Գլխավոր տեղեկություն
Համար
N 835-Լ
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (29.05.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2018.06.29/51(1409) 28.05.2020
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
21.05.2020
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
27.05.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.05.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

21 մայիսի 2020 թվականի N 835-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 28-Ի N 201-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 28-ի «Գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով ագրովերամշակման ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագիրը հաստատելու մասին» N 201-Լ որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝

1) 4-րդ կետում «և կաթի» բառերը փոխարինել «, կաթի և գյուղատնտեսական կենդանիների» բառերով.

2) 21-րդ կետի 3-րդ ենթակետում և ամբողջ տեքստում «գյուղատնտեսության նախարարության» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը փոխարինել «էկոնոմիկայի նախարարության» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով.

3) 22-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 4-րդ ենթակետով.

«4) սպանդանոցների կողմից գյուղատնտեսական կենդանիների գնումներ։».

4) 23-րդ կետի 1-ին ենթակետը «կաթից» բառից հետո լրացնել «կամ գյուղատնտեսական կենդանիներից» բառերով, 2-րդ ենթակետի «ա» պարբերությունը «գլխաքանակը,» բառից հետո լրացնել «կամ վաճառվող գյուղատնտեսական կենդանիների տեսակը և գլխաքանակը» բառերով և լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 3-րդ, 4-րդ և 5-րդ ենթակետերով.

«3) սպանդանոցները ՖԿ-ին ներկայացվող վարկային հայտին կցում են սպանդանոցի հատակագիծը և վաճառողների հետ կնքված գյուղատնտեսական կենդանիների գնման նախնական պայմանագրերը՝ առկայության դեպքում.

«4) գյուղատնտեսական կենդանիների գնման նախնական պայմանագրեր կնքված չլինելու դեպքում սպանդանոցները վաճառողների հետ գնման պահին կնքում են գյուղատնտեսական կենդանիների գնման պայմանագրեր.

«5) գյուղատնտեսական կենդանիների գնման գործընթացից հետո սպանդանոցները ՖԿ-ին ներկայացնում են գյուղատնտեսական կենդանիների գնումը հավաստող փաստաթղթերը, վաճառողների հետ կնքված գյուղատնտեսական կենդանիների գնման պայմանագրերը և տեղեկատվություն տրամադրված վարկի շրջանակներում կնքված գյուղատնտեսական կենդանիների գնման պայմանագրերի մասին՝ համաձայն N 3 ձևի.».

5) 24-րդ կետի 2-րդ ենթակետը «դրամը» բառից հետո լրացնել «, որն սպանդանոցների համար հաշվարկվում է սպանդանոցի մակերեսով՝ 15 մ2 մակերեսի համար ոչ ավելի, քան 2.0 մլն դրամ հաշվարկով» բառերով.

6) 28-րդ կետում «agro@minagro.am» բառերը փոխարինել «secretariat@mineconomy.am» բառերով.

7) 28-րդ կետի՝

ա. 1-ին ենթակետում «կամ կաթ» բառերը փոխարինել «, կաթ կամ գյուղատնտեսական կենդանի» բառերով,

բ. 2-րդ և 3-րդ ենթակետերը «վարկի» բառից առաջ լրացնել «պտուղբանջարեղենի, խաղողի կամ կաթի գնման նպատակով տրամադրվող» բառերով.

8) 28-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 4-րդ և 5-րդ ենթակետերով.

«4) գյուղատնտեսական կենդանիների գնման նպատակով տրամադրվող վարկի հաստատման օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում դրա մասին տեղեկատվություն՝ ներառելով հետևյալ տվյալները՝ վարկառուի անվանումը, վարկի գումարը և վարկի շրջանակներում գնման համար նախատեսվող գյուղատնտեսական կենդանիների տեսակը և գլխաքանակը՝ առկայության դեպքում.

«5) գյուղատնտեսական կենդանիների գնումից և դրանց դիմաց կատարված վճարումներից հետո վաճառողների մասին տեղեկատվություն՝ վճարմանը հաջորդող ամսվա հինգ աշխատանքային օրվա ընթացքում՝ համաձայն N 3 ձևի.».

9) N 2 ձևից հետո լրացնել N 3 ձևով՝ համաձայն հավելվածի։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

2020 թ. մայիսի 27

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության 2020 թվականի

մայիսի 21-ի N 835-Լ որոշման

 

Ձև N 3

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՎԱՐԿԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԿՆՔՎԱԾ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԳՆՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՄԱՍԻՆ

 

NN
ը/կ

Պայմանագրի վաճառող կողմը

Պայմանագրի շրջանակներում վաճառվող գյուղատնտեսական կենդանիները

անվանումը կամ
անունը, ազգանունը

գյուղատնտեսական կենդանիների տեղակայումը (պահվածքի վայրը)

գյուղատնտե-սական կենդանիների գլխաքանակը
 (հատ)

տեսակը

քանակը
(հատ)

տեղափոխման N 1 ձևի անասնա-բուժական վկայականի համարը և տրման ամսաթիվը

հաշվառման համարը, առկայության դեպքում

մարզը

համայնքը

1.

               

2.

               
                 
                 

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Է. Աղաջանյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան