի ջրի մեջ լվացող միջոցների ավելացմամբ,

- լվացում ավազանի երկրորդ բաժնում 40 °C-ից ոչ ցածր ջերմաստիճանի ջրում և երկու անգամ քիչ քանակությամբ լվացող միջոցների ավելացմամբ, քան ավազանի առաջին բաժնում,

- սպասքի պարզաջրում բռնակներով մետաղյա ցանցում ավազանի երրորդ բաժնի մեջ 65°C-ից ոչ ցածր ջերմաստիճանի տաք հոսող ջրով լվացում, ցնցուղի ծայրադիրով ճկուն ռետինե խողովակի օգնությամբ,

- ամբողջ ճաշի սպասքի և պարագաների մշակում ախտահանիչ միջոցներով՝ դրանց կիրառման հրահանգին համապատասխան,

- սպասքի պարզաջրում բռնակներով մետաղյա ցանցի մեջ ավազանի երրորդ բաժնում հոսող ջրով, ցնցուղի ծայրադիրով ճկուն ռետինե խողովակի օգնությամբ,

- սպասքի չորացում ցանցե դարակների, դարակաշարերի վրա:

6) Սպասք լվացող մեքենայի անսարք լինելու դեպքում սպասքի՝ ձեռքով լվացման և ախտահանման տեխնոլոգիայի պահպանման համար պայմանների կամ մեկանգամյա ճաշի սպասքի և պարագաների բացակայության դեպքում կազմակերպության աշխատանքը դադարեցվում է:

7) Մեկանգամյա սպասքի կիրառման ժամանակ իրականացվում է օգտագործված սպասքի հավաքում մեկանգամյա, սերտ փակվող պլաստիկից փաթեթների մեջ, որոնք տեղափոխվում են աղբավայր:

5. Անձնակազմի համար կանոններ.

1) Յուրաքանչյուր աշխատողի ջերմությունը չափվում է օրական նվազագույնը երկու անգամ (հեռավար կամ անհատական օգտագործման ջերմաչափներով, այդ թվում՝ աշխատակիցների անձնական ջերմաչափներով), որից մեկը՝ աշխատակցի՝ աշխատանքի ներկայանալու ժամանակ՝ կատարելով համապատասխան նշումներ գրանցամատյանում:

2) Աշխատողները մշտապես կրում են անհատական պաշտպանության միջոցներ՝ ձեռնոցներ և մեկանգամյա օգտագործման դիմակ (բժշկական), որոնք փոխվում են 3-4 ժամը մեկ: Ձեռնոցների և մեկանգամյա դիմակների կրկնակի օգտագործում, ինչպես նաև խոնավացած դիմակների օգտագործում չի թույլատրվում:

3) Աշխատակիցներին արգելվում է աշխատանքային վայրը լքելը ընդմիջման նպատակով:

6. Հաճախորդների սպասարկման կանոններ.

1) Սպասարկումից առաջ մուտքի մոտ կատարվում է հաճախորդների ջերմաչափում:

2) Արգելվում է սպասարկել սուր շնչառական վարակների ախտանշաններով՝ ջերմություն, հազ, հարբուխ, դժվարաշնչություն ունեցող այցելուներին: Նման այցելուի դեպքում անհրաժեշտ է անմիջապես տեղեկացնել ՀՀ առողջապահության նախարարության թեժ գիծ՝ զանգահարելով 8003 համարով:

3) Հաճախորդների սպասարկման սեղանները տեղակայել այնպես, որ տարբեր սեղանների հաճախորդների միջև ապահովվի առնվազն 1.5 մետր հեռավորություն:

4) Հանրային սննդի օբյեկտներում արգելվում է 5 հոգուց ավել անձանց մասնակցությամբ միջոցառումների իրականացումը:

5) Արգելվում է հաճախորդների սպասարկման ընդհանուր տարածքում յուրաքանչյուր 20 քառ. մետրի հաշվարկով 10-ից ավելի հաճախորդի միաժամանակյա ներկայությունը:

6) Հանրային սննդի օբյեկտներում արգելվում է նարգիլեի օգտագործումը:

 

Հավելված N 8

ՀՀ պարետի 2020 թվականի

Մայիսի 3-ի N 63 որոշման

 

ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ

 

ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ, ՆԵՐԱՌՅԱԼ՝ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆԱՅԻՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ՍՏՈՄԱՏՈԼՈԳԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՄԱՏՈՒՑՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ, ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ (COVID-19) ՆԵՐՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ՎԱՐԱԿՄԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ

 

Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում, ներառյալ՝ առողջության առաջնային պահպանման և ստոմատոլոգիական ծառայություն մատուցող կազմակերպություններում (այսուհետ` բժշկական կազմակերպություն), կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ներհիվանդանոցային վարակման կանխարգելման նպատակով իրականացվում են ստորև ներկայացված միջոցառումները.

1. Ստացիոնար և առողջության առաջնային պահպանման բժշկական կազմակերպությունում վարակի հսկողության կազմակերպական ընդհանուր միջոցառումներն են.

1) Բժշկական կազմակերպության տնօրինության կողմից նշանակվում է կորոնավիրուսային հիվանդության վարակի հսկողության պատասխանատու (որը կարող է ստանձնել օպերատիվ շտաբի դերը) և ստեղծվում է վարակի հսկողության հանձնաժողով` համաձայն ՀՀ առողջապահության նախարարի 2013 թվականի դեկտեմբերի 10-ի թիվ 3210-Ա հրամանի պահանջների:

2) Լրամշակվում է վարակի հսկողության ծրագիրը՝ ներառելով օպերատիվ պլանը, որտեղ ներառվում են պացիենտի ընդունելության, մեկուսացման, տեսակավորման, բուժանձնակազմի և պացիենտի, ինչպես նաև շրջակա միջավայրի անվտանգության ապահովման միջոցառումները: Վերջինս հաստատվում է բժշկական կազմակերպության տնօրենի հրամանով:

3) Բուժանձնակազմին անհրաժեշտ է ապահովել պահանջվող ծավալի անհատական պաշտպանության միջոցներով (այսուհետ` ԱՊՄ), որոնց հաշվարկը իրականացվում է` համաձայն սույն հավելվածի Աղյուսակ 2-ի:

4) Բժշկական կազմակերպությունն ապահովվում է ձեռքերի լվացման հնարավորություններով. ստացիոնար բժշկական կազմակերպություններում՝ 10 մահճակալին 1 լվացարանով, իսկ առողջության առաջնային պահպանման ծառայություններում ու բոլոր այն սենքերում, որտեղ իրականացվում է պացիենտի զննում՝ բժշկական միջամտություն հոսող տաք և սառը ջրով, արմնկային կամ ոտնակային կառավարման ծորակներով (անհնարինության դեպքում՝ անմիջապես ախտահանման հնարավորությամբ), օճառով:

5) Պացիենտին անհրաժեշտ է ապահովել անձնական հիգիենայի պարագաներով (օճառ, լոգանքի գել, շամպուն և այլն):

6) Բժշկական նշանակության իրերի մաքրումը, ախտահանումը, նախամանրէազերծումը և մանրէազերծումը իրականացվում են համաձայն ՀՀ առողջապահության նախարարի 2015 թվականի հոկտեմբերի 10-ի թիվ 48-Ն հրամանի պահանջների:

7) Ապահովվում է թափոնների անվտանգ գործածություն՝ համաձայն ՀՀ առողջապահության նախարարի 2008 թվականի մարտի 4-ի թիվ 03-Ն հրամանի:

8) Ցածր ռիսկայնությամբ բժշկական իրերի (ջերմաչափ, արյան նմուշառման բարձիկ, ստեթասկոպ) ախտահանումն ապահովվում է 700 էթիլ սպիրտով՝ յուրաքանչյուր պացիենտի հետ շփումից հետո:

 

Աղյուսակ 2. Տարբեր սցենարների համար ԱՊՄ-ի սահմանված նվազագույն քանակը կորոնավիրուսային հիվանդությամբ պացիենտներին բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելու ժամանակ

 

Բուժանձնակազմ

Կասկածելի դեպք

Հաստատված դեպք թեթև ախտանշանով

Հաստատված դեպք ծանր ախտանշանով

Կոմպլեկտների քանակը մեկ պացիենտի համար

Օրական մեկ պացիենտի համար սահմանված քանակը

Բուժքույր

1-2

6

6-12

Բժիշկ

1

2-3

3-6

Մաքրում և ախտահանում իրականացնող անձնակազմ

1

3

3

Բուժքրոջի օգնական և այլ ծառայություններ մատուցող

0-2

3

3

Ընդհանուր

3-6

14-15

15-24

 

2. Նոր կորոնավիրուսային վարակով (2019-nCoV) պայմանավորված ներհիվանդանոցային վարակման ռիսկի նվազեցման միջոցառումներն են.

1) Անհրաժեշտ է ապահովել պաստառների տեղադրում հասարակական վայրերում` հիշեցնելով հիվանդության ախտանշանների, ձեռքերի հիգիենիկ մշակման, ձեռքերի մշակման տեխնիկայի, ձեռնոցների նպատակային կիրառման վերաբերյալ:

2) Բժշկական կազմակերպության դիմած յուրաքանչյուր պացիենտ դիտարկվում է որպես կորոնավիրուսային հիվանդության կասկածելի դեպք և, ելնելով նշված հանգամանքից, բժշկական կազմակերպությունների կողմից անհրաժեշտ է մշտապես կիրառել կանխարգելման ստանդարտ ընթացակարգեր, որոնք ներառում են՝ ձեռքերի մշակում ալկոհոլի հիմքով հականեխիչ միջոցով, ԱՊՄ-ի կիրառում, բժշկական թափոնների անվտանգ գործածություն, բժշկական նշանակության իրերի ախտահանում և մանրէազերծում, շրջակա միջավայրի ախտահանում քլորի հիմքով ախտահանիչների կիրառմամբ, որոնք ունեն ՀՀ առողջապահության նախարարի հրամանով հաստատված կից մեթոդական ուղեցույց:

3) Բժշկական օգնության և սպասարկման դիմած պացիենտին տրամադրվում է վիրաբուժական եռաշերտ դիմակ: Ընդունարանի սպասասրահում աթոռները տեղակայվում են առնվազն 1.5 մետր հեռավորության վրա, իսկ նստարանների առկայության դեպքում հաճախորդները պահպանում են առնվազն 1.5 մետր հեռավորություն:

4) Բժշկական կազմակերպությունում ընդունարանին կից ձևավորվում է մեկուսարան` առանձնացնելով մաքուր և վարակիչ գոտիներ: Մաքուր գոտում ապահովվում են ալկոհոլային հիմքով հականեխիչ միջոցներ և բուժանձնակազմի համար անհատական պաշտպանիչ միջոցներ: Վարակիչ գոտում ապահովվում են ալկոհոլային հիմքով հականեխիչ միջոցներ, բժշկական վարակիչ թափոնների տարաներ` օգտագործված անհատական պաշտպանիչ միջոցների հավաքման համար: Բուժանձնակազմը ԱՊՄ հագնում է մաքուր, իսկ հանում՝ վարակիչ գոտում: Մինչ ԱՊՄ հագնելը և հանելուց հետո պարտադիր իրականացվում է ձեռքերի ախտահանում: Վարակիչ գոտուց դուրս գալուց հետո մաքուր գոտում իրականացվում է ձեռքերի կրկնակի ախտահանում:

5) Իրականացվում է բժշկական կազմակերպություն դիմած պացիենտի համաճարակաբանական անամնեզի հավաքում և ջերմաչափում սնդիկային (որոնք օգտագործումից հետո ախտահանվում են` 70% սպիրտով) կամ հեռահար ջերմաչափով:

6) Ստացիոնարում ապահովվում է պացիենտի, ինչպես նաև խնամակալի (միայն կազմակերպությունում գտնվելու խիստ անհրաժեշտության դեպքում) ջերմաչափումն օրական առնվազն երկու անգամ, և կատարվում են նշումներ ջերմության թերթիկում:

7) Նոր կորոնավիրուսային վարակի (2019-nCoV) կասկածով (համաձայն դեպքի ստանդարտ բնորոշման՝ ըստ 2020թ. մարտի 5-ի N 877-Ա 2020 թվականի հունվարի 31-ի թիվ 336-Ա հրամանում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ առողջապահության նախարարի հրամանի) իրականացվում է պացիենտի մեկուսացում բնական օդափոխությամբ ապահովված սենքում՝ 160 լիտր/վայրկյան:

8) Բուժանձնակազմի կողմից պացիենտի խնամքի, լաբորատոր նմուշառման և նմուշների տեղափոխման կամ միջամտության ժամանակ կիրառվում է ԱՊՄ՝ դիմակ, ակնոց, ձեռնոց, ջրակայուն երկար արտահագուստ խալաթ կամ, եթե արտահագուստը ջրակայուն չէ, ջրակայուն գոգնոց:

9) Բուժանձնակազմին ապահովում են անհատական պաշտպանության միջոցներով՝ համաձայն ՀՀ առողջապահության նախարարի 2020 թվականի մարտի 16-ի N 977-Ն հրամանի:

10) Կորոնավիրուսային հիվանդությամբ պացիենտների համար առանձնացված բժշկական կազմակերպություններում կորոնավիրուսային հիվանդությամբ կասկածելի կամ հաստատված պացիենտների հետ հաճախ շփվող բուժանձնակազմի համար նախատեսված տարածքում ապահովվում են մշտական կեցության համապատասխան սենյակներ՝ բացառելով վերջիններիս բացակայությունը կազմակերպությունից, իսկ առանձնացված մեկուսացման վայրի տրամադրման դեպքում՝ այդ տարածքից:

11) Պացիենտի հետ շփումից առաջ և հետո, պացիենտի խնամքի ընթացքում բուժանձնակազմն իրականացնում է ձեռքերի պատշաճ ախտահանում՝ ալկոհոլային հիմքով հականեխիչ միջոցով:

12) Բժշկական կազմակերպության կողմից կազմակերպվում է բուժանձնակազմի ուսուցում կորոնավիրուսային հիվանդության ախտանշանների, վարակի աղբյուրի, փոխանցման ուղու և կանխարգելիչ միջոցառումների մասին:

13) Սահմանափակվում է այցելուների մուտքը բաժանմունք, իսկ այցելության անհրաժեշտության դեպքում այցելուներն ապահովվում են մեկանգամյա օգտագործման բժշկական դիմակով, և հսկողություն է սահմանում վերջիններիս կողմից իրենց ձեռքերի ախտահանման նկատմամբ:

