Basic information
Number
թիվ 201
Type
Կարգադրություն
Act type
Հիմնական ակտ (06.12.2016-մինչ օրս)
Status
Գործում է
Source
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Enactment organisation
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Enactment date
06.12.2016
Signing organisation
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Signing date
06.12.2016

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

6 դեկտեմբերի 2016 թվականի

թիվ 201

քաղ. Մոսկվա

«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ՝ ԻՆՏԵԳՐԱՑԻՈՆ ՆԵՐՈՒԺ ՈՒՆԵՑՈՂ ՈԼՈՐՏՆԵՐԻ ԵՎ ԴՐԱ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

 

1. Հավանություն տալ «Եվրասիական տնտեսական միությունում տնտեսության՝ ինտեգրացիոն ներուժ ունեցող ոլորտների և դրա օգտագործմանն ուղղված միջոցների մասին» Եվրասիական միջկառավարական խորհրդի կարգադրության նախագծի վերաբերյալ» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի որոշման նախագծին (կցվում է) և այն ներկայացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի քննարկմանը։

2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ

Տ. Սարգսյան

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

  

«   » ի 20   թվականի

թիվ

քաղ.

 

«Եվրասիական տնտեսական միությունում տնտեսության՝ ինտեգրացիոն ներուժ ունեցող ոլորտների ԵՎ դրա օգտագործմանն ուղղված միջոցների մասին» Եվրասիական միջկառավարական խորհրդի կարգադրության նախագծի վերաբերյալ

 

Ի կատարումն Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2015 թվականի հոկտեմբերի 16-ի «Եվրասիական տնտեսական միության տնտեսական զարգացման հիմնական ուղղությունների մասին» թիվ 28 որոշման 3-րդ կետի՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Հավանություն տալ «Եվրասիական տնտեսական միությունում տնտեսության՝ ինտեգրացիոն ներուժ ունեցող ոլորտների և դրա օգտագործմանն ուղղված միջոցների մասին» Եվրասիական միջկառավարական խորհրդի կարգադրության նախագծին (կցվում է) և այն ներկայացնել Եվրասիական միջկառավարական խորհրդի քննարկմանը։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից՝

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից՝

Ռուսաստանի Դաշնությունից՝

 

 

 

 

 

Վ. Գաբրիելյան

Վ. Մատյուշևսկի

Ա. Մամին

Օ. Պանկրատով

Ի. Շուվալով

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

«    » ի 20   թվականի

թիվ

քաղ.

 

Եվրասիական տնտեսական միությունում տնտեսության՝ ինտեգրացիոն ներուժ ունեցող ոլորտների ԵՎ դրա օգտագործմանն ուղղված միջոցների մասին

 

1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովին և Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) անդամ պետություններին՝ համագործակցության ճյուղային առաջնահերթությունները սահմանելիս հաշվի առնել Միությունում տնտեսության՝ ինտեգրացիոն ներուժ ունեցող ոլորտների և դրա օգտագործմանն ուղղված միջոցների մասին զեկույցի դրույթները, այդ թվում Միությունում տնտեսության՝ ինտեգրացիոն ներուժ ունեցող ոլորտների ցանկերը:

2. Եվրասիական տնտեսական հանձնաժողովին՝

ըստ անհրաժեշտության ապահովել Միությունում տնտեսության՝ ինտեգրացիոն ներուժ ունեցող ոլորտների ցանկերի թարմացումը.

անցկացնել Միությունում տնտեսության՝ ինտեգրացիոն ներուժ ունեցող ոլորտներում համագործակցության զարգացման նպատակով Միության անդամ պետությունների կողմից իրականացվող միջոցների դիտանցում, որի արդյունքների վերաբերյալ տեղեկատվությունը ներառել Եվրասիական տնտեսական միության տնտեսական զարգացման հիմնական ուղղությունների իրագործման ընթացքի մասին զեկույցում։

3. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից:

 

Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից`

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից`

Ռուսաստանի Դաշնությունից՝

 

Զեկույց