ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 մայիսի 2020 թվականի N 251-Ա
«ԽԱՉՄԵՐՈՒԿ» ԿՐԹԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՑՈՒՄՆԵՐ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՈՐԾԱԶՈՒՐԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Խաչմերուկ» կրթական խորհրդատվական կենտրոն հիմնադրամի կողմից իրականացվող՝ 5,879,950 դրամ ընդհանուր արժողությամբ «Մասնագիտական ուսուցումներ Շիրակի մարզի գործազուրկների համար» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «Խաչմերուկ» կրթական խորհրդատվական կենտրոն հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 05547619) «Քամ են Գո» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 00858165) 2020 թվականի փետրվարի 13-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է խոհարարական սարքավորումների ձեռքբերում, Երևանից Գյումրի տեղափոխում և մոնտաժում՝ 2,475,953 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1‑ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:
3. «Խաչմերուկ» կրթական խորհրդատվական կենտրոն հիմնադրամին՝ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Ավինյան |
2020 թ. մայիսի 23 Երևան |
Հավելված ՀՀ փոխվարչապետի 2020 թ. մայիսի 23-ի N 251-Ա որոշման |
Ծ Ր Ա Գ Ի Ր
«ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՑՈՒՄՆԵՐ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՈՐԾԱԶՈՒՐԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ»
1. |
Ծրագրի նպատակը |
«Խաչմերուկ» կրթական խորհրդատվական կենտրոն հիմնադրամի ծրագիրը նպատակ ունի նպաստել Շիրակի մարզի և Գյումրի քաղաքի առավել խոցելի ընտանիքների գործազուրկ կանանց և տղամարդկանց հնարավորությունների և ներուժի զարգացմանը՝ մասնագիտական և արհեստագործական դասընթացների անցկացման և զբաղվածության ապահովման միջոցով: Հիմնադրամի սոցիալական և կրթական ծրագիրը համայնքի զարգացման և հզորացման հիմնական միջոցն է, որի իրականացման հիմնասկզբունք է ընդունված այն դրույթը, թե այն կարող է նպաստել ոչ միայն գիտելիքների կամ մասնագիտական կարողությունների ավելացմանը, այլև անհատի սոցիալական կերպարի փոփոխությանը, զբաղվածության ապահովմանը և ուստի գործազրկության նվազմանը Շիրակի մարզում: |
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից |
3. |
Բարեգործը |
Իտալիայի Rete Radié Resch միջազգային համերաշխության ասոցիացիա (էլ. Հասցե՝ rrresch.noto@yahoo.it, կայք՝ http://www.reterr.it) |
4. |
Ծրագիրը կատարողը |
«Խաչմերուկ» կրթական խորհրդատվական կենտրոն հիմնադրամ Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Գյումրի, 3104, Ռիժկովի 6 ՀՎՀՀ` 05547619 |
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
Իրականացման վայրը՝ Շիրակի մարզ, բնագավառը՝ սոցիալական |
6. |
Ծրագրի բյուջեն |
Ծրագրի բյուջե՝ 5,879,950 դրամ |
7. |
Բարեգործություն ստացողը |