14) Յուրաքանչյուր պացիենտից հետո իրականացվում է շրջակա միջավայրի մաքրում և ախտահանում լվացող միջոցների և քլորի հիմքով ախտահանիչ նյութերի կիրառմամբ` համաձայն նյութին կից ՀՀ առողջապահության նախարարի հրամանով հաստատված մեթոդական հրահանգի:

15) Առողջության առաջնային պահպանման բուժաշխատողի կողմից ինքնամեկուսացված անձանց նկատմամբ սահմանվում է բժշկական հսկողություն՝ ամենօրյա հեռախոսազանգերի և 1-ին, 7-րդ, 14-րդ օրը՝ տնային այցերի միջոցով գնահատելով անձի առողջական վիճակը: Տնային այցերի ժամանակ ապահովվում է ԱՄՊ-ի օգտագործում։

16) Ինքնամեկուսացված անձանց մոտ կորոնավիրուսային հիվանդությանը բնորոշ կլինիկական ախտանշաններ հայտնաբերելիս իրականացվում է վերջիններիս անհապաղ հոսպիտալացում:

3. Բուժանձնակազմի անվտանգությանը ներկայացվող պահանջներն են՝

1) Իրականացվում է բուժանձնակազմի ջերմության չափում օրական առնվազն 2 անգամ հեռավար կամ անհատական օգտագործման ջերմաչափներով՝ կատարելով համապատասխան նշումներ գրանցամատյանում:

2) Իրականացվում է բուժաշխատողի մեկուսացում՝ սահմանված մեկուսացման վայրում 14 օր տևողությամբ՝ կորոնավիրուսով վարակված վերջին պացիենտի հետ շփվելուց հետո։

3) Պահպանվում է ձեռքերի հիգիենա` հաճախակի մշակում ալկոհոլի հիմքով մաշկային հականեխիչներով, եթե ձեռքերը տեսանելի աղտոտված չեն կամ յուրաքանչյուր դեպքում, երբ դիպչում են որևէ մակերեսի՝ դռան բռնակ, սեղան, հեռախոս, համակարգիչ և այլն, պացիենտի հետ շփվելուց առաջ և հետո, պացիենտի խնամքի ընթացքում, սակայն անհրաժեշտ է մանրակրկիտ լվացվել օճառով ու ջրով, եթե ձեռքերը տեսանելի աղտոտված են, կամ բուժանձնակազմը շփվել է պացիենտի կենսաբանական հեղուկների հետ:

4) Անհրաժեշտ է խուսափել աչքերին, քթին և բերանին դիպչելուց:

5) Ապահովվում է շնչառական հիգիենան՝ հազալիս կամ փռշտալիս արմունկափոսով ծածկում կամ անձեռոցիկի օգտագործում, այնուհետև անմիջապես անձեռոցիկի օգտահանում:

6) Ապահովվում է բժշկական դիմակի կրում շնչառական հիվանդության ախտանշանների առկայության դեպքում, և դիմակը հանելուց հետո ապահովվում է ձեռքերի հիգիենան:

7) Շնչառական հիվանդության ախտանշաններ ունեցող անձանցից պահպանվում է առնվազն 1 մ հեռավորություն:

8) Բուժաշխատողի մոտ կորոնավիրուսային հիվանդության կլինիկական ախտանշաններ հայտնաբերելիս՝ վերջինիս մեկուսացվում է և լաբորատոր թեստավորվում:

9) ԱՊՄ-ի նպատակային օգտագործում

10) ԱՊՄ-ի օգտագործումը պետք է հիմնվի ռիսկի ազդեցության մակարդակի և հարուցչի փոխանցման շարժընթացի (օրինակ՝ շփում, կաթիլ կամ աերոզոլ) վրա: COVID-19 պացիենտներին խնամելու ժամանակ օգտագործվող ԱՊՄ-ի տեսակը կախված է պայմաններից, անձնակազմից և գործունեության տեսակից` համաձայն սույն որոշման Աղյուսակ 3-ի:

11) Պացիենտների անմիջական խնամք իրականացնող բուժաշխատողները պետք է օգտագործեն հետևյալ ԱՊՄ-ը՝ խալաթ, ձեռնոց, բժշկական դիմակ և աչքերի պաշտպանության միջոց (ակնոց կամ դեմքի վահան):

12) Աերոզոլային գործողությունների ժամանակ (օրինակ՝ տրախեալ ինտուբացիա, ոչ ինվազիվ վենտիլյացիա, տրախեոստոմիա, սրիտ-թոքային վերակենդանացում, ձեռքային վենտիլյացիա ինտուբացիայից առաջ, բրոնխոսկոպիա և այլն) պետք է օգտագործվեն շնչադիմակներ, աչքերի պաշտպանության միջոցներ, ձեռնոց և խալաթ, գոգնոց` եթե խալաթը անջրաթափանց չէ:

 

Աղյուսակ 3. COVID-19 հիվանդության ժամանակ օգտագործվող անհատական պաշտպանության միջոցներին (ԱՊՄ) ներկայացվող պահանջներ

 

Կարգավորում

Թիրախային անձնակազմ կամ պացիենտ

Միջոցառումներ

ԱՊՄ

Ստացիոնար բժշկական կազմակերպություն

Հիվանդասենյակ

Բուժանձնակազմ

COVID-19 պացիենտի անմիջական խնամք

1. Բժշկական դիմակ
2. Արտահագուստ
3. Ձեռնոցներ
4. Աչքերի պաշտպանության միջոց (ակնոց կամ դեմքի վահան):

COVID-19 պացիենտի աերոզոլային միջոցառումներ

1. Շնչադիմակ N95 կամ FFP2 ստանդարտ կամ համարժեք:
2. Արտահագուստ
3. Ձեռնոցներ
4. Աչքի պաշտպանություն
5. Գոգնոց

Մաքրող, ախտահանող անձնակազմ

COVID-19 պացիենտի հիվանդասենյակի մաքրում և ախտահանում

1. Բժշկական դիմակ
2. Արտահագուստ
3. Ամուր ձեռնոցներ
4. Աչքի պաշտպանություն (եթե կա օրգանական նյութերի կամ քիմիական նյութերի ցայտման ռիսկ):
5. Կոշիկներ կամ փակ աշխատանքային կոշիկներ

Այցելուներ

COVID-19 պացիենտի սենյակ մուտքի իրականացում

1. Բժշկական դիմակ
2. Արտահագուստ
3. Ձեռնոցներ

Հիվանդի տարանցման այլ վայրեր (օրինակ, պալատ, միջանցքներ):

Ամբողջ անձնակազմը, ներառյալ՝ բուժաշխատողները

Ցանկացած գործողություն, որը կապ չունի COVID-19 հիվանդի հետ

1. Բժշկական դիմակ
2. Բժշկական խալաթ
3. Ձեռնոցներ

Տեսակավորում

Բուժանձնակազմ

Նախնական սկրինինգ՝ առանց ուղղակի շփման

1. Տարածական հեռավորության պահպանում՝ առնվազն 1 մ
2. Բժշկական դիմակ
3. Բժշկական խալաթ
4. Ձեռնոցներ

Շնչառական ախտանշաններով հիվանդներ

Ցանկացած

1. Տարածական հեռավորության պահպանում՝ առնվազն 1 մ
2. Բժշկական դիմակ

Պացիենտներ՝ առանց շնչառական ախտանշանների

Ցանկացած

1. Բժշկական դիմակ
2. Բժշկական խալաթ
3. Ձեռնոցներ

Լաբորատորիա

Լաբորանտ

Գործողություններ շնչառական նմուշների հետ

1. Բժշկական դիմակ
2. Արտահագուստ
3. Ձեռնոցներ
4. Աչքի պաշտպանություն (եթե կա ցայտման ռիսկ)

Վարչական տարածքներ

Ամբողջ անձնակազմը, ներառյալ՝ բուժաշխատողները

Վարչական առաջադրանքներ, որոնք կապ չունեն COVID-19 պացիենտի հետ

1. Բժշկական դիմակ
2. Բժշկական խալաթ (բուժաշխատողները)
3. Ձեռնոցներ

Առողջության առաջնային պահպանման կազմակերպություն

Խորհրդատվության սենյակ

Բուժաշխատողներ

Ֆիզիկական զննում շնչառական ախտանշաններով պացիենտներին

1. Բժշկական դիմակ
2. Արտահագուստ
3. Ձեռնոցներ
4. Աչքի պաշտպանություն

Բուժաշխատողներ

Ֆիզիկական զննում առանց շնչառական ախտանշանների պացիենտներին

1. ԱՊՄ՝ ըստ ստանդարտի
2. Նախազգուշական միջոցառումներ և ռիսկերի գնահատում

Շնչառական ախտանշաններ ունեցող հիվանդներ

Ցանկացած

1. Բժշկական դիմակով ապահովում, եթե տանելի է

Շնչառական ախտանշաններ չունեցող հիվանդներ

Ցանկացած

1. Բժշկական դիմակ
2. Բժշկական խալաթ
3. Ձեռնոցներ

Մաքրող անձնակազմ

Շնչառական ախտանշաններով հիվանդների հետ խորհրդատվությունների միջև և դրանից հետո

1. Բժշկական դիմակ
2. Արտահագուստ
3. Ամուր ձեռնոցներ
4. Աչքի պաշտպանություն (եթե կա օրգանական նյութերի կամ քիմիական նյութերի ցայտման ռիսկ)
5. Ճտքակոշիկներ կամ փակ աշխատանքային կոշիկներ

Սպասասրահ

Շնչառական ախտանշաններ ունեցող հիվանդներ

Ցանկացած

1. Բժշկական դիմակ
2. Անմիջապես տեղափոխում հիվանդին մեկուսացման սենյակ կամ առանձին տարածք, իսկ անհնարինության դեպքում՝ այլ հիվանդներից առնվազն 1 մ հեռավորության ապահովում

Շնչառական ախտանշաններ չունեցող հիվանդներ

Ցանկացած

1. Բժշկական դիմակ
2. Բժշկական խալաթ
3. Ձեռնոցներ

Վարչական տարածք

Ամբողջ անձնակազմը, ներառյալ՝ բուժաշխատողները

Վարչական խնդիրներ

1. Բժշկական դիմակ
2. Բժշկական խալաթ (բուժաշխատողներ)
3. Ձեռնոցներ

Տեսակավորում

Բուժաշխատողներ

Նախնական սկրինինգ առանց ուղղակի շփման

1. Առնվազն 1 մ հեռավորության պահպանում
2. Բժշկական դիմակ
3. Բժշկական խալաթ
4. Ձեռնոցներ

Շնչառական ախտանշաններով պացիենտներ

Ցանկացած

1. Առնվազն 1 մ հեռավորության պահպանում
2. Բժշկական դիմակով ապահովում

Շնչառական ախտանշաններ չունեցող պացիենտներ

Ցանկացած

1. Բժշկական դիմակ
2. Բժշկական խալաթ
3. Ձեռնոցներ

Բնակության վայր

Տուն

Շնչառական ախտանշաններով պացիենտներ

Ցանկացած

1. Առնվազն 1 մ հեռավորության պահպանում
2. Բժշկական դիմակով ապահովում

Խնամակալ

Հիվանդի սենյակ մուտք գործող, եթե չի ցուցաբերում ուղղակի խնամք կամ օգնություն

1. Բժշկական դիմակ

Խնամակալ

COVID-19 պացիենտին ցուցաբերում է ուղղակի խնամք, կամ իրականացնում է աթոռակի, մեզի կամ թափոնների մշակում

1. Ձեռնոցներ
2. Բժշկական դիմակ
3. Գոգնոց (եթե կա ցայտման ռիսկ)

 

Բուժաշխատող

COVID-19 պացիենտին տանը ուղղակի խնամքի կամ օգնության տրամադրում

1. Բժշկական դիմակ
2. Արտահագուստ
3. Ձեռնոցներ
4. Աչքի պաշտպանություն

Մուտքի կետեր

Վարչական տարածքներ

Ամբողջ անձնակազմը

Ցանկացած

1. Բժշկական դիմակ
2. Բժշկական խալաթ (բուժաշխատողները)
3. Ձեռնոցներ

Սկրինինգի տարածք

Անձնակազմ

Առաջին սկրինինգ (ջերմաչափում)՝ առանց ուղղակի շփման

1. Առնվազն 1 մ հեռավորության պահպանում
2. Բժշկական դիմակ
3. Բժշկական խալաթ (բուժաշխատողները)
4. Ձեռնոցներ

Անձնակազմ

Երկրորդ սկրինինգ (այսինքն՝ հարցազրույց ուղևորների հետ ջերմության կլինիկական ախտանշանների վերաբերյալ և ճանապարհորդության պատմության ճշտում)

1. Բժշկական դիմակ, ձեռնոց

Մաքրող անձնակազմ

Տարածքի մաքրում, որտեղ տենդով ուղևորներ են հայտնաբերվում

1. Բժշկական դիմակ
2. Արտահագուստ
3. Ամուր ձեռնոցներ
4. Աչքի պաշտպանություն (եթե կա օրգանական նյութերի կամ քիմիական նյութերի ցայտման ռիսկ), ճտքակոշիկներ կամ փակ աշխատանքային կոշիկներ

Ժամանակավոր մեկուսացման տարածք

Անձնակազմ

Մուտք մեկուսացման տարածք՝ առանց ուղղակի օգնության ցուցաբերման

1. Առնվազն 1 մ հեռավորության պահպանում
2. Բժշկական դիմակ
3. Ձեռնոցներ

Անձնակազմ, բուժաշխատողներ

Պացիենտին բժշկական կազմակերպություն տեղափոխելիս

1. Բժշկական դիմակ
2. Արտահագուստ
3. Ձեռնոց
4. Աչքի պաշտպանություն

Մաքրող անձնակազմ

Մեկուսացման տարածքի մաքրում

1. Բժշկական դիմակ
2. Արտահագուստ
3. Ամուր ձեռնոցներ
4. Աչքի պաշտպանություն (եթե կա օրգանական նյութերի կամ քիմիական նյութերի ցայտման ռիսկ), ճտքակոշիկներ կամ փակ աշխատանքային կոշիկներ

Շտապօգնություն կամ տեղափոխող փոխադրամիջոց

Բուժաշխատողներ

COVID-19 կասկածելի պացիենտի տեղափոխում բժշկական կազմակերպություն

1. Բժշկական դիմակ
2. Արտահագուստ
3. Ձեռնոց
4. Աչքի պաշտպանություն

Վարորդներ

Եթե միայն վարում է մեքենան COVID-19 կասկածելի պացիենտին տեղափոխելու ժամանակ, վարորդի խցիկն առանձնացված է COVID-19 պացիենտից

