ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է Ազգային ժողովի կողմից 12 հոկտեմբերի 1999 թ. |
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13 հոդվածի վերջին մասը լրացնել հետևյալ նախադասությամբ.
«Օգնության ֆինանսավորումը կատարվում է պետական բյուջեի միջոցների հաշվին` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով և ժամկետներում:»:
Հոդված 2. Օրենքի 14 հոդվածի վերջին մասը լրացնել հետևյալ նախադասությամբ.
«Ֆինանսավորումը կատարվում է պետական բյուջեի միջոցների հաշվին` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով և ժամկետներում:»:
Հոդված 3. Օրենքի 15 հոդվածի առաջին մասը լրացնել հետևյալ նախադասությամբ.
«Ուսումնական պարապմունքների ֆինանսավորումը կատարվում է պետական բյուջեի միջոցների հաշվին` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով և ժամկետներում:»:
Հոդված 4. Օրենքի 23 հոդվածի առաջին մասը խմբագրել հետևյալ բովանդակությամբ.
«Տրանսպորտի, կապի, տեղեկատվության միջոցները և սոցիալական ենթակառուցվածքի մյուս օբյեկտները պետք է հարմարեցվեն հաշմանդամների պահանջմունքների բավարարմանը` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով, պայմաններով և ժամկետներում:»:
Հոդված 5. Օրենքի 31 հոդվածը «կարգով» բառից հետո լրացնել «և ժամկետներում» բառերով:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
|