Շիրակի մարզի և Գյումրի քաղաքի առավել խոցելի ընտանիքների 45 գործազուրկ կին և տղամարդ: Մասնակիցների ընտրությունը կատարվելու է Գյումրու տարածքային զբաղվածության կենտրոնի և այլ համագործակից կառույցների կողմից շահառուների ուղղորդման ու հայտարարությունների միջոցով «Խաչմերուկե կրթական խորհրդատվական կենտրոն հիմնադրամ այցելուների ընդունման և արդյունքում հիմնադրամի սոցիալական աշխատողների հետազոտական և ընթացիկ տունայցերի կատարման միջոցով: Մասնակիցների ընտրությունը կատարվելու է նաև՝ հաշվի առնելով իրենց հետաքրքրվածությունը, համապատասխան մասնագիտական ոլորտում հետագայում աշխատելու ցանկությունը և առկա նախնական գիտելիքները: Բարեգործություն ստացող են հանդիսանում նաև նախակրթարանի և ցերեկային խնամքի կենտրոնների 3-6 տարեկան և 10-15 տարեկան 75 սան, ովքեր օրական 1-2 անգամ սնվում են «Խաչմերուկ» կրթական խորհրդատվական կենտրոն հիմնադրամում: |
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
2020 թվականի մարտի 23-ից մինչև դեկտեմբերի 31-ը |
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
1. Սարքավորումների ձեռքբերում, Երևանից Գյումրի տեղափոխում և մոնտաժում՝ 2,475,950 դրամ (ապրիլ-հունիս) 2. Մասնագիտական ուսուցումների անցկացում՝ 3,404,000 դրամ (հունիս-նոյեմբեր), որից 644,000 դրամ դասընթացավարների աշխատավարձ: |
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
1. Խոհարարական սարքավորման ձեռքբերում, Երևանից Գյումրի տեղափոխում և մոնտաժում՝ ՝ 2,475,950 դրամ (ապրիլ-հունիս) 2. «Խոհարարություն», «Թխվածքների պատրաստում և ձևավորում», մասնագիտական ուսուցումների անցկացում՝ 2,723,200 դրամ (հունիս-նոյեմբեր) Դասընթացավարների աշխատավարձ՝ 644,000 դրամ Հումքի ձեռքբերում՝ 1,320,000 դրամ Կոմունալ ծախսեր՝450,000 դրամ Տրանսպորտային ծախսեր՝ 219,200 դրամ Ուսուցումների մասնակիցների սուրճի ընդմիջման կազմակերպում՝ 90,000 դրամ Գործարքի շրջանակներում ակնկալվում է ավելացված արժեքի հարկի, տուրքերի և այլ պարտադիր վճարների վճարումից ազատում: |
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
Ադմինիստրատիվ ծախսեր՝ 680,800 դրամ Ծրագրի ղեկավարի աշխատավարձ՝ 342,000 դրամ Հաշվապահի աշխատավարձ՝ 270,000 դրամ Նյութատեխնիկական ապահովում՝ 68,800 դրամ |
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
Նախատեսվում է համագործակցել՝ Գյումրու քաղաքապետարանի և Շիրակի մարզպետարանի հետ և շահառուներին աջակցության դեպքում ուղղորդել այնտեղ: Գյումրու տարածքային զբաղվածության կենտրոնի հետ, ընդունել սոցիալապես խոցելի ընտանիքներին որպես ծրագրի շահառուներ և վերապատրաստված մասնագետներին ուղղորդել այնտեղ, միջնորդել թափուր աշխատատեղերի առկայության դեպքում: Գերմանիայի ժողովրդական բարձրագույն դպրոցների միության միջազգային համագործակցության ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղի հետ և համատեղ կազմակերպել մասնագիտական ուսուցումներ Հրուշակեղենի գործարանների, սրճարանների, ռեստորանների, գեղեցկության սրահների հետ՝ վերապատրաստված մասնակիցներին աշխատանքի տեղավորման հարցում աջակցելու համար: |
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է՝ «Խաչմերուկ» կրթական խորհրդատվական կենտրոն հիմնադրամի տնօրենը, ծրագրային գործունեության պատասխանատուն, սոցիալական աշխատողները, հոգեբանը և դասընթացավարները՝ զրույցների, գիտելիքների ստուգման թեստերի, դասընթացների որակի վերաբերյալ գնահատման թերթիկների միջոցով, Իտալիայի Rete Radié Resch միջազգային համերաշխության ասոցիացիա՝ այցերի և հաշվետվությունների, ինչպես նաև լուսանկարների տեսքով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված՝ բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ: |
Հայաստանի Հանրապետության |
Տ. Ավինյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|