1. Առնվազն 1 մ հեռավորության պահպանում
2. Բժշկական դիմակ

Օգնում է COVID-19 կասկածելի պացիենտին մեքենա նստեցնել-իջեցնելիս

1. Բժշկական դիմակ
2. Արտահագուստ
3. Ձեռնոց
4. Աչքի պաշտպանություն

Ուղիղ շփում չկա COVID-19 կասկածելի պացիենտի հետ, սակայն վարորդի և պացիենտի խցիկներն առանձնացված չեն

1. Բժշկական դիմակ

COVID-19 հիվանդության կասկածով պացիենտ

Ուղեգրում և փոխադրում դեպի բժշկական կազմակերպություն

1. Բժշկական դիմակ, եթե տանելի է

Մաքրում

Մաքրում COVID-19 հիվանդության կասկածով պացիենտների բժշկական կազմակերպություն տեղափոխումից հետո

1. Բժշկական դիմակ
2. Արտահագուստ
3. Ամուր ձեռնոցներ
4. Աչքի պաշտպանություն (եթե կա օրգանական նյութերի կամ քիմիական նյութերի ցայտման ռիսկ),
5. ճտքակոշիկներ կամ փակ աշխատանքային կոշիկներ

4. Շտապ բժշկական օգնության ծառայությունների ոլորտում իրականացվող միջոցառումներն են՝

1) Կասկածելի պացիենտի տեղափոխումից հետո իրականացվում է շտապ օգնության մեքենայի ախտահանում:

5. Ստոմատոլոգիական ծառայություն իրականացնող կազմակերպություններում կորոնավիրուսային հիվանդության կանխարգելման միջոցառումներն են՝

1) Ստոմատոլոգիական ծառայություն իրականացնող կազմակերպություններում խստորեն պահպանվում են ՀՀ առողջապահության նախարարի 2011 թվականի դեկտեմբերի 5-ի թիվ 25-Ն հրամանի պահանջները:

2) Բժշկական նշանակության իրերի մաքրումը, ախտահանումը, նախամանրէազերծումը և մանրէազերծումը իրականացվում են համաձայն ՀՀ առողջապահության նախարարի 2015 թվականի հոկտեմբերի 10-ի թիվ 48-Ն հրամանի պահանջների:

3) Իրականացվում է թափոնների անվտանգ գործածության ապահովում՝ համաձայն ՀՀ առողջապահության նախարարի 2008 թվականի մարտի 4-ի թիվ 03-Ն հրամանի:

4) Կազմվում է պացիենտների այցերի ժամանակացույց և կազմակերպվում է նախնական հերթագրում:

5) Ընդունարանն ապահովվում է ջերմաչափով, մեկանգամյա օգտագործման բախիլներով և դիմակներով, ալկոհոլային հիմքով հականեխիչներով:

6) Սպասասրահում աթոռները տեղադրվում են միմյանցից առնվազն մեկ մետր հեռավորության վրա:

7) Բոլոր պացիենտներին անհրաժեշտ է ջերմաչափել, ջերմության առկայության դեպքում վերջիններիս ուղղորդել այլ բժշկական կազմակերպություն:

8) Սահմանափակվում է պացիենտին ուղեկցող անձանց մուտքը բժշկական կազմակերպություն՝ բացի ծայրահեղ անհրաժեշտության դեպքերի:

9) Միջամտությունները անհրաժեշտ է կատարել օդափոխվող սենյակում՝ առնվազն 160 լ/վ:

10) Պացիենտի այցից առաջ և հետո անհրաժեշտ է ապահովել տարածքի մաքրումը և ախտահանումը համապատասխան մաքրող և քլորի հիմքով ախտահանող միջոցներով:

11) Պացիենտի հետ շփումից առաջ և հետո, ԱՊՄ միջոցները հագնելուց առաջ և հետո ձեռքերն անհրաժեշտ է մշակել ալկոհոլային հիմքով ախտահանիչ միջոցով: Ձեռքերի տեսանելի աղտոտվածության դեպքում ձեռքերն անհրաժեշտ է լվանալ հոսող ջրով և օճառով, այնուհետև ախտահանել:

12) Նախքան բուժական միջամտություն կատարելը պացիենտին անհրաժեշտ է առաջարկել բերանի խոռոչի ողողում 1 % ջրածնի պերօքսիդի կամ 0,2 % պովիդոն յոդի լուծույթով:

13) Բժշկական միջամտության դաշտի մեկուսացման համար անհրաժեշտ է կիրառել Rubber Dam` նվազագույնի հասցնելով բերանի հեղուկի ցողաշթի առաջացման հավանականությունը:

14) Անհրաժեշտ է կիրառել բարձր հզորության ասպիրացիոն համակարգեր բերանի հեղուկի` թքի, արյան տեսքով արտազատուկները նվազեցնելու համար:

15) Պետք է նվազագույնի հասցնել համասարքի ջրաօդային ներարկչի ցողաշթի տեսքով կիրառումը:

16) Պացիենտի հետ աշխատելիս անհրաժեշտ է հագնել բժշկական խալաթ, որից հետո ԱՊՄ` անջրաթափանց բժշկական խալաթ (եթե խալաթը անջրաթափանց չէ, ապա խալաթի վրայից հագնում են գոգնոց), մեկանգամյա օգտագործման բժշկական դիմակ, գլխարկ, նիտրիլե ձեռնոց, աչքերի պաշտպանիչ ակնոց կամ դիմային վահանակ:

 

Հավելված N 9

ՀՀ պարետի 2020 թվականի

Մայիսի 3-ի N 63 որոշման

 

ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ

 

ՄԱՐՄՆԱՄԱՐԶԱԿԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ (COVID-19) ՏԱՐԱԾՄԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ

 

Առողջ և անվտանգ պայմաններ ապահովելու պարտականությունն ամբողջ ծավալով կրում է ընկերությունը։ Մարմնամարզական օբյեկտներն ապահովվում են ՀՀ առողջապահության նախարարի 2018 թվականի հոկտեմբերի 27-ի «Մանկապատանեկան մարզադպրոցների տեղակայմանը, կառուցվածքին և շահագործմանը ներկայացվող պահանջներ» N 2.1.2. 002-18 սանիտարական կանոնները հաստատելու մասին» թիվ 25-Ն հրամանի պահանջները: Մարմնամարզական օբյեկտներում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) կանխարգելման ուղղությամբ աշխատանքներն իրականացվում են ըստ երկրում համաճարակային իրավիճակի զարգացման փուլերի: Ներկա փուլում գործում են աշխատանքի կազմակերպման ստորև ներկայացված կանոնները:

1. Ընդհանուր կանոններ

1) Անհրաժեշտ է հնարավորինս ձեռնպահ մնալ կորոնավիրուսի ծանր հիվանդության զարգացման բարձր ռիսկային խմբի աշխատողներին աշխատանքի ներգրավելուց՝ պահպանելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 186-րդ հոդվածով սահմանված կանոնները: Բարձր ռիսկային խմբում ներառված են՝

ա. թույլ իմունային համակարգ ունեցող անձինք (օր.՝ քաղցկեղ),

բ. 65 և բարձր տարիքի անձինք,

գ. Քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք (շնչառական հիվանդություններ՝ ասթմա, թոքային քրոնիկ հիվանդություն (CՕPD), էմֆիզեմա կամ բրոնխիտ, սրտի քրոնիկ անբավարարություն, երիկամների քրոնիկ հիվանդություն, լյարդի քրոնիկ հիվանդություն (հեպատիտ), քրոնիկ նյարդաբանական հիվանդություն (Պարկինսոնի հիվանդություն, ցրված սկլերոզ (MS), ուղեղային կաթված տարած),

դ. շաքարային դիաբետ ունեցող անձինք:

2) Մարմնամարզական օբյեկտների ղեկավարության կողմից նշանակվում է կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) կանխարգելման միջոցառումների պատասխանատու, ով հսկողության սահմանման նպատակով իրականացնում է առնվազն ախտահանումների, աշխատողների և այցելուների առողջական վիճակի մասին գրանցումները (այլ գրանցումներն՝ ըստ նպատակահարմարության):

3) Մարմնամարզական օբյեկտների ընդհանուր մուտքի, զուգարանի, լողարանի, հանդերձարանի, խոհանոցային հատվածի (առկայության դեպքում), առանձին սրահների մուտքերի մոտ ապահովվում է ախտահանիչներով (ալկոհոլային հիմքով) տարողությունների, անձեռոցիկների և աղբարկղի տեղադրում, ինչպես նաև կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) կանխարգելման միջոցառումների վերաբերյալ տեղեկատվական պաստառի տեղադրում՝ համաձայն ՀՀ Պարետի 2020 թվականի մայիսի 3-ի հավելված N 15-ի:

4) Աշխատանքի և մարզումների ներկայանալիս իրականացվում է աշխատակիցների և այցելուների ջերմաչափում (տվյալները գրանցվում են առանձին գրանցամատյանում)՝ բացառելով սուր շնչառական վարակներին բնորոշ ախտանիշներ ունեցող և ջերմող անձանց մուտքը մարզասրահ: Նշված դեպքերի առկայության դեպքում վերջինիս մասին տեղեկատվություն է տրամադրվում Առողջապահության նախարարության թեժ գիծ՝ 8003 հեռախոսահամարով:

5) Աշխատակիցների և այցելուների մուտքը մարմնամարզական օբյեկտ թույլատրվում է բացառապես դիմակներով և պաշտպանիչ ձեռնոցներով:

6) Չի թույլատրվում կողմնակի անձանց մուտքը մարմնամարզական օբյեկտներ՝ բացառությամբ հրատապ անհրաժեշտության դեպքերի (օրինակ՝ մարզասարքերի վերանորոգման նպատակով): Իսկ վերջիններիս կողմից սարքավորումների կիրառման դեպքում մինչ օգտագործումը դրանք ախտահանվում են:

7) Մարզասարքերը տեղադրվում են միմյանցից առնվազն 2 մետր հեռավորության վրա: Անհրաժեշտության դեպքում դահլիճից հեռացվում է սարքավորումների մի մասը:

2. Տարածքի ախտահանումը

1) Աշխատանքի ժամանակացույցը կազմվում է այնպես, որ մարմնամարզական օբյեկտներում պատշաճ ժամանակ տրամադրվի մաքրության և ախտահանման կազմակերպմանը:

2) Ապահովում է ձեռքերի կանոնավոր և մանրակրկիտ լվացման, չորացման համար անհրաժեշտ պարագաների, ներառյալ՝ ջրի, օճառի, ալկոհոլային հիմքով ձեռքերի ախտահանիչների, անհատական պաշտպանության միջոցների` եռաշերտ դիմակների, ձեռնոցների առկայությունը:

3) Յուրաքանչյուր օր՝ ֆիքսված ժամերի, իրականացվում է տարածքի, մարմնամարզական օբյեկտների մակերեսների, մարզասարքերի, դռների բռնակների, սեղանների, ձեռքով հնարավոր հաճախակի հպման մակերեսների (մարզման պարագաների մակերեսներ, սարքավորումների վրայի բռնակներ), սանհանգույցների, լողախցիկների մակերեսների ախտահանում:

4) Ամեն օր մարզումների ավարտից հետո իրականացվում է սպորտային օբյեկտի ամբողջ տարածքի մանրակրկիտ մաքրում և ախտահանում: Ախտահանման նպատակով կիրառվում են քլորի հիմքով կամ 60-80% սպիրտ պարունակող ախտահանիչ նյութեր՝ վերջիններիս կից մեթոդական ուղեցույցին համապատասխան:

5) Մարզասրահներն օդափոխվում են յուրաքանչյուր 2-3 ժամը մեկ: Մարզասրահներում մարզումների ժամանակ արտաքին ջերմաստիճանի համեմատ 50C բարձր տարբերության պայմաններում բացվում են մեկ-երկու պատուհան: Ավելի ցածր ջերմաստիճանի դեպքում, մարզասրահներում մարզումներն անցկացվում են բաց օդանցքներով, իսկ միջանցիկ օդափոխությունը կատարվում է մարզումների ընդմիջման ժամանակ՝ մարզվողների բացակայությամբ: Օդի հարաբերական խոնավությունը ապահովվում է 40-60% սահմաններում:

6) Յուրաքանչյուր այցելուի մարզումից հետո շփման բոլոր մակերեսները մշակվում են 60-80%-անոց սպիրտային հիմքով ախտահանիչ նյութերով:

7) Յուրաքանչյուր օգտագործումից հետո հանդերձապահարաններն անհրաժեշտ է մաքրել ախտահանիչ նյութերով: Անձնական իրերը հանդերձապահարաններում պահվում են մեկանգամյա օգտագործման պարկերի մեջ:

8) Այցելուների ջրի շշերի և սրբիչների համար ապահովվում է անհատականության սկզբունքը:

9) Այցելուների և աշխատակիցների սնվելու համար առանձնացվում է տաք ջրով և օճառով լվացվելու և ձեռքերի ախտահանման հնարավորությամբ տարածք:

10) Սահմանափակվում են այնպիսի սարքերի օգտագործումը, ինչպիսիք են՝ սուրճի մեքենաները, միկրոալիքային վառարանները և այլն, կամ ապահովվում են ախտահանիչ միջոցներ` օգտվելուց հետո դրանք ախտահանելու համար: Միաժամանակ՝ ընդմիջումների ժամանակացույցը կազմվում է այնպես, որ միաժամանակ քիչ թվով մարզիկներ օգտվեն ընդմիջումից` կուտակումները բացառելու նպատակով:

11) Մարզագորգերն ախտահանվում են մինչ դրանց կիրառումը: Վերանայվում են այն մարզումների տեսակները, որոնց ընթացքում մասնակիցները պետք է շրջանաձև տեղափոխվեն և կիսեն նույն սպորտային մարզագորգը:

3. Աշխատողների համար կանոններ

1) Ապահովվում է աշխատողների ջերմաչափում հեռավար կամ անհատական ջերմաչափով: Յուրաքանչյուր աշխատողի ջերմությունը չափվում է օրական երկու անգամ (ապահովելով անվտանգ գործելակարգ), որից մեկը՝ աշխատանքի ներկայանալու պահին՝ կատարելով համապատասխան նշում գրանցամատյանում:

