ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է Ազգային Ժողովի կողմից
28 դեկտեմբերի 1998 թ.
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ, ՀԱՆՐԱՅԻՆ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության պետական, հանրային և համայնքային բնակարանային ֆոնդի սեփականաշնորհման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29 հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ երրորդ մասով`
«Մինչև 1998 թվականի դեկտեմբերի 31-ը` սահմանված կարգով տրված դիմումները քննարկվում են սույն օրենքի 12 հոդվածի պահանջներին համապատասխան»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 1999 թվականի հունվարի 1-ից:
|
Ռ. Քոչարյան |
|