Գլխավոր տեղեկություն
Համար
N 568-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (13.05.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
12.05.2020
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
12.05.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.05.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

12 մայիսի 2020 թվականի N 568-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 17-Ի N 767-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով՝

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի հունիսի 17-ի «Քաղաքաշինական ամբողջական լուծումներ պահանջող ծրագրերի քննարկման միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու և դրա անհատական կազմը հաստատելու մասին» N 767-Ա որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

      

2020 թ. մայիսի 12

Երևան

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2020 թվականի

մայիսի 12-ի N 568-Ա որոշման

 

«Հավելված

ՀՀ վարչապետի 2019 թվականի

հունիսի 17-ի N 767-Ա որոշման

 

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն  Կ Ա Զ Մ

 

ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ԼՈՒԾՈՒՄՆԵՐ ՊԱՀԱՆՋՈՂ ԾՐԱԳՐԵՐԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

 Է. Աղաջանյան    - ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար (հանձնաժողովի նախագահ)
 Ս. Պապիկյան    - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար
 Տ. Խաչատրյան    - ՀՀ էկոնոմիկայի նախարար
 Վ. Ջիլավյան    - ՀՀ շրջակա միջավայրի նախարարի առաջին տեղակալ
 Ա. Հարությունյան    - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
 Ա. Ղուլարյան    - ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ
 Ս. Թովմասյան    - ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավար
 Հ. Մարության    - Երևանի քաղաքապետ (համաձայնությամբ)
 Բ. Բադալյան    - ՀՀ փոխվարչապետ Տ. Ավինյանի խորհրդական
 Ա. Մեսչյան    - Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետ (համաձայնությամբ)
 Ա. Գինոսյան    - ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի օգնական»:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Է. Աղաջանյան