2) Աշխատանքի ներկայանալու պահին սուր շնչառական վարակների ախտանշաններով՝ ջերմություն, հազ, հարբուխ, դժվարաշնչություն ունեցող և ջերմաչափման արդյունքում ջերմող աշխատողների մուտքը մարմնամարզական օբյեկտ արգելվում է: Նման դեպքերն անհապաղ ներկայացվում են Առողջապահության նախարարության թեժ գիծ՝ զանգահարելով 8003 հեռախոսահամարով:

4. Հաճախորդների համար կանոններ

1) Մարզասրահում անհրաժեշտ է խուսափել մարդկային կուտակումներից: Այդ նպատակով սրահի յուրաքանչյուր 8 քառ. մետրում թույլատրվում է առավելագույնը 1 հոգու առկայություն:

2) Հնարավորինս սահմանափակվում են մարզումների տևողությունը և մարզվողների միջև սերտ շփումները: Հնարավոր բոլոր հանձնարարությունները այցելուները կատարում են տանը, իսկ դրանց հետ կապված քննարկումներն իրականացվում են հեռավար եղանակով:

3) Այցելուները ներկայանում են մարզումների արդեն հագնված, ինչպես նաև մարզվելուց առաջ և հետո ցնցուղի ընդունումն իրականացվում է տանը:

4) Մարզումների ընթացքում բացառվում են մարզասրահներում այցելուների կուտակումները: Հնարավորության դեպքում՝ ոչ խմբային սպորտաձևերի պարագայում, սահմանվում է մարզումների հերթափոխային գրաֆիկ:

5) Սպորտային օբյեկտում հնարավորության դեպքում առանձնացվում են մարզումների գոտիներ` տարբեր մարզաձևերի և առանձին այցելուների համար:

 

Հավելված N 10

ՀՀ պարետի 2020 թվականի

Մայիսի 3-ի N 63 որոշման

 

ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ

 

ՎԱՐՍԱՎԻՐԱՆՈՑՆԵՐՈՒՄ ԵՎ ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՆ ՍՐԱՀՆԵՐԻ ԱՅԼ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ (COVID-19) ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ

 

Վարսավիրանոցներում և գեղեցկության սրահներում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) կանխարգելման ուղղությամբ աշխատանքներն իրականացվում են ըստ երկրում համաճարակային իրավիճակի զարգացման փուլերի: Ներկա փուլում վարսավիրանոցներում և գեղեցկության սրահների այլ ծառայությունների մատուցման վայրերում գործում են ստորև ներկայացված կանոնները:

1. Աշխատանքի ընդհանուր կազմակերպումը

1) Վարսավիրանոցների և գեղեցկության սրահների այլ ծառայությունների մատուցման վայրերում ղեկավարության կողմից նշանակվում է կորոնավիրուսային հիվանդության կանխարգելման միջոցառումների պատասխանատու, ով հսկողության սահմանման նպատակով վարում է առնվազն ախտահանումների, աշխատողների և այցելուների առողջական վիճակի մասին գրանցումները (այլ գրանցումներն՝ ըստ նպատակահարմարության):

2) Անհրաժեշտ է անձնակազմին ապահովել մեկանգամյա օգտագործման դիմակների պահուստային պաշարով (ելնելով աշխատանքային հերթափոխի տևողությունից և դիմակները առնվազն 3-4 ժամը 1 անգամ փոխելու հաշվարկից), ձեռքերի մշակման մաշկային հականեխիչներով, ախտահանիչ միջոցներով, ինչպես նաև անձեռոցիկներով ապահովում:

3) Ապահովվում են պայմաններ՝ ձեռքերի կանոնավոր և մանրակրկիտ լվացման (լվացարաններ), չորացման համար: Աշխատավայրում անհրաժեշտ է ապահովել ջրի և օճառի, ալկոհոլային հիմքով ձեռքերի ախտահանիչների առկայություն:

4) Սննդի ընդունման համար հատկացվում է առանձին սենյակ՝ կահավորված լվացարանով, մշտական տաք և սառը ջրի, ինչպես նաև ձեռքերի մշակման համար մաշկային հականեխիչների պարտադիր առկայությամբ:

2. Աշխատանքային տարածքի ախտահանումը

1) Աշխատանքի մեկնարկին և ավարտին կատարվում է տարածքի ախտահանում՝ օգտագործելով 60-80% սպիրտային հիմքով ախտահանիչ միջոցներ: Մանրակրկիտ ախտահանվում են հատկապես շփման բոլոր մակերեսները և հաճախակի օգտագործվող այլ պարագաները։

2) Անհրաժեշտ է ապահովել աշխատավայրի մուտքի մոտ ձեռքերի մշակման մաշկային ախտահանիչների պարտադիր առկայությունը և կիրառումը՝ այդ նպատակի համար նախատեսված (60-80% սպիրտային հիմքով) ախտահանիչների, կոսմետիկ միջոցների կամ ախտահանիչ անձեռոցիկների միջոցով:

3) Սրահում իրականացվում է օդափոխություն յուրաքանչյուր 2 ժամը մեկ կամ յուրաքանչյուր այցելուից հետո:

4) Յուրաքանչյուր այցելուից հետո իրականացվում է բոլոր տիպի շփման մակերեսների խոնավ մշակում (դռների բռնակներ, աթոռների թիկնակներ, էլեկտրական անջատիչներ և այլն)՝ վիրուսային ռեժիմին համապատասխան ախտահանիչ միջոցների կիրառմամբ:

5) Յուրաքանչյուր այցելուից հետո իրականացվում է օգտագործված գործիքների ախտահանում՝ վիրուսային ռեժիմին համապատասխան ախտահանիչներով:

6) Խորհուրդ է տրվում վարակազերծել օդը՝ կիրառելով մարդկանց ներկայությամբ օգտագործման թույլատրելի մանրէասպան լամպեր՝ համապատասխան անձնագրով (ռեցիրկուլյատորներ):

7) Անհրաժեշտ է կազմակերպել սրբիչների և հիգիենայի այլ պարագաների ամենօրյա (աշխատանքից հետո) լվացք մասնագիտացված կազմակերպությունների կողմից՝ համաձայն պայմանագրի կամ համապատասխան պայմանների առկայության դեպքում՝ անմիջականորեն վարսավիրանոցում կամ գեղեցկության սրահում:

3. Անձնակազմի համար կանոններ.

1) Յուրաքանչյուր աշխատակցի ջերմությունը չափվում է օրական նվազագույնը երկու անգամ (հեռավար կամ անհատական օգտագործման ջերմաչափներով, այդ թվում՝ աշխատակիցների անձնական ջերմաչափներով), որից մեկը՝ աշխատակցի՝ աշխատանքի ներկայանալու ժամանակ՝ կատարելով համապատասխան նշումներ գրանցամատյանում:

2) Աշխատակիցների աշխատատեղերի միջև պահպանվում է սոցիալական հեռավորություն՝ առնվազն մեկուկես մետր:

3) Անձնակազմի անդամները պետք է հաճախակի լվան ձեռքերն օճառով և ջրով՝ առնվազն 20 վայրկյան տևողությամբ, անհնարինության դեպքում՝ ձեռքերը մաքրեն ալկոհոլային հիմքով ախտահանիչներով։

4) Աշխատակիցները հնարավորինս խուսափում են միմյանց և այլ անձանց հետ սերտ շփումներից՝ ձեռքսեղմումներից, գրկախառնություններից, շփումների ժամանակ պահպանում են առնվազն 1.5 մետր սոցիալական հեռավորություն։

5) Ընդմիջման ընթացքում արգելվում է աշխատանքային վայրը լքելը:

4. Հաճախորդների սպասարկման կանոններ

1) Սպասարկումն իրականացվում է բացառապես նախապես հեռախոսով կամ առցանց հերթագրման դեպքում: Միաժամանակ անհրաժեշտ է պահպանել հաճախորդների սպասարկման միջև առնվազն 20 րոպեանոց ընդմիջումներ:

2) Սպասարկումից առաջ մուտքի մոտ կատարվում է հաճախորդների ջերմաչափում և տվյալների գրանցում գրանցամատյանում: Արգելվում է սպասարկել սուր շնչառական վարակների ախտանշաններով՝ ջերմություն, հազ, հարբուխ, դժվարաշնչություն ունեցող այցելուներին: Նման այցելուի դեպքում անհրաժեշտ է անմիջապես տեղեկացնել Առողջապահության նախարարության թեժ գիծ՝ զանգահարելով 8003 համարով:

3) Արգելվում է սպասարկող անձնակազմից և հաճախորդից բացի այլ անձանց մուտքը վարսավիրանոցների և գեղեցկության սրահների տարածք:

4) Անհրաժեշտ է բացառել սրահում մարդկանց կուտակումները և հերթերը:

5) Աշխատանքի ժամանակ անձնակազմը կրում է պաշտպանիչ ձեռնոցներ և մեկանգամյա օգտագործման դիմակ (բժշկական), որը փոխվում է 3-4 ժամը մեկ: Մեկանգամյա դիմակների կրկնակի օգտագործում, ինչպես նաև խոնավացած դիմակների օգտագործում չի թույլատրվում:

6) Սպասարկման ժամանակ հաճախորդների միջև անհրաժեշտ է ապահովել առնվազն 1.5 մետր հեռավորություն:

 

Հավելված N 11

ՀՀ պարետի 2020 թվականի

Մայիսի 3-ի N 63 որոշման

 

ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ

 

ՀԱՆՔԱԳՈՐԾԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԱՑԱՀԱՆՔԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՈԼՈՐՏԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ (COVID-19) ՏԱՐԱԾՄԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ

 

Առողջ և անվտանգ աշխատանքային պայմանների ապահովման պարտականությունն ամբողջ ծավալով կրում է գործատուն։ Հանքագործական արդյունաբերության և բացահանքերի շահագործման ոլորտի ընկերություններում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) կանխարգելման ուղղությամբ աշխատանքներն իրականացվում են ըստ երկրում համաճարակային իրավիճակի զարգացման փուլերի: Ներկա փուլում հանքարդյունաբերության ոլորտում գործող ընկերություններում աշխատանքի կազմակերպման ժամանակ կիրառվում են ստորև ներկայացված կանոնները:

1. Աշխատանքների ընդհանուր կազմակերպում

1) Անհրաժեշտ է նշանակել կորոնավիրուսային հիվանդության տարածման կանխարգելման նպատակով միջոցառումների պատասխանատու (այսուհետ՝ Պատասխանատու):

2) Պետք է հնարավորինս ձեռնպահ մնալ կորոնավիրուսի ծանր հիվանդության զարգացման բարձր ռիսկային խմբի աշխատողներին աշխատանքի ներգրավելուց՝ պահպանելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 186-րդ հոդվածով սահմանված կանոնները: Բարձր ռիսկային խմբի մեջ ներառված են՝

ա. թույլ իմունային համակարգ ունեցող անձինք (օր.՝ քաղցկեղ),

բ. 65 տարեկան և բարձր տարիքի անձինք,

գ. Քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք (շնչառական հիվանդություններ՝ ասթմա, թոքային քրոնիկ հիվանդություն (CՕPD), էմֆիզեմա կամ բրոնխիտ, սրտի քրոնիկ անբավարարություն, երիկամների քրոնիկ հիվանդություն, լյարդի քրոնիկ հիվանդություն (հեպատիտ), քրոնիկ նյարդաբանական հիվանդություն (Պարկինսոնի հիվանդություն, ցրված սկլերոզ (MS), ուղեղային կաթված տարած),

դ. շաքարային դիաբետ ունեցող անձինք:

3) Կառավարչական անձնակազմի մասով՝ անհրաժեշտ է բացառել մարդկային կուտակում ենթադրող միջոցառումները, անցանց ժողովները և հավաքները, իսկ դրա անխուսափելիության դեպքում՝ դրանք անց կացնել առավելագույնը 10 հոգու մասնակցությամբ՝ պահպանելով մասնակիցների միջև նվազագույնը 1.5 մետր սոցիալական հեռավորություն:

4) Անհրաժեշտ է ապահովել աշխատողների տեղափոխումը աշխատավայր և աշխատավայրից վերադարձը: Տրանսպորտային միջոցների համար կիրառվում են սույն որոշման հավելված N 13-ով սահմանված կանոնները:

5) Արգելվում է ոչ հիմնական աշխատակազմի և կողմնակի անձանց մուտքը հանքի և վարչական շինությունների տարածք: Ծայրահեղ անհրաժեշտության դեպքում պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների, բուժանձնակազմի և այլ անձանց մուտքը հնարավոր է միայն պարտադիր ջերմաչափում անցնելուց հետո՝ եռաշերտ բժշկական դիմակներ և պաշտպանիչ ձեռնոցներ կրելու պայմանով:

6) Հանքի տարածքի մուտքի/ելքի մոտ բացառվում են անձանց կուտակումները:

7) Աշխատանքի ժամանակացույցը կազմվում է այնպես, որ պատշաճ ժամանակ տրամադրվի մաքրության և ախտահանման կազմակերպման համար: Աշխատանքային օրվա ընթացքում առնվազն երկու անգամ կազմակերպվում է շենքերի ախտահանում:

8) Հանքի և վարչական շինությունների տարածքում ապահովվում են ախտահանիչներով տարողություններ (քլորի հիմքով կամ 60-80% սպիրտ պարունակող ախտահանիչ նյութերով), անձեռոցիկներ և փակվող աղբարկղեր:

9) Ապահովվում են ձեռքերի լվացման հնարավորություններ՝ հոսող տաք և սառը ջրով, արմնկային կամ ոտնակային կառավարման ծորակներով (դրա անհնարինության դեպքում՝ անմիջապես ախտահանման հնարավորությամբ), օճառով:

10) Անձնական (ոչ աշխատանքային) և աշխատանքային հագուստի պահպանման, արտահագուստի (սանիտարական հագուստի) համար ապահովվում են հանդերձապահարաններ: Հագուստը հանդերձապահարանում պահվում է մեկանգամյա օգտագործման կամ անձնական՝ անվանական պարկերի մեջ:

11) Հնարավոր բոլոր դեպքերում սահմանվում է հերթափոխային աշխատանք:

12) Հերթափոխային աշխատանքի դեպքում բացառվում է աշխատանքի վայրում տարբեր հերթափոխերի աշխատողների միջև շփումը: Յուրաքանչյուր հերթափոխից հետո կատարվում է տարածքի ախտահանում:

13) Աշխատավայրում նվազագույնի է հասցվում առանձին հանքախորշերի աշխատողների միջև շփումը:

