Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-36
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Ինկորպորացիա (15.04.2000-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2006.04.05/19(474)
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
21.02.2000
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
17.03.2000
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.04.2000

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է Ազգային ժողովի կողմից
2000 թվականի փետրվարի 21-ին

 

«ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15 հոդվածի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Սույն օրենքին համապատասխան` ուսումնական հաստատություններում սովորողների ընդունելության պահանջները սահմանում է հիմնադիրը` հաշվի առնելով ուսումնական հաստատության առանձնահատկությունները:»:

 

Հոդված 2. Օրենքի 40 հոդվածի 1-ին կետում «շրջանակներում» բառից հետո ավելացնել «կազմակերպում ու» բառերը:

 

Հայաստանի Հանրապետության Նախագահ

Ռ. Քոչարյան


Երևան
17 մարտի 2000 թ.
ՀՕ-36