Գլխավոր տեղեկություն
Համար
N 612-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (26.05.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
25.05.2020
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
25.05.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.05.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 մայիսի 2020 թվականի N 612-Ա

 

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ և 16-րդ մասերով՝

1. Երևանի ՋԷԿ-ի հին, չշահագործվող էներգատեղակայանքների և դրանց օժանդակ սարքավորումների տեխնիկական վիճակն ուսումնասիրելու ու դրանց պիտանելիության և հետագա շահագործման հնարավորության վերաբերյալ առաջարկություն ներկայացնելու նպատակով ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:

2. Աշխատանքային խմբի ղեկավարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո վեցամսյա ժամկետում ուսումնասիրել Երևանի ՋԷԿ-ի հին, չշահագործվող էներգատեղակայանքների և դրանց օժանդակ սարքավորումների տեխնիկական վիճակը և Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել դրանց պիտանելիության և հետագա շահագործման հնարավորության վերաբերյալ առաջարկություն:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

2020 թ. մայիսի 25

Երևան

 

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2020 թ.

մայիսի 25-ի N 612-Ա որոշման

 

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն  Կ Ա Զ Մ

 

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ

 

Հ. Վարդանյան

- ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ (ղեկավար)

Տ. Մելքոնյան

- ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության էներգետիկայի վարչության պետ

Ռ. Բաղդասարյան

- ՀՀ էկոնոմիկայի նախարարության ֆինանսական և հաշվապահական վարչության պետ

Վ. Հայրապետյան

- ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տնտեսագիտական վարչության տնտեսագիտական բաժնի պետ

Գ. Գրիգորյան

- ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ֆինանսատեխնիկական և դիմումների քննարկման վարչության պետի տեղակալ համաձայնությամբ

Ս. Բաբայան

- ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ֆինանսատեխնիկական և դիմումների քննարկման վարչության ֆինանսական վերլուծության բաժնի պետ (համաձայնությամբ)

Ա. Քոչարյան

- ՀՀ քաղաքաշինության կոմիտեի շինարարության և գիտատեխնիկական նորմավորման վարչության շինարարության քաղաքականության և գնագոյացման մեթոդաբանության բաժնի գլխավոր մասնագետ

Ա. Նազարյան

- ՀՀ ոստիկանության հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչության հասարակական կարգի ապահովման վարչության լիցենզավորման և թույլտվության աշխատանքների կազմակերպման բաժնի պետի տեղակալ, մասնավոր պահնորդական գործունեության վերահսկողության բաժանմունքի պետ, ոստիկանության փոխգնդապետ

Կ. Հակոբյան

- ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության դատախազ (համաձայնությամբ)

Ա. Մանթաշյան

- ՀՀ ազգային անվտանգության ծառայության օպերլիազոր

Ա. Գասպարյան

- ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի պետական գույքի օտարման բաժնի պետ

Հ. Մկրտչյան

- ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագետ (համաձայնությամբ)

Հ. Ռաֆաելյան

- ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի Երևան քաղաքի տեխնիկական անվտանգության փորձաքննության վարչության ամբարձիչ սարքավորումների տեխնիկական անվտանգության փորձաքննության բաժնի գլխավոր փորձագետ (համաձայնությամբ)

Ա. Բաղդասարյան

- «Երևանի ջերմաէլեկտրակենտրոն» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի պարտականությունները կատարող (համաձայնությամբ)

Ժ. Հարությունյան

- ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության իրավաբանական վարչության օրենսդրության բաժնի գլխավոր իրավախորհրդատու (քարտուղար):

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Է. Աղաջանյան