14) Հանքի տարածքում առանձնացվում են աշխատանքային գոտիներ տարբեր գործառույթներ իրականացնող աշխատողների համար՝ վարչական, լաբորատոր, ֆաբրիկա, բացահանք, ստորգետնյա տարածք, սննդի ապահովման, ավտոպարկ:

15) Նվազագույնի է հասցվում այլ գոտու աշխատակիցների հետ շփումը: Նշանակվում են այլ գոտիների աշխատակիցների հետ անհրաժեշտության դեպքում կապ հաստատող աշխատակիցներ՝ վերջիններիս ապահովելով եռաշերտ դիմակներով և պաշտպանիչ ձեռնոցներով:

16) Տնօրենի կողմից երկօրյա ժամկետում հաստատվում է առավել լայն շփման շրջանակ ունեցող աշխատակիցների անվանացանկը, ովքեր մշտական հիմքով կրում են եռաշերտ դիմակներ և ձեռնոցներ: Ցանկում պարտադիր ընդգրկվում են հանդերձապահները, անվտանգության, սանիտարական աշխատանքներ իրականացնող, սննդի պատրաստման և մատակարարման աշխատակիցները, վարորդները, տրանսպորտային միջոցները սպասարկողները, հրահանգավորողները, բուժաշխատողները, անցակետերում և ընդունարաններում աշխատողները:

2. Աշխատողների համար կանոններ

1) Ապահովվում է աշխատողների ջերմաչափում հեռավար կամ անհատական ջերմաչափով: Յուրաքանչյուր աշխատողի ջերմությունը չափվում է օրական երկու անգամ (ապահովելով անվտանգ գործելակարգ), որից մեկը՝ աշխատանքի ներկայանալու, մյուսը՝ աշխատավայրից դուրս գալու պահին՝ կատարելով համապատասխան նշում գրանցամատյանում: Տնօրենի կողմից հաստատվում են գրանցամատյանների պատասխանատուներ (հանքավայր, վարչական տարածք) և նրանց աշխատանքի ժամանակացույց:

2) Աշխատանքի ներկայանալու պահին սուր շնչառական վարակների ախտանշաններով՝ ջերմություն, հազ, հարբուխ, դժվարաշնչություն ունեցող աշխատողների մուտքը հանքի տարածք արգելվում է: Նման դեպքերն Պատասխանատուի կողմից անհապաղ ներկայացվում են Առողջապահության նախարարության թեժ գիծ՝ 8003 համարով:

3) Եթե աշխատողների շրջանում նախկինում հաստատվել է Կորոնավիրուսային հիվանդություն (COVID-19), կամ նրանք շփում են ունեցել նշված հիվանդությամբ հաստատված դեպքերի հետ և գտնվել են մեկուսացման և/կամ ինքնամեկուսացման մեջ, ապա աշխատանքի ներկայանալիս նրանց կողմից ներկայացվում է կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) լաբորատոր ախտորոշման «բացասական արդյունքը» փաստող տեղեկանք (տեղեկանքի վաղեմությունը չպետք է գերազանցի 7 օրը):

4) Հանքախորշերում (փակ տարածք) աշխատանքներն իրականացվում են պարտադիր դիմակների կրմամբ, ինչպես նաև պարբերաբար և ըստ անհրաժեշտության ապահովվում է աշխատողների բացօթյա զբոսանքը:

5) Հանքի փակ և բաց տարածքներում աշխատողների միջև սոցիալական հեռավորության (1.5 - 2 մետր) պահպանման անհնարինության դեպքում աշխատողները պարտադիր կրում են պաշտպանիչ դիմակներ և ձեռնոցներ, որոնք փոխվում են 3-4 ժամ պարբերականությամբ:

6) Հանքի տարածքի տարբեր գոտիներում, սնվելու վայրերում սահմանվում է աշխատողների առավելագույն թույլատրելի քանակ` մարդկանց միջև սոցիալական հեռավորության պահպանման նպատակով:

7) Ընդմիջմանը սնվելու համար նախատեսվում են առանձնացված տարածքներ: Ընդմիջումների ժամանակացույցը կազմվում է այնպես, որ միաժամանակ քիչ թվով աշխատողներ գտնվեն նույն վայրում: Սնվելու համար առանձնացված տարածքն ապահովվում է տաք ջրով և օճառով լվացվելու ու ձեռքերի ախտահանման հնարավորությամբ, որտեղ ևս պահպանվում է սոցիալական հեռավորությունը:

8) Սահմանափակվում են ընդհանուր օգտագործման սուրճի մեքենաների, միկրոալիքային վառարանների և այլ կենցաղային տեխնիկայի օգտագործումը, կամ ապահովվում են ախտահանիչ միջոցներ` օգտվելուց հետո դրանք ախտահանելու համար:

 

Հավելված N 12

ՀՀ պարետի 2020 թվականի

Մայիսի 3-ի N 63 որոշման

 

ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ

 

ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ (COVID-19) ՏԱՐԱԾՄԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ

 

Առողջ և անվտանգ պայմանների ապահովման պարտականությունն ամբողջ ծավալով կրում է հաստատության տնօրենը: Նախադպրոցական կրթական հաստատությունների գործունեության կազմակերպման ժամանակ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) կանխարգելման ուղղությամբ աշխատանքներն իրականացվում են ըստ երկրում համաճարակային իրավիճակի զարգացման փուլերի: Ներկա փուլում պետք է գործեն ստորև ներկայացված կանոնները:

1. Ընդհանուր կանոններ

1) Պետք է հնարավորինս ձեռնպահ մնալ կորոնավիրուսի ծանր հիվանդության զարգացման բարձր ռիսկային խմբի աշխատողներին աշխատանքի ներգրավելուց՝ պահպանելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 186-րդ հոդվածով սահմանված կանոնները: Բարձր ռիսկային խմբի մեջ ներառված են՝

ա. թույլ իմունային համակարգ ունեցող անձինք (օր.՝ քաղցկեղ),

բ. 65 տարեկան և բարձր տարիքի անձինք,

գ. քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք (շնչառական հիվանդություններ՝ ասթմա, թոքային քրոնիկ հիվանդություն (CՕPD), էմֆիզեմա կամ բրոնխիտ, սրտի քրոնիկ անբավարարություն, երիկամների քրոնիկ հիվանդություն, լյարդի քրոնիկ հիվանդություն (հեպատիտ), քրոնիկ նյարդաբանական հիվանդություն (Պարկինսոնի հիվանդություն, ցրված սկլերոզ (MS), ուղեղային կաթված տարած),

դ. շաքարային դիաբետ ունեցող անձինք:

2) Բացառվում է երեխային ուղեկցող անձի մուտքը նախադպրոցական կրթական հաստատություն:

3) Բացառվում են նախադպրոցական կրթական հաստատության շենքին հարակից տարածքներում մարդկանց կուտակումները: Հաստատություն հաճախող սաների ընդունումը և ճանապարհումն իրականացվում է հերթայնության կառավարմամբ (օրինակ՝ կարող են սահմանվել երեխաների՝ նախակրթարան գալու և գնալու ժամային միջակայքեր)՝ պահպանելով մարդկանց միջև 1.5-2 մետր սոցիալական հեռավորություն:

4) Անհրաժեշտ է նախակրթական հաստատությունում երեխաների խնամքի և կրթության գործընթացը կազմակերպել բեռնաթափված խմբերով՝ դրանք դարձնելով 10-12 հոգանոց և ապահովելով խաղալու, պարապմունքների, սննդի և քնի ժամանակ երեխաների միջև 1.5-2 մետր սոցիալական հեռավորություն։

5) Անհրաժեշտ է ժամանակավորապես սահմանափակել նախադպրոցական կրթական հաստատություն հաճախելիությունը՝ առաջնահերթություն տալով այն երեխաներին, որոնց տնային խնամքը գործնականում հնարավոր չէ ապահովել ծնողների կամ խնամակալների աշխատանքը հեռավար ձևով կազմակերպելու անհնարինությամբ և/կամ այլ օբյեկտիվ հանգամանքներով պայմանավորված: Անհրաժեշտ է նախապես ցուցակագրել այն երեխաներին, որոնց ծնողները կամ խնամակալները երեխաներին նախակրթական հաստատություն ուղարկելու մտադրություն են հայտնել:

6) Եթե երեխայի ծնողների (խնամակալների) շրջանում նախկինում հաստատվել է Կորոնավիրուսային հիվանդություն (COVID-19), կամ նրանք շփում են ունեցել նշված հիվանդությամբ հաստատված դեպքերի հետ և գտնվել են մեկուսացման և/կամ ինքնամեկուսացման մեջ, ապա առաջին անգամ ներկայանալիս այդ երեխաների ծնողների (խնամակալների) կողմից ներկայացվում է կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) լաբորատոր ախտորոշման «բացասական արդյունքը» փաստող տեղեկանք (տեղեկանքի վաղեմությունը չպետք է գերազանցի 7 օրը):

7) Պետք է ժամանակավորապես ձեռնպահ մնալ նախադպրոցական կրթական հաստատությունում լրացուցիչ ընդունելություն կազմակերպելուց՝ ելնելով 4-րդ և 5-րդ կետերով սահմանված կանոնները պահպանելու տրամաբանությունից:

8) Բացառվում է մարդկային կուտակում ենթադրող միջոցառումների, այդ թվում՝ անցանց հավաքների ու ժողովների անցկացումը:

2. Տարածքի ախտահանումը

1) Նախադպրոցական կրթական հաստատությունները վերաբացելուց 1 օր առաջ և յուրաքանչյուր աշխատանքային օրվա ավարտից հետո իրականացվում են ընդհանուր մաքրման և ախտահանման աշխատանքներ հաստատության ամբողջ տարածքում, ներառյալ, այդպիսին լինելու դեպքում, բակային տարածքի խաղահրապարակը և գույքը՝ կիրառելով 60-80% սպիրտ պարունակող ախտահանիչ նյութեր: Ննջասենյակներում կամ քնելու համար առանձնացված տարածքներում ախտահանումն իրականացվում է քնելուց առաջ, խաղասենյակներում կամ խմբասենյակներում՝ քնի ժամի ընթացքում։ Ճաշելուց հետո տարածքը ախտահանվում է, այդ թվում՝ սեղանները, բռնակները, ծորակները և այն ամենն, ինչին երեխաները կարող են ձեռք տալ։

2) Նախադպրոցական կրթական հաստատություններում իրականացվում է տարածքների (խմբասենյակ, ճաշասենյակ, ննջասենյակ, սանհանգույց և այլն) օդափոխում 2 ժամը մեկ:

3) Մուտքի մոտ ապահովվում է 60-80% սպիրտ պարունակող ախտահանիչ նյութերով տարաների առկայություն՝ յուրաքանչյուր մտնող անձի ձեռքերի պարտադիր ախտահանման համար:

4) Հաստատության մուտքի մոտ, սանհանգույցներում և հաստատության տարածքում տեղադրվում են փակվող աղբամաններ՝ օգտագործված դիմակները և անհատական պաշտպանության այլ պարագաները նետելու համար:

5) Ժամանակավորապես առօրյա գործածությունից դուրս են բերվում այն խաղալիքները և այնպիսի իրերը, որոնց ամենօրյա ախտահանում հնարավոր չէ իրականացնել։ Խաղալիքները հավաքվում են առանձին տարաներում, և նախքան հետագա օգտագործումը դրանք պարտադիր ախտահանվում են:

3. Աշխատողների համար կանոններ

1) Իրականացվում է աշխատողների ջերմաչափում հեռավար կամ անհատական օգտագործման ջերմաչափով օրական առնվազն 2 անգամ, որոնցից մեկը՝ աշխատանքի ներկայանալիս` նախքան կրթական հաստատություն մուտք գործելը: Ջերմություն ունենալու դեպքում աշխատողներին չի թույլատրվում մուտք գործել հաստատություն՝ այդ մասին անհապաղ տեղեկացնելով ՀՀ առողջապահության նախարարության թեժ գիծ` զանգահարելով 8003 համարով:

2) Նախակրթարանի ողջ անձնակազմն աշխատանքային և ընդմիջման ժամերին ապահովվում է անհատական պաշտպանության միջոցներով (ձեռնոցներ և դիմակներ)՝ դրանք 3-4 ժամը մեկ փոխելու հնարավորությամբ:

4. Երեխաների խնամքը

1) Իրականացվում է երեխաների ջերմաչափում և զննում հեռավար կամ անհատական օգտագործման (ծնողի կողմից բերված) ջերմաչափով օրական առնվազն 2 անգամ, որոնցից մեկը՝ նախքան կրթական հաստատություն մուտք գործելը: Ջերմող երեխաներին չի թույլատրվում մուտք գործել հաստատություն, և այդ մասին անմիջապես տեղեկացվում է ՀՀ առողջապահության նախարարության թեժ գծին՝ զանգահարելով 8003 համարով:

2) Ժամանակավորապես չեղարկվում կամ հետաձգվում են նախադպրոցական կրթության ծրագրերի շրջանակներում նախատեսված խմբային միջոցառումները (օրինակ՝ հանդեսներ, տոնական միջոցառումներ, ծննդյան տարեդարձներ և այլն):

3) Երեխաներն ապահովվում են ձեռքերի լվացման հնարավորություններով՝ հոսող տաք և սառը ջրով, արմնկային կամ ոտնակային կառավարման ծորակներով (անհնարինության դեպքում՝ անմիջապես ախտահանման հնարավորությամբ), օճառով: Սանհանգույց երեխաները հաճախում են մեկական: Ապահովվում է ձեռքերի հաճախակի լվացում:

4) Խմբերի վարման շարունակական գործընթացն իրականացվում է նույն խմբասենյակում կամ դասասենյակում: Միաժամանակ, ապահովվում է, որպեսզի յուրաքանչյուր երեխա շարունակաբար քնի նույն անկողնում։ Անկողնային սպիտակեղենը ամեն օր պարտադիր լվացվում և փոխվում է։

5) Խաղերի և պարապմունքների ժամանակ պետք է նվազագույնի հասցնել երեխաների միջև սերտ շփումները։

6) Ավագ խմբերում իրականացվում են բացատրական դասընթացներ` կորոնավիրուսի կանխարգելմանն ուղղված միջոցառումների վերաբերյալ:

5. Սննդի կազմակերպումը

1) Հնարավորության դեպքում երեխաները բերում են սնունդը տնից՝ առանձնացված տարաների մեջ։

2) Նպատակահարմար է մեկանգամյա օգտագործման սպասքի կիրառումը։ Բազմակի օգտագործման սպասքի կիրառումը հնարավոր է բացառապես պարտադիր ախտահանման պայմանով:

3) Միաժամանակ օգտագործվող սպասքի և պարագաների քանակը պետք է բավարարի երեխաների սննդի կազմակերպման ողջ պահանջարկը: Չի թույլատրվում օգտագործել ճաքերով, վնասված եզրերով, դեֆորմացված, վնասված էմալով սպասք:

4) Ժամանակակից սպասք լվացող մեքենաների առկայության պարագայում սպասքի մեքենայացված լվացումն իրականացվում է դրանց շահագործման հրահանգին համապատասխան՝ կիրառելով սպասքի և սեղանի պարագաների ախտահանում ապահովող մշակման ռեժիմներ 65°C-ից ոչ ցածր ջերմաստիճանում 90 րոպե տևողությամբ:

5) Սպասքի՝ ձեռքով լվացման համար նախատեսվում են առանձին ավազաններ: Սպասքի լվացումը ձեռքով իրականացվում է հետևյալ կարգով.

