Գլխավոր տեղեկություն
Համար
N 212-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (10.04.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ փոխնախագահ, վարչապետ ՀՀ նախարարների խորհրդի գործերի կառավարչի պաշտոնակատար
Ընդունման ամսաթիվ
09.04.2020
Ստորագրող մարմին
ՀՀ փոխնախագահ, վարչապետ ՀՀ նախարարների խորհրդի գործերի կառավարչի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
09.04.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.04.2020

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

9 ապրիլի 2020 թվականի N 212-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 943-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՆՈՒՅՆ ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը և «Նորմատիվ ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ի մասը՝

1. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2019 թվականի դեկտեմբերի 24-ի «Դիակոնիա» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Օժանդակություն Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության մի շարք քաղաքային ու գյուղական համայնքների ազգաբնակչությանը» ծրագրի մասին» N 943-Ա որոշմամբ հաստատված ծրագրի 3-րդ կետում «Անհատ քաղաքացիներ» բառերից առաջ լրացնել «Գերմանիայի միսիոներական և զարգացման ընկերություն՝ «Սամեզենթխալ ակցիոն հոֆնունգ բեթխայբեր աբեյցգմեյնշաֆթ միսիոն ունդ ենթվիկլունգցիֆ» (Գերմանիայի Դաշնություն, Լաուպհեյմ 88471, Ֆոկեստրեյբ 23/1)» բառերը:

2 Սահմանել, որ Գերմանիայի «Միսիոներական և զարգացման ընկերության» կողմից՝ «Դիակոնիա» բարեգործական հիմնադրամի հասցեով ուղարկված բեռը (72 տեղ, 7,761 կգ ընդհանուր քաշով, 7,942.57 ԱՄՆ-ի դոլարի համարժեք դրամ արժողությամբ՝ ներառյալ 4,063.92 ԱՄՆ-ի դոլար փոխադրման ծախսերը, ցանկը՝ համաձայն հավելվածի, Արարատյան մաքսատուն-վարչություն) ներմուծվում է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի շրջանակներում:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան

   

2020 թ. ապրիլի 9

Երևան

  

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի 2020 թ.

ապրիլի 9-ի N 212-Ա որոշման

 

1.

Օգտագործված հեծանիվներ

12

130

ԱՄՆ դոլար

180,00

2.

Շամպուն, ատամի խոզանակներ, ատամի մածուկներ, հեղուկ օճառ

1

291

ԱՄՆ դոլար

1.404,00

3.

Օգտագործված հագուստ

36

6912

ԱՄՆ դոլար

2.052,00

4.

Օգտագործված գլխարկով վերարկուներ

2

90

ԱՄՆ դոլար

26,40

5.

Օգտագործված կարի փոքր մեքենաներ

11

107

ԱՄՆ դոլար

110,00

6.

Կարի մեքենայի համար օգտագործված պահեստամասեր 2 15 ԱՄՆ դոլար 11,00

7.

Օգտագործված ձմեռային ծածկոցներ

1

6

ԱՄՆ դոլար

1,50

8.

Խոհանոցի համար օգտագործված սարքավորումներ 1 5 ԱՄՆ դոլար 6,00

9.

Կարելու և գործվածքների համար օգտագործված սարքավորումներ 1 12 ԱՄՆ դոլար 2,75

10.

Օգտագործված արդուկի մեքենա 1 41 ԱՄՆ դոլար 25,00

11.

Օգտագործված մեծ կարի մեքենաներ 4 152 ԱՄՆ դոլար 60,00
 

Ապրանքների արժեքը

Բեռնափոխադրման արժեքը Լաուֆեմից Երևան /ներառյալ բեռնափոխադրման և ապահովագրության արժեք/

Ընդհանուր

  7761

ԱՄՆ դոլար

 

ԱՄՆ դոլար ԱՄՆ դոլար

3.878,65

 

4.063,92

7.942,57

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան