Basic information
Number
թիվ 134
Type
Կարգադրություն
Act type
Հիմնական ակտ (07.09.2016-մինչ օրս)
Status
Գործում է
Source
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Enactment organisation
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Enactment date
06.09.2016
Signing organisation
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Signing date
06.09.2016
Effective date
07.09.2016

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

6 սեպտեմբերի 2016 թվականի

թիվ 134

քաղ. Մոսկվա

 

Գյուղատնտեսական արտադրանքի, պարենի, վուշի մանրաթելի, կաշվի հումքի, բամբակի մանրաթելի ԵՎ բրդի մասով Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների պահանջարկի ԵՎ առաջարկի ամփոփ կանխատեսումային հաշվեկշիռների հաշվարկման մեթոդաբանության մասին

 

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 18-րդ և 95-րդ հոդվածներին համապատասխան՝

1. Հաստատել կից ներկայացվող «Գյուղատնտեսական արտադրանքի, պարենի, վուշի մանրաթելի, կաշվի հումքի, բամբակի մանրաթելի և բրդի մասով Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների պահանջարկի և առաջարկի ամփոփ կանխատեսումային հաշվեկշիռների հաշվարկման մեթոդաբանությունը»։

2. Սահմանել, որ սույն կարգադրությամբ հաստատված մեթոդաբանությունն օգտագործվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից՝ գյուղատնտեսական արտադրանքի, պարենի, վուշի մանրաթելի, կաշվի հումքի, բամբակի մանրաթելի և բրդի մասով Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների պահանջարկի և առաջարկի ամփոփ կանխատեսումային հաշվեկշիռների հաշվարկման համար։

3. Ուժը կորցրած ճանաչել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի մարտի 3-ի «Գյուղատնտեսական արտադրանքի ու պարենի հիմնական տեսակների մասով Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների պահանջարկի և առաջարկի ամփոփ կանխատեսումների հաշվարկի մեթոդաբանության մասին» թիվ 15 կարգադրությունը։

4. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում «Ինտերնետ» տեղեկատվական-հեռահաղորդակցական ցանցում՝ Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում, դրա հրապարակման օրվանից:

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ`

Տ. Սարգսյան

 

 

Հաստատված է

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի

կոլեգիայի 2016 թվականի սեպտեմբերի 6-ի

թիվ 134 որոշմամբ

 

 

Հավելված

գյուղատնտեսական արտադրանքի, պարենի, վուշի մանրաթելի, կաշվի հումքի, բամբակի մանրաթելի և բրդի մասով Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների պահանջարկի և առաջարկի ամփոփ կանխատեսումային հաշվեկշիռների հաշվարկման մեթոդաբանության