- սննդի մնացորդների մեխանիկական հեռացում,

- լվացում՝ ավազանի բաժիններից մեկի ջրի մեջ լվացող միջոցների ավելացմամբ,

- լվացում ավազանի երկրորդ բաժնում 40 °C-ից ոչ ցածր ջերմաստիճանի ջրում և երկու անգամ քիչ քանակությամբ լվացող միջոցների ավելացմամբ, քան ավազանի առաջին բաժնում,

- սպասքի պարզաջրում բռնակներով մետաղյա ցանցում ավազանի երրորդ բաժնի մեջ 65°C-ից ոչ ցածր ջերմաստիճանի տաք հոսող ջրով լվացում, ցնցուղի ծայրադիրով ճկուն ռետինե խողովակի օգնությամբ,

- ամբողջ ճաշի սպասքի և պարագաների մշակում ախտահանիչ միջոցներով՝ դրանց կիրառման հրահանգին համապատասխան,

- սպասքի պարզաջրում բռնակներով մետաղյա ցանցի մեջ ավազանի երրորդ բաժնում հոսող ջրով, ցնցուղի ծայրադիրով ճկուն ռետինե խողովակի օգնությամբ,

- սպասքի չորացում ցանցե դարակների, դարակաշարերի վրա:

6) Մեկանգամյա սպասքի կիրառման ժամանակ իրականացվում է օգտագործված սպասքի հավաքում մեկանգամյա, սերտ փակվող պլաստիկից փաթեթների մեջ, որոնք տեղափոխվում են աղբավայր:

 

Հավելված N 13

ՀՀ պարետի 2020 թվականի

Մայիսի 3-ի N 63 որոշման

 

ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ

 

ՑԱՄԱՔԱՅԻՆ ՈՒՂԵՎՈՐԱՏԱՐ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ (COVID-19) ՏԱՐԱԾՄԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ

 

Առողջ և անվտանգ պայմանների ապահովման պարտականությունն ամբողջ ծավալով կրում է ուղևորատար տրանսպորտային ընկերության տնօրինությունը: Ցամաքային ուղևորատար տրանսպորտի գործունությամբ կազմակերպման ժամանակ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) կանխարգելման ուղղությամբ աշխատանքներն իրականացվում են ըստ երկրում համաճարակային իրավիճակի զարգացման փուլերի: Ներկա փուլում ցամաքային ուղևորատար տրանսպորտի ոլորտում գործում են ստորև ներկայացված կանոնները:

 

ԿԱՆՈՆԱՎՈՐ ԵՎ ՈՉ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐ

 

1. Ընդհանուր կանոններ

1) Կանոնավոր և ոչ կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող կազմակերպությունը (այսուհետ՝ Կազմակերպություն) նշանակում է կորոնավիրուսային հիվանդության տարածման կանխարգելման միջոցառումների պատասխանատու (այսուհետ՝ Պատասխանատու), որն ապահովում է՝

- սանիտարահամաճարակային անվտանգության կանոնների և հիգիենայի նորմերի պահպանման նկատմամբ պատշաճ հսկողությունը և կանոնների համար անհրաժեշտ պարագաների, նյութերի ու հարմարությունների առկայությունը,

- առնվազն ախտահանումների և աշխատողների առողջական վիճակի մասին գրանցումների (այլ գրանցումներն՝ ըստ նպատակահարմարության) վարումը համապատասխան գրանցամատյանում:

2) Պետք է հնարավորինս ձեռնպահ մնալ կորոնավիրուսի ծանր հիվանդության զարգացման բարձր ռիսկային խմբի աշխատողներին աշխատանքի ներգրավելուց՝ պահպանելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 186-րդ հոդվածով սահմանված կանոնները: Բարձր ռիսկային խմբի մեջ ներառված են՝

ա. թույլ իմունային համակարգ ունեցող անձինք (օր.՝ քաղցկեղ),

բ. 65 տարեկան և բարձր տարիքի անձինք,

գ. Քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք (շնչառական հիվանդություններ՝ ասթմա, թոքային քրոնիկ հիվանդություն (CՕPD), էմֆիզեմա կամ բրոնխիտ, սրտի քրոնիկ անբավարարություն, երիկամների քրոնիկ հիվանդություն, լյարդի քրոնիկ հիվանդություն (հեպատիտ), քրոնիկ նյարդաբանական հիվանդություն (Պարկինսոնի հիվանդություն, ցրված սկլերոզ (MS), ուղեղային կաթված տարած),

դ. շաքարային դիաբետ ունեցող անձինք:

3) Արգելվում է տրանսպորտային միջոցում կանգնած ուղևորների փոխադրումը, բացի 9 մետրից ավել երկարություն ունեցող տրանսպորտային միջոցների: Տրանսպորտային միջոցներում ուղևորների ընդհանուր թիվը չի կարող գերազանցել նստելու համար հատկացված տեղերի ընդհանուր թվաքանակին, ընդ որում արգելվում է հավելյալ ինքնաշեն նստատեղերի ավելացումը: 9 մետրից ավելի երկարություն ունեցող տրանսպորտային միջոցներում կանգնած ուղևորների միջև պահպանվում է առնվազն 1 մետր հեռավորություն։

4) Կազմակերպությունն ապահովում է աշխատողներին անհատական պաշտպանության միջոցներով՝ եռաշերտ դիմակներով ու ձեռնոցներով, միանգամյա օգտագործման անձեռոցիկով և ալկոհոլային հիմքով ձեռքերի ախտահանիչով:

5) Ուղևորափոխադրող բոլոր տրանսպորտային միջոցների մուտքի մոտ պարտադիր տեղադրվում են ալկոհոլային հիմքով ձեռքերի ախտահանիչներ:

6) Կազմակերպությունն ապահովում է բոլոր տրանսպորտային միջոցներում վճարման համար հատուկ արկղեր կամ այլ հարմարեցված տարաներ՝ կանխիկ փողի հետ շփումը հնարավորինս նվազեցնելու նպատակով։

7) Կազմակերպությունն ապահովում է անվտանգ վարվելականոնների և սանիտարահամաճարակային անվտանգության նորմերի վերաբերյալ աշխատակիցների և ուղևորների պատշաճ իրազեկումը, այդ թվում՝ տեսանելի վայրերում պաստառներ փակցնելու և/կամ այլ նախընտրելի միջոցներով՝ համաձայն սույն որոշման հավելված N 15-ով սահմանված տեղեկատվական թերթիկի: Շահագործվող բոլոր ուղևորափոխադրող տրանսպորտային միջոցներում ուղևորներին տեսանելի հատվածներում պարտադիր փակցվում են տեղեկատվական թերթիկներ։

2. Ավտոկայարանային տարածքների կազմակերպումը

1) Բաց ավտոկայանների կամ տրանսպորտային միջոցների հավաքակայանների տարածքում բացառվում են մարդկանց կուտակումները։ Տարածքներում առկա նստարանները և ընդհանուր օգտագործման գույքը ենթակա են ախտահանման առնվազն օրը 2 անգամ։

2) Սպասասրահները, սանհանգույցները և սննդի կետերը պարտադիր կերպով պարբերաբար ախտահանվում են՝ նվազագույնը օրը 2 անգամ։

3) Ապահովվում են ձեռքերի լվացման հնարավորություններ՝ հոսող տաք և սառը ջրով, արմնկային կամ ոտնակային կառավարման ծորակներով (դրա անհնարինության դեպքում՝ անմիջապես ախտահանման հնարավորությամբ), օճառով:

3. Տրանսպորտային միջոցների ախտահանումը

1) Տրանսպորտային միջոցները ենթարկվում են խորքային ախտահանման օրական նվազագույնը 2 անգամ, որից մեկը՝ պարտադիր նախաուղերթային հատվածում: Ախտահանման ենթակա են տրանսպորտային միջոցի սրահի բոլոր մակերեսները: Ախտահանումն իրականացվում է՝ համաձայն Առողջապահության նախարարի 2020 թվականի մարտի 16-ի «Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման նպատակով՝ օջախների, հանրային սննդի օբյեկտների, բարձրագույն ուսումնական հաստատությունների, նախադպրոցական և հանրակրթական ուսումնական հաստատությունների ուղևորների փոխադրման ավտոտրանսպորտային միջոցների ախտահանման միջոցառումների մեթոդական ուղեցույցը և ալգորիթմները, անհատական պաշտպանության միջոցների ռացիոնալ օգտագործման մեթոդական ուղեցույցը հաստատելու մասին» թիվ 977-Ա հրամանի:

2) Յուրաքանչյուր երթուղու ավարտին (երկար տարածությունների և երկարատև՝ ավելի քան 3 ժամ տևողությամբ երթուղիների ժամանակ՝ նաև ընթացքում) ուղևորներին իջեցնելուց հետո իրականացվում է սրահի օդափոխություն, դռների բռնակների, նստարանների արմնկակալների (միջքաղաքային ավտոբուսներում նաև ծալովի սեղանիկների, անվտանգության գոտիների ամրակների, անհատական կառավարման վահանակների (լուսավորության, օդափոխության, ուղեկցողին կանչելու և այլն), նստելատեղերի, անհատական տեսամոնիտորների պլաստմասե/մետաղյա/ կաշվե և այլ մասերի, սանհանգույցի առկայության դեպքում՝ նաև դրա կանխարգելիչ ախտահանում ախտահանիչ անձեռոցիկներով (կամ ախտահանիչ միջոցների լուծույթներով) շփման կամ ցողման եղանակով:

3) Յուրաքանչյուր օրվա ավարտին իրականացվում է տրանսպորտային միջոցների եզրափակիչ ախտահանում մասնագիտացված կազմակերպությունների միջոցով՝ պայմանագրային հիմունքներով: Տրանսպորտային միջոցի սրահի և բոլոր աղտոտված գոտիների եզրափակիչ ախտահանման ժամանակ օգտագործվում են՝

- մեկանգամյա պաշտպանիչ զգեստ,

- մեկանգամյա ձեռնոց,

- պաշտպանիչ դիմակ, պաշտպանիչ ակնոց կամ դեմքի վահանակ,

- փակ կոշիկ կամ բախիլներ՝ ցայտելու բարձր ռիսկի ժամանակ կամ կենսաբանական հեղուկներով խիստ աղտոտված մակերեսների ժամանակ,

- անջրանցիկ պարկեր թափոնների համար:

4) Մաքրման համար չի օգտագործվում սեղմված օդ և/կամ ջուր ճնշման տակ, ինչպես նաև այլ մեթոդներ, որոնք կարող են առաջացնել վարակիչ նյութի ցայտում կամ տարածում աերոզոլի տեսքով: Փոշեկուլ օգտագործվում է միայն ճիշտ իրականացված ախտահանումից հետո:

5) Մաքրման և ախտահանման ավարտից հետո պաշտպանիչ հագուստը, կոշիկը, անհատական պաշտպանության միջոցները, մաքրման պարագաները հավաքվում են մակնշված բաքերի կամ պարկերի մեջ դրանց ախտահանումն իրականացնելու համար:

4. Վարորդների համար կանոններ

1) Իրականացվում է վարորդների ջերմաչափում հեռավար կամ անհատական օգտագործման ջերմաչափով օրական առնվազն 2 անգամ, որոնցից մեկը՝ աշխատանքի ներկայանալիս: Վարվում է ջերմաչափման գրանցամատյան: Ջերմություն ունենալու դեպքում վարորդներին չի թույլատրվում դուրս գալ երթուղի, և այդ մասին անհապաղ տեղեկացվում է ՀՀ առողջապահության նախարարության թեժ գիծ` զանգահարելով 8003 համարով:

2) Վարորդները պարտադիր կրում են անհատական պաշտպանության միջոցներ՝ եռաշերտ պաշտպանիչ դիմակ և ձեռնոցներ, որոնք փոխվում են 3 ժամը մեկ պարբերականությամբ։

3) Վարորդների հանգստի և սնվելու համար ապահովվում են առանձնացված տարածքներ՝ ապահովելով միմյանց միջև 1.5-2 մետր սոցիալական հեռավորություն։

5. Ուղևորների համար կանոններ

1) Բացառվում է ուղևորների նստեցումը և տրանսպորտային միջոցի սրահում ուղևորների առկայությունն՝ առանց նրանց կողմից անհատական պաշտպանության միջոցների՝ դիմակ և ձեռնոց կրելու:

2) Տրանսպորտային միջոց նստելուց ուղևորները պարտադիր ախտահանում են ձեռքերը ալկոհոլային հիմքով ախտահանիչ միջոցներով։

3) Տրանսպորտային միջոցից օգտվելիս անհրաժեշտ է ունենալ մանրադրամ ուղևորավարձի չափով՝ հնարավորինս բացառելով մանր վերադարձնելու անհրաժեշտությունը։

4) Երկարատև երթուղիների ժամանակ խմելու ռեժիմի կազմակերպման համար օգտագործվում է միայն ջուր անհատական տարաների մեջ կամ մեկանգամյա սպասք: Իրականացվում է օգտագործված մեկանգամյա սպասքի, ինչպես նաև անհատական պաշտպանության միջոցների, դիմակների, ախտահանիչ անձեռոցիկների հավաքում մեկանգամյա օգտագործման հերմետիկ փակվող պլաստիկ ծրարների/տոպրակների մեջ, որոնք աղբարկղի բացակայության դեպքում տեղավորվում են բեռնախցիկում՝ ժամանման վայրում հեռացնելու:

 

ՄԱՐԴԱՏԱՐ-ՏԱՔՍԻ ԱՎՏՈՄՈԲԻԼՆԵՐՈՎ ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐ

