Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-283
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.04.1999-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2006.03.29/17(472)
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
28.12.1998
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
19.01.1999
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.04.1999

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

 

Ընդունված է Ազգային ժողովի կողմից
28 դեկտեմբերի 1998 թ.

 

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 17010 և 17011 հոդվածներով.

 

«Հոդված 17010.

Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառումը պարտադիր լինելու դեպքում` առանց հսկիչ-դրամարկղային մեքենաների դրամական հաշվարկներ իրականացնելը

 

Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառումը պարտադիր լինելու դեպքում` առանց հսկիչ-դրամարկղային մեքենաների դրամական հաշվարկներ իրականացնելը`

 

առաջացնում է տուգանքի նշանակում` օրենքով կամ իրավաբանական անձանց կանոնադրությամբ վերապահված լիազորությունների սահմաններում իրավաբանական անձանց անունից հանդես եկող ներկայացուցիչների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկի չափով:

 

Նույն խախտումը, որը, վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո, մեկ տարվա ընթացքում կատարվել է կրկին անգամ`

 

առաջացնում է տուգանքի նշանակում` կազմակերպության պաշտոնատար անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով:

 

Հոդված 17011.

Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառումը պարտադիր լինելու դեպքում` հսկիչ-դրամարկղային մեքենաների շահագործման կանոնների խախտմամբ դրամական հաշվարկներ իրականացնելը

 

Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառումը պարտադիր լինելու դեպքում` հսկիչ-դրամարկղային մեքենաների շահագործման կանոնների խախտմամբ դրամական հաշվարկներ իրականացնելը`

 

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկի չափով:

 

Նույն խախտումը, որը, վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո, մեկ տարվա ընթացքում կատարվել է կրկին անգամ`

 

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով»:

 

Հոդված 2. Օրենսգրքի 2442 հոդվածում «1709» թվից հետո լրացնել «17010» և «17011» թվերը:

 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 1999 թվականի ապրիլի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


Երևան
19 հունվարի 1999 թ.
ՀՕ-283