 

1. Ընդհանուր կանոններ

1) Մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորների փոխադրումների գործունեություն իրականացնող անձինք (լիցենզավորված իրավաբանական և ֆիզիկական անձինք) (այսուհետ՝ Կազմակերպություն) նշանակում է կորոնավիրուսային հիվանդության տարածման կանխարգելման միջոցառումների պատասխանատու (անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի դեպքում՝ կորոնավիրուսային հիվանդության տարածման կանխարգելման միջոցառումների պատասխանատուն հանդիսանում է վերջինս) (այսուհետ՝ Պատասխանատու), որն ապահովում է՝

- սանիտարահամաճարակային անվտանգության կանոնների և հիգիենայի նորմերի պահպանման նկատմամբ պատշաճ հսկողությունը և կանոնների համար անհրաժեշտ պարագաների, նյութերի ու հարմարությունների առկայությունը,

- առնվազն ախտահանումների և աշխատողների առողջական վիճակի մասին գրանցումների (այլ գրանցումներն՝ ըստ նպատակահարմարության) վարումը համապատասխան գրանցամատյանում:

2) Պետք է հնարավորինս ձեռնպահ մնալ կորոնավիրուսի ծանր հիվանդության զարգացման բարձր ռիսկային խմբի աշխատողներին աշխատանքի ներգրավելուց՝ պահպանելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 186-րդ հոդվածով սահմանված կանոնները: Բարձր ռիսկային խմբի մեջ ներառված են՝

ա. թույլ իմունային համակարգ ունեցող անձինք (օր.՝ քաղցկեղ),

բ. 65 տարեկան և բարձր տարիքի անձինք,

գ. Քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք (շնչառական հիվանդություններ՝ ասթմա, թոքային քրոնիկ հիվանդություն (CՕPD), էմֆիզեմա կամ բրոնխիտ, սրտի քրոնիկ անբավարարություն, երիկամների քրոնիկ հիվանդություն, լյարդի քրոնիկ հիվանդություն (հեպատիտ), քրոնիկ նյարդաբանական հիվանդություն (Պարկինսոնի հիվանդություն, ցրված սկլերոզ (MS), ուղեղային կաթված տարած),

դ. շաքարային դիաբետ ունեցող անձինք:

3) Ուղևորատար ավտոտրանսպորտային միջոցում արգելվում է վարորդի կողքին ուղևորի նստեցումը:

4) Կազմակերպությունն ապահովում է աշխատողներին անհատական պաշտպանության միջոցներով՝ եռաշերտ դիմակներով ու ձեռնոցներով, միանգամյա օգտագործման անձեռոցիկով և ալկոհոլային հիմքով ձեռքերի ախտահանիչով:

5) Ավտոտրանսպորտային միջոցները պարտադիր ապահովվում են ալկոհոլային հիմքով ձեռքերի ախտահանիչներով և մեկանգամյա օգտագործման թաց անձեռոցիկներով:

6) Կազմակերպությունն ապահովում է անվտանգ վարվելականոնների և սանիտարահամաճարակային անվտանգության նորմերի վերաբերյալ աշխատակիցների և ուղևորների պատշաճ իրազեկումը, այդ թվում՝ տեսանելի վայրերում պաստառներ փակցնելու և/կամ այլ նախընտրելի միջոցներով՝ համաձայն սույն որոշման հավելված N 15-ով սահմանված տեղեկատվական թերթիկի: Շահագործվող բոլոր ավտոտրանսպորտային միջոցներում ուղևորներին տեսանելի հատվածներում պարտադիր փակցվում են տեղեկատվական թերթիկներ։

2. Հավաքակայանների տարածքների կազմակերպումը

1) Ավտոտրանսպորտային միջոցների հավաքակայանների տարածքում բացառվում են մարդկանց կուտակումները։

2) Հավաքակայաններում առկա փակ տարածքները, սանհանգույցը, սննդի համար առանձնացված տարածքները, տարածքներում առկա նստարանները և ընդհանուր օգտագործման այլ գույքը ենթակա են ախտահանման առնվազն օրը 2 անգամ։

3) Ապահովվում են ձեռքերի լվացման հնարավորություններ՝ հոսող տաք և սառը ջրով, արմնկային կամ ոտնակային կառավարման ծորակներով (դրա անհնարինության դեպքում՝ անմիջապես ախտահանման հնարավորությամբ), օճառով:

3. Ավտոտրանսպորտային միջոցների ախտահանումը

1) Ավտոտրանսպորտային միջոցները ենթարկվում են պարբերական խորքային ախտահանման:

2) Երկար տարածությունների և երկարատև՝ ավելի քան 3 ժամ տևողությամբ յուրաքանչյուր երթուղիների ընթացքում և ավարտին՝ ուղևորներին իջեցնելուց հետո, իրականացվում է սրահի օդափոխություն, դռների բռնակների, նստարանների արմնկակալների (միջքաղաքային ավտոբուսներում նաև ծալովի սեղանիկների, անվտանգության գոտիների ամրակների, անհատական կառավարման վահանակների (լուսավորության, օդափոխության, ուղեկցողին կանչելու և այլն), նստելատեղերի, անհատական տեսամոնիտորների պլաստմասե/մետաղյա/ կաշվե և այլ մասերի, սանհանգույցի առկայության դեպքում՝ նաև դրա կանխարգելիչ ախտահանում ախտահանիչ անձեռոցիկներով (կամ ախտահանիչ միջոցների լուծույթներով) շփման կամ ցողման եղանակով:

3) Յուրաքանչյուր օրվա ավարտին իրականացվում է տրանսպորտային միջոցների եզրափակիչ ախտահանում մասնագիտացված կազմակերպությունների միջոցով՝ պայմանագրային հիմունքներով: Տրանսպորտային միջոցի սրահի և բոլոր աղտոտված գոտիների եզրափակիչ ախտահանման ժամանակ օգտագործվում են՝

- մեկանգամյա պաշտպանիչ զգեստ,

- մեկանգամյա ձեռնոց,

- պաշտպանիչ դիմակ, պաշտպանիչ ակնոց կամ դեմքի վահանակ,

- փակ կոշիկ կամ բախիլներ՝ ցայտելու բարձր ռիսկի ժամանակ կամ կենսաբանական հեղուկներով խիստ աղտոտված մակերեսների ժամանակ,

- անջրանցիկ պարկեր թափոնների համար:

4) Մաքրման համար չի օգտագործվում սեղմված օդ և/կամ ջուր ճնշման տակ, ինչպես նաև այլ մեթոդներ, որոնք կարող են առաջացնել վարակիչ նյութի ցայտում կամ տարածում աերոզոլի տեսքով: Փոշեկուլ օգտագործվում է միայն ճիշտ իրականացված ախտահանումից հետո:

5) Մաքրման և ախտահանման ավարտից հետո պաշտպանիչ հագուստը, կոշիկը, անհատական պաշտպանության միջոցները, մաքրման պարագաները հավաքվում են մակնշված բաքերի կամ պարկերի մեջ դրանց ախտահանումն իրականացնելու համար:

4. Վարորդների համար կանոններ

1) Իրականացվում է վարորդների ջերմաչափում հեռավար կամ անհատական օգտագործման ջերմաչափով օրական առնվազն 2 անգամ, որոնցից մեկը՝ աշխատանքի ներկայանալիս: Վարվում է ջերմաչափման գրանցամատյան: Ջերմություն ունենալու դեպքում վարորդներին չի թույլատրվում դուրս գալ երթուղի, և այդ մասին անհապաղ տեղեկացվում է ՀՀ առողջապահության նախարարության թեժ գիծ` զանգահարելով 8003 համարով:

2) Վարորդները պարտադիր կրում են անհատական պաշտպանության միջոցներ՝ եռաշերտ պաշտպանիչ դիմակ և ձեռնոցներ, որոնք փոխվում են 3 ժամը մեկ պարբերականությամբ։

3) Վարորդների հանգստի և սնվելու համար ապահովվում են առանձնացված տարածքներ՝ ապահովելով միմյանց միջև 1.5-2 մետր սոցիալական հեռավորություն։

5. Ուղևորների համար կանոններ

1) Բացառվում է ուղևորների նստեցումն առանց անհատական պաշտպանության միջոցներ՝ դիմակ և ձեռնոց կրելու:

2) Երկարատև երթուղիների ժամանակ օգտագործվում է միայն անհատական տարաներով ջուր և մեկանգամյա սպասք: Իրականացվում է օգտագործված մեկանգամյա սպասքի, ինչպես նաև անհատական պաշտպանության միջոցների, դիմակների, ախտահանիչ անձեռոցիկների հավաքում մեկանգամյա օգտագործման հերմետիկ փակվող պլաստիկ ծրարների/տոպրակների մեջ, որոնք աղբարկղի բացակայության դեպքում տեղավորվում են բեռնախցիկում՝ ժամանման վայրում հեռացնելու:

 

ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏ ԵՎ ՄԵՏՐՈՊՈԼԻՏԵՆ

 

1. Ընդհանուր կանոններ

1) Տրանսպորտային կազմակերպությունը (այսուհետ՝ Կազմակերպություն) նշանակում է կորոնավիրուսային հիվանդության տարածման կանխարգելման միջոցառումների պատասխանատու (այսուհետ՝ Պատասխանատու), որն ապահովում է՝

- սանիտարահամաճարակային անվտանգության կանոնների և հիգիենայի նորմերի պահպանման նկատմամբ պատշաճ հսկողությունը և կանոնների համար անհրաժեշտ պարագաների, նյութերի ու հարմարությունների առկայությունը,

- առնվազն ախտահանումների և աշխատողների առողջական վիճակի մասին գրանցումների (այլ գրանցումներն՝ ըստ նպատակահարմարության) վարումը համապատասխան գրանցամատյանում:

2) Կազմակերպությունը հնարավորինս ձեռնպահ է մնում կորոնավիրուսի ծանր հիվանդության զարգացման բարձր ռիսկային խմբի աշխատողներին աշխատանքի ներգրավելուց՝ պահպանելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 186-րդ հոդվածով սահմանված կանոնները: Բարձր ռիսկային խմբի մեջ ներառված են՝

ա. թույլ իմունային համակարգ ունեցող անձինք (օր.՝ քաղցկեղ),

բ. 65 տարեկան և բարձր տարիքի անձինք,

գ. Քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք (շնչառական հիվանդություններ՝ ասթմա, թոքային քրոնիկ հիվանդություն (CՕPD), էմֆիզեմա կամ բրոնխիտ, սրտի քրոնիկ անբավարարություն, երիկամների քրոնիկ հիվանդություն, լյարդի քրոնիկ հիվանդություն (հեպատիտ), քրոնիկ նյարդաբանական հիվանդություն (Պարկինսոնի հիվանդություն, ցրված սկլերոզ (MS), ուղեղային կաթված տարած),

դ. շաքարային դիաբետ ունեցող անձինք:

3) Կազմակերպությունն ապահովում է աշխատողներին անհատական պաշտպանության միջոցներով՝ եռաշերտ դիմակներով ու ձեռնոցներով, միանգամյա օգտագործման անձեռոցիկով և ալկոհոլային հիմքով ձեռքերի ախտահանիչով:

4) Կազմակերպությունն ապահովում է անվտանգ վարվելականոնների և սանիտարահամաճարակային անվտանգության նորմերի վերաբերյալ աշխատակիցների և ուղևորների պատշաճ իրազեկումը, այդ թվում՝ տեսանելի վայրերում պաստառներ փակցնելու և/կամ այլ նախընտրելի միջոցներով՝ համաձայն սույն որոշման հավելված N 15-ով սահմանված տեղեկատվական թերթիկի: Շահագործվող բոլոր ուղևորատար ավտոտրանսպորտային միջոցներում ուղևորներին տեսանելի հատվածներում պարտադիր փակցվում են տեղեկատվական թերթիկներ։

2. Տրանսպորտի կազմակերպումը և ախտահանումը

1) Սպասասրահները և բոլոր վագոնները պարտադիր ապահովվում են բավարար թվով ալկոհոլային հիմքով ձեռքերի ախտահանիչներով:

2) Սպասասրահներում բացառվում են մարդկանց խիտ կուտակումները:

3) Վագոններում ապահովվում է ուղևորների հնարավորինս նոսր նստեցում:

4) Սպասասրահներում նշանակվում են ուղևորների նստեցման համար պատասխանատուներ, որոնք կազմակերպում են ուղևորների նստեցումը: Մետրոպոլիտենի դեպքում մեկ երթուղու ընթացքում յուրաքանչյուր վագոնում ուղևորների առավելագույն քանակը չի կարող գերազանցել 70-ը:

5) Յուրաքանչյուր երթուղու ավարտին ուղևորներին իջեցնելուց հետո իրականացվում է վագոնների օդափոխություն, դռների բռնակների, նստարանների արմնկակալների (միջքաղաքային ավտոբուսներում նաև ծալովի սեղանիկների, անվտանգության գոտիների ամրակների, անհատական կառավարման վահանակների (լուսավորության, օդափոխության, ուղեկցողին կանչելու և այլն), նստելատեղերի, անհատական տեսամոնիտորների պլաստմասե/մետաղյա/կաշվե և այլ մասերի, սանհանգույցի կանխարգելիչ ախտահանում ախտահանիչ անձեռոցիկներով (կամ ախտահանիչ միջոցների լուծույթներով) շփման կամ ցողման եղանակով:

6) Օրական առնվազն 3 անգամ իրականացվում է կայարաններում տեղակայված տերմինալների ախտահանում ախտահանիչ միջոցների լուծույթներով:

7) Յուրաքանչյուր օրվա ավարտին իրականացվում է վագոնների, կայարանների և ընդհանուր օգտագործման տարածքների եզրափակիչ ախտահանում մասնագիտացված կազմակերպությունների միջոցով՝ պայմանագրային հիմունքներով: Եզրափակիչ ախտահանման ժամանակ օգտագործվում են՝

- մեկանգամյա պաշտպանիչ զգեստ,

- մեկանգամյա ձեռնոց,

- պաշտպանիչ դիմակ, պաշտպանիչ ակնոց կամ դեմքի վահանակ,

- փակ կոշիկ կամ բախիլներ՝ ցայտելու բարձր ռիսկի ժամանակ կամ կենսաբանական հեղուկներով խիստ աղտոտված մակերեսների ժամանակ,

- անջրանցիկ պարկեր թափոնների համար:

8) Մաքրման համար չի օգտագործվում սեղմված օդ և/կամ ջուր ճնշման տակ, ինչպես նաև այլ մեթոդներ, որոնք կարող են առաջացնել վարակիչ նյութի ցայտում կամ տարածում աերոզոլի տեսքով: Փոշեկուլ օգտագործվում է միայն ճիշտ իրականացված ախտահանումից հետո:

9) Մաքրման և ախտահանման ավարտից հետո պաշտպանիչ հագուստը, կոշիկը, անհատական պաշտպանության միջոցները, մաքրման պարագաները հավաքվում են մակնշված բաքերի կամ պարկերի մեջ դրանց ախտահանումն իրականացնելու համար:.

3. Աշխատողների համար կանոններ

1) Իրականացվում է աշխատողների ջերմաչափում հեռավար կամ անհատական օգտագործման ջերմաչափով օրական առնվազն 2 անգամ, որոնցից մեկը՝ աշխատանքի ներկայանալիս: Վարվում է ջերմաչափման գրանցամատյան: Ջերմություն ունենալու դեպքում վարորդներին չի թույլատրվում դուրս գալ երթուղի, և այդ մասին անհապաղ տեղեկացվում է ՀՀ առողջապահության նախարարության թեժ գիծ` զանգահարելով 8003 համարով:

2) Աշխատողները և վարորդները պարտադիր կրում են անհատական պաշտպանության միջոցներ՝ եռաշերտ պաշտպանիչ դիմակ և ձեռնոցներ, որոնք փոխվում են 3 ժամը մեկ պարբերականությամբ։

3) Աշխատողների հանգստի և սնվելու համար նախատեսվում են առանձնացված և օդափոխվող տարածքներ: Հանգիստը և սնունդը կազմակերպվում է այնպես, որ բացառվեն կուտակումները և աշխատողների միջև պահպանվի 1.5-2 մետր սոցիալական հեռավորություն։

4. Ուղևորների համար կանոններ

1) Չի թույլատրվում ուղևորների մուտքը երկաթուղային կայարանի կամ մետրոպոլիտենի տարածք՝ առանց անհատական պաշտպանության միջոցներ՝ դիմակ և ձեռնոց կրելու:

2) Երկաթուղային տրանսպորտի դեպքում՝ նախքան նստեցումն իրականացվում է ուղևորների ջերմաչափում հեռավար կամ անհատական օգտագործման ջերմաչափով: Ջերմություն ունենալու դեպքում չի թույլատրվում ուղևորի նստեցումը, և այդ մասին անհապաղ տեղեկացվում է ՀՀ առողջապահության նախարարության թեժ գիծ` զանգահարելով 8003 համարով:

 

Հավելված N 14

ՀՀ պարետի 2020 թվականի

Մայիսի 3-ի N 63 որոշման

 

ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ

 

ՀԱՎԵԼՎԱԾ N 2-14-ՈՎ ՉԿԱՐԳԱՎՈՐՎՈՂ՝ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՅԼ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՄԱՍՈՎ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ (COVID-19) ՏԱՐԱԾՄԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ

 

Առողջ և անվտանգ աշխատանքային պայմաններ ապահովելու պարտականությունն ամբողջ ծավալով կրում է գործատուն։ Նոր տեսակի կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածումը կանխելու և աշխատողների համար անվտանգ և առողջության համար անվնաս պայմաններ ապահովելու նպատակով կազմակերպությունները առաջնորդվում են ստորև ներկայացված հիմնական կանոններով:

1. Անհրաժեշտ է ապահովել պայմաններ՝ ձեռքերի կանոնավոր և մանրակրկիտ լվացման (լվացարաններ), չորացման համար: Աշխատավայրում ապահովվում է ջրի և օճառի, ալկոհոլային հիմքով ձեռքերի ախտահանիչների, եռաշերտ դիմակների, ձեռնոցների առկայությունը:

2. Ապահովվում է դիմակների կրումն այն աշխատակիցների կողմից, ովքեր անմիջական շփումներ ունեն հաճախորդների հետ: Դիմակները փոխել 3-4 ժամը մեկ:

3. Ապահովվում է յուրաքանչյուր 10 աշխատողի հաշվարկով առնվազն մեկ ջրի ծորակի առկայություն:

4. Ապահովվում են փակվող աղբամաններ` օգտագործված դիմակները նետելու համար:

5. Յուրաքանչյուր աշխատակցի ջերմությունը չափվում է օրական նվազագույնը երկու անգամ (հեռավար կամ անհատական օգտագործման ջերմաչափներով, այդ թվում՝ աշխատակիցների անձնական ջերմաչափներով), որից մեկը աշխատակցի աշխատանքի ներկայանալու ժամանակ՝ կատարելով համապատասխան նշումներ գրանցամատյանում:

6. ՀՀ առողջապահության նախարարի՝ 2020 թվականի մարտի 16-ի N 977-Ա հրամանի համաձայն՝ անհրաժեշտ է սահմանել կանոններ և ընթացակարգեր` օրական առնվազն երկու անգամ սահմանված ժամերի ախտահանելու տարածքը՝ դռների բռնակները, սեղանները, ձեռքով հաճախակի հպման մակերեսները (սարքերի մակերեսներ, լույսի անջատիչներ, սարքավորումների վրայի բռնակները, հեռակառավարման վահանակներ, ընդհանուր օգտագործման հեռախոսներ, համակարգիչներ, ստեղնաշարեր և մկնիկներ, բանկերում և այլ կազմակերպություններում՝ հաճախորդների կամ տարբեր անձանց կողմից օգտագործվող գրիչներ և այլն), սանհանգույցները, ձեռքերի հպման համար նախատեսված մակերեսները:

7. Ախտահանման համար կիրառվում են քլորի հիմքով կամ 60-80% սպիրտ պարունակող ախտահանիչ նյութեր՝ նյութին կից մեթոդական ուղեցույցին համապատասխան:

8. Անհրաժեշտ է ապահովել աշխատատեղերի՝ միմյանցից նվազագույնը 1.5 մետր հեռավորությունը (ըստ Առողջապահական համաշխարհային կազմակերպության ցուցումների): Այն կազմակերպություններում, որտեղ աշխատանքային տարածքը հնարավորություն չի տալիս պահպանել սոցիալական հեռավորությունը, արտակարգ դրության ժամանակահատվածում, պետք է սահմանվի հերթափոխային աշխատանք ՀՀ աշխատանքային օրենսգրքով սահմանված կարգավորումներին համապատասխան: Յուրաքանչյուր աշխատանքային հերթափոխից հետո աշխատանքային տարածքում պետք է իրականացվեն ախտահանիչ միջոցառումներ:

9. Անձնական (դրսի և տնային) և աշխատանքային հագուստի պահպանման համար պետք է ապահովել արտահագուստի (սանիտարական հագուստի) համար նախատեսված հանդերձապահարաններ:

10. Անհրաժեշտ է հնարավորինս սահմանափակել ներգնա և արտագնա գործուղումները։

11. Հարգելի են համարվում սուր շնչառական վարակներին բնորոշ ախտանշաններով (թեթև հազ, ջերմության բարձրացում) աշխատակիցների բացակայությունն աշխատանքից, բացառել վերջիններիս մուտքը աշխատավայր, իսկ եթե ախտանիշները ի հայտ են գալիս աշխատանքի ընթացքում, պետք է անհապաղ հայտնել ՀՀ առողջապահության նախարարություն և ապահովել աշխատողի մեկուսացումը։

12. Աշխատավայրում վիրուսով ախտահարված աշխատակից ունենալու մասին տեղեկատվություն ստանալու դեպքում անհրաժեշտ է անհապաղ առանձնացնել այն անձանց շրջանակը, ովքեր շփում են ունեցել վարակակիր անձի հետ և հայտնել ՀՀ առողջապահության նախարարությանը։

13. Աշխատավայրում վարակի կասկածով աշխատակից ունենալու դեպքում պետք է զանգահարել Առողջապահության նախարարության թեժ գիծ, հնարավորության դեպքում անմիջապես ախտահանել այն տարածքը, որտեղ աշխատել է աշխատակիցը, ինչպես նաև ցանկացած այլ տարածք և մակերես, որը կարող էր հասանելի լինել տվյալ աշխատակցին։

14. Անհրաժեշտության դեպքում պետք է ապահովել մեկուսացված անձանց հեռավար աշխատանքի հնարավորությունը:

15. Աշխատակիցներին անհրաժեշտ է իրազեկել անվտանգ վարվելականոնների և սանիտարահամաճարակային անվտանգության նորմերի վերաբերյալ, այդ թվում՝ տեսանելի վայրերում պաստառներ փակցնելու և/կամ այլ նախընտրելի միջոցներով՝ համաձայն սույն որոշման հավելված N 15-ով սահմանված իրազեկման թերթիկի:

 

Հավելված N 15

ՀՀ պարետի 2020 թվականի

Մայիսի 3-ի N 63 որոշման

 

ԻՐԱԶԵԿՄԱՆ ԹԵՐԹԻԿ

 

ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ (COVID-19) ՏԱՐԱԾՄԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

- Ի՞նչ է վիրուսը:

Նոր կորոնավիրուսը դասվում է կորոնավիրուսների ընտանիքին, որն ունի կենդանական ծագում և այժմ փոխանցվում է մարդուց մարդ: Այն առաջացնում է շնչառական հիվանդություն արդեն վարակված հիվանդի հազալու կամ փռշտալու հետևանքով առաջացած կաթիլի հետ շփման արդյունքում:

- Որո՞նք են ախտանշանները:

Ախտանշանները ներառում են (բայց չեն սահմանափակվում)՝ բարձր ջերմություն, հազ, կոկորդի ցավ, թուլություն և դժվարացած շնչառություն:

Վարակված անձանց մի մասը կարող է չունենալ որևէ ախտանշան, մի մասի մոտ հիվանդությունը կարող է ընթանալ շատ մեղմ, և նրանք կարող են հեշտությամբ ապաքինվել: Մյուս մասի մոտ կարող է ընթանալ շատ ծանր և կայծակնային:

 - Ինչպե՞ս է տարածվում վիրուսը

Վիրուսը տարածվում է մարդուց մարդ՝

1) Կորոնավիրուսային հիվանդությամբ հիվանդի հետ սերտ շփման արդյունքում:

2) Կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված հիվանդի հազալու կամ փռշտալու հետևանքով առաջացած կաթիլի հետ շփման ուղիով, կորոնավիրուսային հիվանդությամբ հիվանդի հազալու կամ փռշտալու հետևանքով առաջացած կաթիլներով աղտոտված մակերեսներին կամ առարկաներին (օրինակ՝ դռան բռնակներ կամ սեղաններ) դիպչելու, այնուհետև՝ բերանին կամ դեմքին դիպչելու հետևանքով:

 - Որքա՞ն ժամանակ անձը կարող է լինել վարակիչ այլոց համար

Առողջապահության նախարարությունը ներկայումս առաջարկում է 14 օրվա մեկուսացում՝ արտերկրից ժամանածների և կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված դեպքի հետ սերտ շփում ունեցած անձանց համար:

- Ովքե՞ր են գտնվում ծանր հիվանդության զարգացման բարձր ռիսկային խմբում

Հիվանդության ծանր զարգացման ռիսկի խմբում են գտնվում.

1) 65 և բարձր տարիքի անձինք,

2) Թույլ իմունային համակարգ ունեցող անձինք (օր.՝ քաղցկեղ),

3) Քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք (շնչառական հիվանդություններ՝ ասթմա, թոքային քրոնիկ հիվանդություն (CՕPD), էմֆիզեմա կամ բրոնխիտ, սրտի քրոնիկ անբավարարություն, երիկամների քրոնիկ հիվանդություն, լյարդի քրոնիկ հիվանդություն (հեպատիտ), քրոնիկ նյարդաբանական հիվանդություն (Պարկինսոնի հիվանդություն, ցրված սկլերոզ (MS), ուղեղային կաթված տարած),

4) Շաքարային դիաբետ ունեցող անձինք,

5) Մանկահասակ երեխաներ և նորածիններ

Կորոնավիրուսով վարակվելուց խուսափելու համար անհրաժեշտ է հետևել հետևյալ կանոններին.

1) խուսափել այլ անձանց հետ սերտ շփումներից՝ ձեռքով բարևելուց, համբուրելուց, գրկախառնվելուց,

2) փռշտալիս կամ հազալիս փակել բերանն ու քիթն անձեռոցիկով կամ արմունկով (ոչ դաստակով),

3) օգտագործած անձեռոցիկն անմիջապես նետել փակ աղբարկղը,

4) հաճախակի լվալ ձեռքերն օճառով և ջրով՝ առնվազն 20 վայրկյան, անհնարինության դեպքում ձեռքերը մաքրել ալկոհոլային հիմքով ախտահանիչներով,

5) հաճախորդների հետ անմիջական շփումներ ունենալու պարագայում կրել դիմակներ և ձեռնոցներ, ցանկալի է նաև արտահագուստ (սանիտարական հագուստ),

6) խուսափել աչքերին, քթին, բերանին դիպչելուց,

7) խուսափել շնչառական վարակի ախտանիշ ունեցող անձանց հետ սերտ շփումից, իսկ անխուսափելի շփման դեպքում օգտագործել դիմակ և պահպանել առնվազն 2 մետր հեռավորություն,

8) Յուրաքանչյուր աշխատակցի համար դիտարկել օգտագործման տարածքն ախտահանելու համար անհատական պատասխանատվություն սահմանելու անհրաժեշտությունը։

 

Աշխատակիցներից մեկի մոտ կորոնավիրուսային վարակի ախտանշանների առկայության դեպքում անհրաժեշտ է՝

1) Աշխատողի մոտ թեթև հազի, ջերմության բարձրացման կամ ինքնազգացողության վատացման դեպքում ապահովել վերջիններիս անհապաղ մեկուսացումը և բժշկական օգնության դիմելը,

2) Անհապաղ քայլեր ձեռնարկվել իր հետ շփում ունեցած անձանց շրջանակը պարզելու, նշված անձանց մեկուսացնելու և այդ մասին ՀՀ առողջապահության նախարարության թեժ գիծ տեղեկացնելու ուղղությամբ՝ զանգահարելով 8003 համարով,

3) Ապահովել անմիջական աշխատանքային և ցանկացած այլ՝ նրան հասանելի տարածքի կամ շփման մակերեսի անհապաղ ախտահանումը:

 

Տ. ԱՎԻՆՅԱՆ

 

Որոշումն ուժի մեջ է մտնում 2020 թվականի մայիսի 17-ին՝ ժամը 23:59-ին:

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան